Armenian ARMSCII Armenian
Կ-9474-13.09.2006-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 41-րդ հոդվածի երրորդ մասի «ա» կետի երկրորդ տողում «միջքաղաքային» բառը փոխարինել «երկու քաղաքների միջեւ, բացառությամբ Երեւան քաղաքի (այսուհետ միջքաղաքային),» բառերով.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: