Armenian ARMSCII Armenian
Կ-906-23.06.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հունիսի 2004 թվականի, ՀՕ-99-Ն) 8-րդ հոդվածի վեցերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի ութերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«8. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալը համալրելու կամ բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու նպատակով վճարումը պետք է իրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության արժույթով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: