Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1100-17.10.2016-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածում՝

 1) 2-րդ մասի աղյուսակի 3-րդ՝ «Առողջապահության բնագավառ» բաժնի 3-րդ կետի 2-րդ սյունակից հանել «Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերը,

 2) 11-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի աղյուսակի 3-րդ՝ «Առողջապահության բնագավառ» բաժնի 3-րդ կետով  նախատեսված բժշկական օգնության եւ սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության եւ սպասարկման բնույթին եւ առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաեւ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ներկայացումը պայմանավորված է առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորմանը ներկայացվող պահանջների վերանայման  անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանվում է վայրի պահանջը: Նույն օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի, ինչպես նաեւ 33-րդ հոդվածի 8-րդ մասի իմաստով վայրի պահանջը նշանակում է, որ յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:

Սակայն առկա են բժշկական օգնության եւ սպասարկման այնպիսի տեսակներ, որոնք, իրենց բնույթով պայմանավորված, գործնականում իրականացվում են կամ կարող են իրականացվել նաեւ լիցենզիայում նշված վայրից դուրս:  Այդպիսիք են, օրինակ, ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման Հավելվածի ցանկում ընդգրկված շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունը եւ պալիատիվ բժշկական օգնությունը:

Շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունը տրամադրվում է լիցենզիայում նշված վայրից դուրս` հիմնականում առանց հիվանդին բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություն տեղափոխելու, պալիատիվ բժշկական օգնությունը, որը, որպես բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ, նպատակ ունի մեղմել կամ վերացնել հիվանդի ցավը եւ մյուս բացասական ախտանիշները, ինչպես նաեւ հոգեբանական, սոցիալական եւ հոգեւոր աջակցություն ցուցաբերել: Բժշկական օգնության այս տեսակով վերջնական փուլում գտնվող արագ զարգացող հիվանդություններով տառապող անձանց ամոքիչ օգնություն է տրամադրվում տնային պայմաններում:

Բացի այդ, բժշկագիտության զարգացման արդի պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման առաձին տեսակներ, օրինակ, ախտորոշիչ ծառայությունները, կարող են իրականացվել լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կանոնից կատարել բացառություն, եւ սահմանել, որ բժշկական օգնության եւ սպասարկման այն տեսակները, որոնք կարող են իրականացվել նաեւ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

Ինչ վերաբերում է Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկվող փոփոխությանը, ապա վերջինս իրականացվում է օրենքի դրույթի հստակեցման եւ ձեւակերպումների միատեսակության ընկալման  նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել նաեւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկները, եթե այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ նրանց կանոնադրությամբ:

Նշված փոփոխության կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում եւս կատարել փոփոխություն, մասնավորապես՝ Նախագծով օրենքի 19-րդ հոդվածի 2.5-րդ կետից հանվել է «կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերը, քանի որ նշված կետով նախատեսվում է միայն կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման համար լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծերի նպատակն է գործնականում պահանջվող վայրից դուրս իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակների  համար առանձին լիցենզիայի պահանջի վերացումը, ինչպես նաեւ պետական հիմնարկների կողմից տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման համար լիցենզավորման պահանջի սահմանումը:

4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է՝

- բժշկական օգնության եւ սպասարկման որոշ տեսակների համար նախատեսել նաեւ լիցենզիայում նշված վայրից դուրս առանց առանձին լիցենզիայի առկայության բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման հնարավորություն,

- հստակեցնել օրենքի դրույթը:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը առողջապահության բնագավառի վրա կունենա որոշակի դրական ազդեցություն ՀՀ-ում գործող բոլոր բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների նկատմամբ միատեսակ պահանջների եւ պայմանների սահմանման եւ դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն սահմանելու եւ իրականացնելու տեսանկյունից:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի վերաբերյալ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1 «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՐՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին?, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին?, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:
 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Վերը նշված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության, որի գնահատականը հնարավոր չէ տալ տեղեկատվության բացակայության պատճառով:

Վերոհիշյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի փոփոխմանը չի հանգեցնի:
 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի վերաբերյալ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է  բժշկական օգնության եւ սպասարկման որոշ տեսակների համար նախատեսել նաեւ լիցենզիայում նշված վայրից դուրս առանց առանձին լիցենզիայի առկայության բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման հնարավորություն, ինչպես նաեւ սահմանել, որ բժշկական օգնության եւ սպասարկման այն տեսակները, որոնք կարող են իրականացվել նաեւ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են առողջապահության ոլորտում մատուցվող բժշկական ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքներն` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է բժշկական օգնության եւ սպասարկման որոշ տեսակների համար սահմանել առանց առանձին լիցենզիայի առկայության բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման հնարավորություն:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: