Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1125-30.11.2016-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարներիմասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքը շարադրել նոր խմբագրությամբ՝ 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան  

1.Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղական տուրքերի եւ վճարների հասկացությունները, տեղական տուրքեր եւ վճարներ վճարողների իրավունքները եւ պարտականությունները, տեղական տուրքերի եւ վճարների տեսակները, դրույքաչափերը, գանձման, արտոնությունների կիրառման, ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները: 

Հոդված 2. Տեղական տուրքերի եւ վճարների իրավական կարգավորումը

1.Տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին», Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

2.Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) Տեղական տուրք՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված, օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու կողմից սահմանված պարտադիր գանձույթ.

2) Տեղական վճար՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում, համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների համար՝ համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու կողմից սահմանված պարտադիր գանձույթ.

3) Տեղական տուրք հաշվարկող եւ գանձող՝ համայնք.

4) Տեղական վճար հաշվարկող եւ գանձող՝ համանք կամ համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձ.

5) Տեղական տուրք եւ (կամ) վճար հաշվարկող եւ (կամ) գանձող պաշտոնատար անձ՝ տեղական տուրք եւ (կամ) վճար հաշվարկելու եւ (կամ) գանձելու իրավասություն ունեցող անձ.

6) Տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողներ՝ սույն օրենքի 9-րդհոդվածով նախատեսված գործողություններից եւ 10-րդ հոդվածով նախատեսված համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցվող ծառայություններից օգտվող անձինք:

ԳԼՈՒԽ 2

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 4. Տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողների հաշվառումը

1.Համայնքի ղեկավարն իրականացնում է տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողների հաշվառումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2.Համայնքի ղեկավարը հաշվառումն իրականացնում է տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողների գրանցամատյաններում, որոնք վարվում են ըստ տեղական տուրքերի եւ վճարների առանձին տեսակների: Ավագանու որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողների գրանցամատյանները կարող են լինել փաստաթղթային կամ էլեկտրոնային (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով):

Հոդված 5. Տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողների իրավունքները

1.Տեղականտուրք եւ (կամ) վճարվճարողներն իրավունք ունեն`

1) ինքնուրույն հաշվարկել իրենց կողմից վճարվող տեղական տուրքի եւ (կամ) վճարի չափը եւ ստուգել դրա համապատասխանությունը համայնքի եւ (կամ) համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձի կողմից կատարված հաշվարկների հետ.

2) պահանջել տեղական տուրք եւ (կամ) վճար գանձող պաշտոնատար անձանցից` կատարելուտուրքի եւ (կամ) վճարի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ վերահաշվարկ.

3) ծանոթանալ իրենցկողմից վճարվող տեղական տուրքի եւ (կամ) վճարի չափի եւ հաշվարկների հետ, ինչպես նաեւ տեղեկություններ կամ տեղեկանք ստանալ իր կողմից կատարված վճարումների մասին.

4) դիմել համայնքի ղեկավարին` սույն օրենքով սահմանված կարգով տեղական տուրքի եւ (կամ) վճարի վճարման արտոնություններ ստանալու համար.

5) դիմել համայնքի ղեկավարին` սույն օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա տեղական տուրքի եւ (կամ) վճարի գումարը ստանալու համար.

6) օրենքով սահմանված կարգով մասնակցել տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տեղական տուրքի եւ (կամ) վճարի սահմանման կամ դրույքաչափերի փոփոխության համար կազմակերպվող հանրային լսումներին եւ համայնքի կողմից իրականացվող իրազեկման միջոցառումների արդյունքում ստանալ համապատասխան տեղեկություններ.

7) վերադասության, ինչպես նաեւ դատական կարգով բողոքարկել տեղական տուրք եւ (կամ) վճար գանձող պաշտոնատար անձանց գործողությունները: 

Հոդված 6. Տեղականտուրք կամ վճարվճարողների պարտականությունները

1.Տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողները պարտավոր են`

1) սահմանված ժամկետում եւ կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղականտուրքերը եւ (կամ) վճարները.

2) տեղական տուրքի եւ (կամ) վճարի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները ներկայացնել սույն օրենքով սահմանված գործողություններ իրականացնող կամ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձանց.

3) ներկայացնել տեղական տուրքի եւ (կամ) վճարի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հիմնավորող փաստաթղթերը կամ դրանց պատճենները.

4) սույն օրենքով սահմանված դեպքերում վճարել տեղական տուրքը եւ (կամ) վճարը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:

2. Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո, տուրք վճարողը պարտավոր է իր գործունեությունը կազմակերպել եւ իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

Հոդված 7. Տեղականտուրքի կամ վճարի գծով պարտավորության դադարումը

1. Տեղականտուրքի կամ վճարի վճարման պարտավորությունը դադարում է՝ այդ պարտավորության կատարումով, տեղական տուրքի կամ վճարի վճարումից ազատումով եւ օրենքով սահմանված այլ հիմքերով, այդ թվում՝ տեղական տուրք եւ (կամ) վճար վճարող ֆիզիկական անձի մահվան դեպքում: 

ԳԼՈՒԽ 3

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ եւ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 8. Տեղական տուրքերի եւ վճարների տեսակների սահմանումը

1.Տեղական տուրքերի եւ վճարների տեսակները սահմանվում են սույն օրենքով: Համայնքի ավագանին՝ սույն օրենքով սահմանված տեղական տուրքերի եւ վճարների տեսակների եւ դրույքաչափերի շրջանակներում, սահմանում է տեղական տուրքեր եւ վճարներ։

2.Համայնքի ավագանին կարող է սահմանել սույն օրենքի տեղական վճարների տեսակների մեջ չներառված տեղական վճարներ եւ դրանց դրույքաչափերը:

3.Համայնքի ավագանին չի կարող սահմանել վճարներ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում:

4.Համայնքի ավագանին չի կարող սահմանել տուրքեր, որոնք սահմանված են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 9. Տեղական տուրքերի տեսակները

1.Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետեւյալ տեսակները`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների եւ ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի)թույլտվության համար.

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի եւ շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման եւ բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների եւ քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդմանթույլտվություն չպահանջվող դեպքերի)թույլտվություն համար.

4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար.

6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.

8) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնելու թույլտվության համար.

9) համայնքի վարչական տարածքում ոգելից եւ ալկահոլային խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար.

10) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացoթյա առեւտրի կազմակերպման թույլտվության համար.

11) համայնքի վարչական տարածքում առեւտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին եւ բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.

12) համայնքի վարչական տարածքում՝ համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար.

13) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված կարգին համապատասխանընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար.

14) ավագանու կողմից սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների (բացառությամբ Երեւան քաղաքի).

15) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում եւ այլն) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար, ինչպես նաեւ ֆիրմային անվանումներումօգտագործելու համար.

16) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար.

17) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման եւ (կամ) մատուցման թույլտվության համար.

18) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման եւ շահագործման թույլտվության համար:

Հոդված 10. Տեղական վճարների տեսակները

1. Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական վճարների հետեւյալ տեսակները`

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու եւ հաստատելու թույլտվության ձեւակերպման համար.

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո՝ շենքերի եւ շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձեւակերպման համար.

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձեւակերպման համար.

4) համայնքի տնօրինության եւ օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու եւ վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական աշխատանքների համար.

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների եւ աճուրդների մասնակցության համար.

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու թույլտվության համար.

7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպելու համար.

8) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական եւ խոշոր եզրաչափի աղբի հավաքման եւ փոխադրման, ինչպես նաեւ աղբահանության վճար վճարողներին՝ շինարարական եւ խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման եւ փոխադրման թույլտվության համար.

9) կենտրոնացված ջեռուցման համար.

10) ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում.

11) ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում.

12) Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար.

13) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար.

14) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական,նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն) ծառայություններից օգտվողների համար.

15) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված եւ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար.

16) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար.

17) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում (բացառությամբ` բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար.

18) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար.

19) համայնքի հանրային օգտագործման տարածքների բարեկարգման նպատակով համայնքային վճար:  

ԳԼՈՒԽ 4

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ եւ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 11. Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը

1. Տեղական տուրքերի դրույքաչափերը, սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ,համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝ օրենքով սահմանված կարգով:

2. 10000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելիս՝ ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում` տարբեր տեղական տուրքերի եւ վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ (դրույքաչափերի տարբեր գործակիցներ):

3. Համայնքի վարչական տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Ըստ համայնքներիտեսակների (սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային, գյուղական կամքաղաքային բնակավայրեր ներառող) օրենքով կարող են սահմանվել տեղական տուրքերի դրույքաչափերի տարբեր գործակիցներ:

5. Ընթացիկ տարվա համար ավագանու կողմից սահմանված տեղական տուրքի դրույքաչափերը փոփոխության չեն կարող ենթարկվել:

Հոդված 12. Տեղական տուրքերի դրույքաչափերը

1. Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետեւյալ դրույքաչափերը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների եւ ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի)թույլտվության համար.

հիմնական շենքերի եւ շինությունների համար`

ա. մինչեւ 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաեւ մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների համար` տասնհինգ հազարդրամ.

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի եւ շինությունների համար`

- 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար` երեսուն հազար դրամ.

-501-ից մինչեւ 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար` հիսունհազար դրամ.

-1001-ից մինչեւ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինություններիհամար՝հիսունհազար դրամ .

-3001-ից եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինություններիհամար՝հարյուր հազար դրամ.

գ. ոչ հիմնական շենքերի եւ շինությունների համար`

- մինչեւ 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար` երեք հազար դրամ,

- 20 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի եւ շինությունների համար` հինգ հազար դրամ:

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի եւ շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման եւ բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետեւանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ.

բ. բացի շենքերի եւ շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից՝ նախատեսվում է նաեւ կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետեւանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաեւ նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը` շենքերի եւ շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը:

3) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների եւ քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդմանթույլտվություն չպահանջվող դեպքերի)թույլտվություն համար` հինգ հազար դրամ.

4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար, օրացույցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում, բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կողեզրում՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, վաճառքի թույլտվության համար, օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ.

6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար, օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար, օրացուցային տարվա համար` քսան հազար դրամ.

8) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառք իրականացնելու թույլտվության համար, օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ.

9) համայնքի վարչական տարածքում ոգելից եւ ալկոհոլայինխմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից եւ ալկոհոլայինխմիչքի վաճառքի թույլտվության համար, յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 10.001 դրամ.

-26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10.001 դրամից մինչեւ 13.001 դրամ.

-51-ից մինչեւ100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13.001 դրամից մինչեւ 20.001 դրամ.

-101-ից մինչեւ200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20.001 դրամից մինչեւ 25.001 դրամ.

-201-ից մինչեւ500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25.001 դրամից մինչեւ 45.001 դրամ.

- 501 եւ ավելիքառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45.001 դրամ մինչեւ 100.001 դրամ.

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար, յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 10.001 դրամ.

-26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10.001 դրամից մինչեւ 13.001 դրամ.

-51-ից մինչեւ100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13.001 դրամից մինչեւ 20.001 դրամ.

- 101-ից մինչեւ200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20.001 դրամից մինչեւ 25.001 դրամ.

- 201-ից մինչեւ500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25.001 դրամից մինչեւ 45.001 դրամ.

-501 եւ ավելիքառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45.001 դրամից մինչեւ 100.001 դրամ.

10) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացoթյա առեւտրի կազմակերպման թույլտվության համար, յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.

11) համայնքի վարչական տարածքում առեւտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին եւ բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացույցային տարվա համար.

ա. առեւտրի օբյեկտների համար` հինգ հազարից մինչեւհիսուն հազար դրամ.

բ. հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտների համար` քսանհինգ հազարից մինչեւհարյուր հազար դրամ.

գ. բաղնիքների (սաունաների) համար` երկու հարյուր հազարից մինչեւհինգ հարյուր հազար դրամ.

դ. խաղատների համար` հինգ հարյուր հազարից մինչեւ մեկ միլիոն դրամ.

ե. շահումով խաղերի համար` երկու հարյուր հիսուն հազարից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ.

զ. վիճակախաղերի համար` հարյուր հազարիցմինչեւհարյուր հիսուն հազար դրամ.

12) համայնքի վարչական տարածքում՝ համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա) հիմնական շինությունների ներսում՝

- մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 5.001 դրամ.

- 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 5.001 դրամից մինչեւ 10.001 դրամ.

-51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 10.001 դրամից մինչեւ 15.001 դրամ.

- 101-ից մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 15.001 դրամից մինչեւ 20.001 դրամ.

- 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 20.001 դրամից մինչեւ 30.001 դրամ.

- 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 30.001 դրամից մինչեւ 50.001 դրամ.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում`

- մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 1.001 դրամ.

- 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 1.001 դրամից մինչեւ 2.001 դրամ.

-51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 2.001 դրամից մինչեւ 4.001 դրամ.

- 101-ից մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 4.001 դրամից մինչեւ 8.001 դրամ.

- 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 8.001 դրամից մինչեւ 15.001 դրամ.

- 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 15.001 դրամից մինչեւ 25.001 դրամ.

13) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար. օրացուցային տարվա համար` հինգ հազար դրամ.

14) ավագանու կողմից սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ Երեւան քաղաքի եւ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչեւ 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազարդրամ.

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երեք հազար հինգ հարյուր դրամ.

գ. սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ.

դ. այլ արտաքին գովազդի համար`հազար հինգ հարյուր դրամ.

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով.

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել եւ տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով:

15) Հայաստանի Հանրապետության համայնքներիխորհրդանիշերը (զինանշան, անվանում եւ այլն) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար, օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ.

16) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար, օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տաս հազար դրամ.

17) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման եւ (կամ) մատուցման թույլտվության համար, օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ:

18) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման եւ շահագործման թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝

ա. 3 հա-ից մինչեւ 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

բ. 5 հա-ից մինչեւ 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն դրամ.

գ. 7 հա-ից մինչեւ 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոնդրամ.

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ տաս միլիոն դրամ:

2. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը գյուղական բնակավայրերում՝ համայնքի ավագանու որոշմամբ, կարող են հաշվարկվել 0.3, 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ, քաղաքային բնակավայրերում՝ 0.5 կամ 0.75 գործակիցների կիրառմամբ,բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում՝ համայնքի ավագանու որոշմամբ, կարող են սահմանվել 1.5, իսկ Երեւան քաղաքում 3.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային համայնքներում հաշվարկվում են 0.3, գյուղական այլ բնակավայրերում` 0.5, քաղաքային այլ բնակավայրերում` 1.0-ից 3.0, իսկ Երեւան քաղաքում` 1.0-ից7.0 գործակիցների կիրառմամբ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերըԵրեւան քաղաքում՝ ավագանու որոշմամբ ըստ գոտիավորման, կարող է սահմանվել մինչեւ 5.0, իսկ «բ» ենթակետով սահմանված դրույքաչափը՝ մինչեւ 10.0 անգամ ավելի:

Հոդված 13. Տեղական վճարների դրույքաչափերի սահմանումը

1. Տեղական վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝ օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված տեղական վճարների առանձին տեսակների համար նախատեսված են փոխհատուցման վճարներ, որոնցդրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` տվյալ ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափով:

3. Ընթացիկ տարվա համար ավագանու կողմից սահմանված տեղական վճարների դրույքաչափերը փոփոխության չեն կարող ենթարկվել:

Հոդված 14. Տեղական վճարների դրույքաչափերը

1. Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական վճարների հետեւյալ դրույքաչափերը`

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու եւ հաստատելու թույլտվության ձեւակերպման համար՝ համայնքիմատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո՝ շենքերի եւ շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձեւակերպման համար՝ համայնքիմատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձեւակերպման համար՝ համայնքիմատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

4) համայնքի տնօրինության եւ օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու եւ վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական եւ նմանատիպ այլ աշխատանքների համար` համայնքիմատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

5)համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների եւ աճուրդների մասնակցության համար՝ համայնքիմատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու թույլտվությանհամար՝ համայնքիմատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպելու համար՝ աղբահանության վճարը համայնքի ավագանու կողմից սահմանվում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ դրույքաչափերի սահմաններում.

8) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական եւ խոշոր եզրաչափի աղբի հավաքման եւ փոխադրման, ինչպես նաեւ աղբահանության վճար վճարողներին՝ շինարարական եւ խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման եւ փոխադրման թույլտվության համար՝ աղբահանության վճարը համայնքի ավագանու կողմից սահմանվում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ դրույքաչափերի սահմաններում.

9) կենտրոնացված ջեռուցման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.

10) ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես՝ջրամատակարարման եւ ջրահեռացման վճարներ՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.

11) ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ ջրօգտագործողների ընկերությունների կողմից հարեւան համայնքներում հաստատված մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.

12) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.

13) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.

14) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ եւ այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.

15) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված եւ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքիմատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

16) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.

17) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում (բացառությամբ` բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում հաստատվում է համայնքի ավագանու կողմից.

18) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար մինչեւհազար դրամ փոխհատուցման վճար.

19) համայնքի հանրային օգտագործման տարածքների բարեկարգման նպատակով համայնքային վճար՝ համայնքում տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվառված մեկ բնակչի համարտարեկան մինչեւ երկու հարյուր դրամ փոխհատուցման վճար: 

ԳԼՈՒԽ 5

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 15. Տեղական տուրքի եւ (կամ) վճարի հաշվարկումը եւ գանձումը

1. Տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքի հաշվարկն իրականացնում են նախքան այդ գործողությունների իրականացումը կամ ծառայությունների մատուցումը, իսկ տեղական վճարիհաշվարկն իրականացնում են ծառայության մատուցումից առաջ եւ (կամ) հետո` ելնելով սույն օրենքի համապատասխան տվյալ համայնքում ավագանու կողմից սահմանված տեղական տուրքի կամ վճարի դրույքաչափերից:

2. Տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք տեղական տուրքը գանձում են նախքան սույն օրենքով սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) եւ (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը, իսկ տեղականվճարը գանձում են ծառայության մատուցումից առաջ եւ (կամ) հետո` համայնքի ավագանու կողմից հաստատված պարբերականությամբ: 
  
Հոդված 16. Տեղական տուրքի եւ (կամ) վճարի արտոնությունները

1. Տեղական տուրքերի եւ (կամ) վճարների գծով՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սոցիալական առանձին խմբերի համար նախատեսվողարտոնությունները՝ ավագանու կողմից սահմանված փաստաթղթերի եւ տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է համայնքի ավագանին՝ տեղականտուրք կամ վճար վճարողի փոխարեն կամ անունից համայնքի բյուջեից վճարելովտեղականտուրքը կամ տեղականվճարը:

2. Արտոնությունները կիրառվում են ավագանու կողմից սահմանված սոցիալական հետեւյալ առանձին խմբերի համար՝

1) բազմազավակ (մինչեւ 18 տարեկան 4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքներ.

2) հաշմանդամություն ունեցող անձինք.

3) կենսաթոշակառուներ.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ):

3. Անհատական եւ (կամ) ավագանու կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սոցիալական առանձին խմբերի մեջ չներառված խմբերի համար արտոնություններ չեն սահմանվում:

4. Համայնքի պատվերով ծառայություններ մատուցող անձինք՝ տեղական վճարների գծով սույն օրենքով սահմանված արտոնություններ կիրառելու նպատակով, կարող են դիմել համայնքի ղեկավարին՝ ներկայացնելով արտոնություններ ստանալու նպատակով ավագանու կողմից սահմանված փաստաթղթերը եւ տեղեկությունները:

5. Տեղական տուրքերի եւ (կամ) վճարների արտոնություններ են՝ տեղական տուրքի եւ (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու կողմից սահմանված տոկոսի չափով, տուրքի եւ (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի եւ (կամ) վճարի վճարումից ազատումը:

6. Տվյալտարում տեղական տուրքերի եւ (կամ) վճարների գծով համայնքի ավագանու սահմանած արտոնություններն ուժի մեջ են մտնում տվյալ տարվան հաջորդող բյուջետային տարվա սկզբից ոչ շուտ:

Հոդված 17. Տեղական տուրքի եւ (կամ) տեղական վճարի եւ (կամ) ավել վճարված գումարները վերադարձնելը

1. Տեղականտուրքի եւ (կամ)տեղականվճարի եւ (կամ) ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման`տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Տեղականտուրքը եւ (կամ) վճարը ենթակա է վերադարձման, եթե`

1) տեղականտուրքը եւ (կամ) վճարը վճարվել է ավելի, քան համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափը.

2) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մերժվել է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը (վավերացումը).

3. Տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողի գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել՝ գումարի չափի հիմնավորման անհրաժեշտ եւ բավարար հիմքերի բացակայության դեպքում:  

ԳԼՈՒԽ 6

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունը խախտելու դեպքում համայնքի ղեկավարըավագանու որոշմամբ սահմանված կարգովիրավունք ունի տուրք վճարողի նկատմամբ կիրառել.

1) նախազգուշացում

2) թույլտվության կասեցում

3) թույլտվության դադարեցում:

Հոդված 19. Տեղական տուրքը կամ վճարը հաշվարկելու եւ գանձելու պատասխանատվությունը

1. Տեղականտուրքը եւ (կամ) վճարը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է տեղականտուրք եւ (կամ) վճար հաշվարկող եւ գանձող պաշտոնատար անձանց վրա:

Հոդված 20. Տեղական տուրքերը եւ վճարները հաշվարկելու ու գանձելու կարգը պահպանելու նկատմամբ հսկողությունը

1. Տեղականտուրքերը եւ վճարները հաշվարկելու ու գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը:

Հոդված 21. Տեղական տուրքերը կամ վճարները գանձելիս համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը

1. Տեղականտուրքերը եւ (կամ) վճարները հաշվարկող եւ գանձող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել այն տեղական ինքնակառավարման մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում կամ որի պատվերով գործում են այդ անձինք, կամ դատարան:

2.Վերադասության կարգով բողոքները քննության են առնվում եւ դրանց առթիվ որոշումներ են ընդունվում բողոքը ստացվելու օրվանից ոչ ուշ` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 22. Տեղականտուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ որոշումների բողոքարկումը

1. Տեղականտուրքը կամ վճարը սահմանելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Տեղականտուրքերը եւ վճարները վճարելու արժույթը


Հոդված 23. Տեղականտուրքերը եւ վճարները վճարելու արժույթը

1. Տեղականտուրքերը եւ վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով՝ հայկական դրամով:

Հոդված 24. Համայնքի անդամներին տեղական տուրքերի եւ վճարների վերաբերյալ իրազեկումը

1. Համայնքի ղեկավարն ապահովում է տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերի, վճարման կարգի եւ ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի եւ վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաեւ համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց եւ համապատասխան գումարների վերաբերյալ ավագանու կողմից սահմանված կարգով իրազեկումը,այդ թվում՝ համայնքի պաշտոնական ինտերնետային կայքի առկայության դեպքում այդ կայքումհրապարակումը:

2. Իրազեկման այլ միջոցների թվում համայնքի ղեկավարն ապահովում է իր գտնվելու վարչական շենքում, մուտքից ներս գտնվող առավել տեսանելի վայրում գտնվող ցուցատախտակների վրա իր կողմից հաստատված` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները պարունակող տեղեկանքների հրապարակումը:

3. Համայնքի ղեկավարը տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերի, դրանց վճարման կարգի եւ ժամկետների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Համայնքի ղեկավարն ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի եւ վճարներիգումարների, ինչպես նաեւ համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց եւ համապատասխան գումարների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:» 
 
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

«Տեղական  տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի   6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով   ընդունված  Հայաստանի  Հանրապետության նոր  Սահմանադրության  9-րդ գլխում  տեղ գտած իրավակարգավորումների   եւ  ընդհանուր առմամբ այդ գլխով՝ մասնավորապես 185-րդ հոդվածի  տրամաբանության  հետ համապատասխանեցմամբ:  Սույն նախագծային փաթեթը՝ մասնավորապես «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը՝  մշակվել եւ կազմվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 245-Ն որոշման: Բացի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, նախագծով կատարվել են մի շարք փոփոխություններ եւս, քանի որ  «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ գործող օրենքում հստակեցված չեն «տեղական տուրք» եւ «տեղական վճար» հասկացությունները, որը տարակարծությունների տեղիք է տալիս: «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ գործող օրենքում նշված չեն տեղական տուրքեր եւ վճարներ վճարողների գրանցման եւ հաշվառման մասին դրույթներ: Առկա են հակասություններ եւ անհամապատասխանություններ ոլորտի իրավական ակտերում: Բացի այդ, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ գործող օրենքում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ընդունվել են այլ օրենքներ (մասնավորապես, «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքները): Տեղական տուրքերի եւ վճարների տեսակների եւ դրանց դրույքաչափերի սահմանման միասնական սկզբունքների եւ մոտեցումների բացակայությունը որոշակի անորոշություններ է ստեղծել այդ օրենսդրական դաշտում, որոնց ճշգրտմանը, տեղական տուրքերի ու վճարների ցանկի հստակեցմանը ինչպես նաեւ նոր տեսակների սահմանմանն է ուղղված ներկայացվող  նախագիծը:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտի օրենսդրական դաշտում առկա թերությունների եւ  հակասությունների հստակեցմամբ եւ ուղղված է համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման գործընթացների պարզեցմանը, ինչպես նաեւ այդ եկամուտների  ավելացմանը:

Ներկայացվող փաթեթում հարակից օրենքներում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը անմիջապես բխում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր խմբագրությամբ նախագծի իրավակարգավորումներից եւ իրավակիրառ իմաստով թղթակցվում է ներկայացվող օրենքի նախագծի  կարգավորման առարկայի հետ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը, սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության  «Տեղական տուրքերի եւ վճարների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  կատարել համապատասխան փոփոխությունները եւ լրացումները` օրենքը Սահմանադրության նոր իրավակարգավորումներին համապատասխանեցնելու եւ առկա օրենսսդրական բարդությունները եւ հակասությունները վերացնելու  նպատակով: Սույն տեղեկանքի 1-ին կետում նշված խնդիրները կարգավորելու նպատակով մշակվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը եւ  նախագծից բխող այլ իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքի նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի եւ տեղական վճարների հստակ ցանկ: Նախագծով սահմանվել են տեղական տուրքի 18 տեսակ, եւ տեղական վճարի 20 տեսակ: Հստակեցվել եւ սահմանվել են նաեւ տեղական տուրքերի եւ վճարների դրւոյթաչափերը, ինչպես նաեւ այդ դրույքաչափերի մասով գոտիավորման սկզբունքի վերաբերյալ կարգավորումը: Գոտիավորման սկզբունքով առաջնորդվելու վերաբերյալ, նախագծով առաջարկվում է այն կիրառել 10.000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների համար, ընդ որում՝ տարբեր տեղական տուրքերի եւ վճարների համար հնարավորություն տալով սահմանել տարբեր գոտիավորումներ՝ դրույքաչափերի տարբեր գործակիցների կիրառմամբ: Բացի վեր նշված փոփոխություններից, օրենքի նախագծով փոփոխություններ են կատարվել տեղական տուրքի եւ վճարի հաշվարկման  եւ գանձման, տեղական տուրքի եւ վճարի արտոնությունների եւ ավել մուծված գումարների հետ վերադարձման հետ կապված իրավակարգավորող դրույթներում:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքների ընդունման արդյունքում ակնկալվում է հստակորեն սահմանել եւ տարանջատել «տեղական տուրքեր» եւ «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի եւ վճարների հետ կապված ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները եւ բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի եւ վճարների տեսակները եւ դրանց դրույքաչափերը սահմանելիս եւ կհստակեցվեն տեղական ինքնակառավարման մարմինների  լիազորություններն այդ հարցում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու  մասին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ  մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են օրենքների համապատասխան դրույթների 2015 թվականի դեկտեմբերի 6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով ընդունված Հայաստանի
Հանրապետության նոր Սահմանադրության դրույթներին համապատասխանեցմանը, մասնավորապես` սահմանվում են տեղական տուրքի 18 եւ տեղական վճարի 20 տեսակ, հստակեցվում են տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը, ինչպես նաեւ այդ դրույքաչափերի մասով գոտիավորման իրավակարգավորումը: Անհրաժեշտ է նշել, որ տեղական տուրքերի եւ վճարների առավելագույն շեմերը փոփոխության չեն ենթարկվել:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն ուղղակիորեն առչվում են մի շարք ապրանքների եւ համայնքների կողմից մատուցվող  ծառայությունների շուկաների հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի
վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվում է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու  մասին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ  (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
 

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի  չեզոք ազդեցություն` կից գրությամբ ներկայացված առաջարկությունները հաշվի առնելու դեպքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

   «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստա»նի Հանրապետության օրենքում լրացում կատարելու   մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ
  օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում
կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է`

1) որպես համայնքի բյուջեի եկամուտ` սահմանել տեղական տուրքերի եւ վճարների նոր տեսակներ,

2) տեղական տուրքերի գործող դրույքաչափերի փոփոխություն, ինչպես նաեւ առա»ջարկ»վող նոր տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերի սահմանում:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի ՀՀ համայնքների բյուջեների` տեղական տուրքերի եւ տեղական վճարների գծով եկամուտների ավելացման:

Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության
փոփոխման չի հանգեցնում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու   մասին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը
հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն  պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն
առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը
բացակայում  է:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու  մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

  ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու   մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  առնչությամբ  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերը սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն: