Armenian ARMSCII Armenian
Պ-927-24.07.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ օրենսգիրք), 1691 -րդ հոդվածի վերնագիրը եւ երրորդ պարբերությունը «հայտարարագիրը», իսկ առաջին պարբերությունը «հայտարարագրի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրի )» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16917 -րդ հոդվածով.

«Հոդված 16917 . Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ մտցնելը կամ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելը

Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրի մեջ գույքի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ տվյալներ մտցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ քսանհինգապատիկի չափով, իսկ քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝

առաջացնում է նախազգուշացում:

Նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: