Armenian ARMSCII Armenian
1106-27.10.2016-ՖՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հ/Հ

Վերահսկողության թեմա

1.

Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում եւ պետական սեփականության կառավարում

1.1

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

1.2

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

1.3

ՀՀ բնապահպանության նախարարություն

  • «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ
  • «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ

2.

Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում եւ պետական սեփականության կառավարում

2.1

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

  • Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով վերականգնում, տեխնիկական միջոցներով ապահովում եւ դրանց վերանորոգում
  • Հաշմանդամներին սայլակներով եւ լսողական սարքերով ապահովում

2.2

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

3.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում, պետական սեփականության կառավարում, արտաբյուջետային միջոցների ձեւավորում եւ օգտագործում

4.

Օտարերկրյա պետությունների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործում

4.1

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագիր

4.2

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիր

4.3

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագիր

4.4

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից տրամադրված Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության դրամաշնորհային ծրագիր

4.5

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարմանեւ մրցունակության երկրորդ ծրագրի նախապատրաստման դրամաշնորհային ծրագիր

4.6

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սննդի անվտանգության կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր

5.

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային կենտրոնների կողմից իրականացվող ծրագրեր

  • Արարատի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ
  • Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ
  • Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ
  • Արարատի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժին

6.

ՀՀ տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման օրինականություն եւ ընդերքի օգտագործում (ոչ մետաղական հանքավայրեր)

7.

Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների ձեւավորում, կառավարում ու տնօրինում, Եվրասիական տնտեսական միության գույքի եւ այլ ակտիվների օգտագործում

(Միության անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների հետ համատեղ)

8.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եվ հավաքագրումների) գումարների հաշվեգրում եւ բաշխում, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցում

(Միության անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների հետ համատեղ)



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ

7 փետրվարի 2017 թվականի,
քաղ. Երեւան
ԱԺՈ - 272 - Ն