Armenian ARMSCII Armenian
Կ-056-07.07.2017-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «անձամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքի» բառերով.

2) 9-րդ մասից հանել «կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,» բառերը.

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 13-րդ մասը «հաստատությունում» բառից հետո լրացնել «կամ սովորում է ռազմական ուսումնական հաստատությունում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երրորդ պարբերությունում «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան» բառերը փոխարինել «կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4?1-ին մասով.

«4.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում զինվորական կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է նաեւ լիազորագրով, եթե կենսաթոշակառուն հիվանդանոցային ձեւով (պայմաններում) բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ՝ հիվանդանոցային ձեւով ախտորոշիչ հետազոտությունները եւ վերականգնողական բուժումը)։ Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար (անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջից), բայց ոչ ավելի, քան մինչեւ հիվանդանոցային ձեւով (պայմաններում) բուժումն ավարտվելը։».

3) 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը եւ 3-րդ մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ մասը «վերսկսելու» բառից հետո լրացնել «, քրեակատարողական հիմնարկում գտնվող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու եւ կենսաթոշակ վճարելը վերսկսելու» բառերով։

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ թաղման նպաստ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ լիազոր մարմինը:»:

Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվել է մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, ապա՝

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմումի հիման վրա` դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ 14 տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում (եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետությունում է)` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց ոչ ավելի, քան մինչեւ կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվելը.

3) անձի մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ չի նշանակվում (չի վճարվում), իսկ մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց ոչ ավելի, քան մինչեւ կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվելը։ Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է՝ հաշվի առնելով Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը։»։

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: