Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11156-12.12.2016-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի «ա» կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«ա) պետական հարկերը`

- շահութահարկ,

- եկամտային հարկ,

- ակցիզային հարկ,

- ավելացված արժեքի հարկ,

-դրոշմանիշային վճար:

Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ, շրջանառության հարկեր կամ արտոնագրային վճարներ: Սույն պարբերության դրույթը չի տարածվում դրոշմանիշային վճարի վրա:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունը վերջից լրացնել նոր նախադասությամբ` խետեւյալ խմբագրությամբ.

«Սույն պարբերության դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված դրոշմանիշային վճարներ վճարելու պարտականություն նախատեսող (սահմանող), այդ պարտականության կատարման կարգը եւ ժամկետները նախատեսող (սահմանող) եւ դրոշմանիշային վճարների վճարման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորող դրույթները գործողության մեջ դնելու հետ կապված հարաբերությունների վրա:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասներ հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից: