Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1076-29.09.2016-ՊԻ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում՝ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մաս.
 
«11. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 541-րդ գլուխներին համապատասխան  ձեւակերպված` քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով նախատեսված  քննչական  ենթակայությանը համապատասխան:

Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում, հարցման կատարման ենթակայության հարցը որոշում է դատախազը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 190-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթակայությունը` այսինքն ստորաբաժանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված բոլոր հանցակազմերը՝  ըստ քննչական ենթակայության: Սակայն, Օրենսգրքով չի կարգավորում Օրենսգրքի 54-րդ, 541 –րդ գլուխներով նախատեսված միջազգային հարցումների կատարման կապակցությամբ քննչական ենթակայության հարցերը: Նշված օրենսդրական բացը լրացվում է Հանրապետության գլխավոր դատախազի 2011 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների կողմից օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների քրեական հետապնդում իրականացնելու հանձնարարականների, իրավական օգնություն ցույց տալու կամ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունների քննարկման եւ կատարման կարգի մասին» թիվ 53 հրամանով (այսուհետ՝ Հրաման), որի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ դատախազության միջազգային-իրավական կապերի բաժին ուղարկված իրավական օգնություն ցույց տալու մասին պատշաճ ձեւով ձեւակերպված դատավարական գործողությունների կատարման մասին հարցումները, որոնք վերաբերում են քննիչի իրավասությանը (ներառյալ՝ փաստաթղթերի հանձնում եւ քրեական դատավարության մասնակիցների կանչում), Օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված քննչական ենթակայության կարգով կատարման պետք է ուղարկվեն նախնական քննության կենտրոնական մարմիններին:
 
Օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով եւ դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով, ուստի միջազգային հարցումների կատարման ենթակայությունը պետք է սահմանվի օրենքով։
Գործող պրակտիկայի համաձայն, օրինակ` ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ենթակա քրեական գործերով ստացված հարցումները կատարվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանման աշխատակիցները (օրինակ՝ քննչական կոմիտեին 27.03.2015թ. հասցեագրված ՌԴ ՆԳՆ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող թիվ 311553 քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումը Օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված ենթակայության կանոններին համաձայն՝ դատախազության կողմից ուղարկել է ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն՝ կատարումն ապահովելու հանձնարարությամբ):

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել տվյալ քրեական գործով դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից, իսկ նույն մասի 3-րդ կետի համաձայն՝  տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից ձեռք բերված ապացույցը կարող է համարվել ոչ պատշաճ սուբյեկտի կողմից հավաքված ապացույց եւ ճանաչվել  անթույլատրելի:

Ուստի, առկա իրավական բացը լրացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 190-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում՝  մասնավորապես Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 541-րդ գլուխներին համապատասխան ձեւակերպված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներն իրավասու մարմինների կատարմանն ուղարկելով սույն հոդվածով նախատեսված  քննչական ենթակայությանը համապատասխան:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի անհրաժեշտությունը եւ հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս մի շարք միջազգային հարցումների կատարումը առկախված է, քանի որ օրենքով կարգավորված չէ, թե ՀՀ նախաքննության որ մարմնինն է լիազորված կատարելու այն։ Իսկ օրենսդրական բացի պայմաններում նախաքննության մարմնի կողմից որեւէ գործողության կատարումը կարող է հակասել ՀՀ Սահմանադրության 6–րդ հոդվածի 1–ին մասին։

Միեւնույն ժամանակ, Միջազգային իրավունքի տեսանկյունից, պետությունը չի կարող չկատարել իր պարտականությունները զուտ ներպետական իրավական բացերի պատճառաբանությամբ։

Նախագծին ուղղված է օրենքի վերը նշված բացը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

ՀՀ քննչական կոմիտե:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 541-րդ գլուխներին համապատասխան ձեւակերպված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների  քննչական ենթակայության հարցերը:
 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվամ` փոքր ու միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում [րացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհեւո' Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է ՀՀ միջազգային պայմանագրերին եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ եւ 54'?րդ գլուխներին համապատասխան ձեւակերպված քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներն ուղարկել իրավասու մարմիններին՝ քննչական ենթակայությանը համապատասխան, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ Նախագիծ) հստակեցվում են քննչական ենթակայության հետ կապված հարաբերությունները: Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները' կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են' արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն: Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն .

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից' չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի Տ-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասի» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (ւսյսուհետ՝ Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների' մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունմւսն դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: