Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-063-11.07.2017-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի (այսուհետ` օրենք) վերնագրից եւ տեքստից հանել «ազգաբնակչություն» բառը եւ դրա հոլովաձեւերը:

Հոդված 2. Օրենքի նախաբանի 2-րդ պարբերությունը «բարենպաստ» բառից հետո լրացնել «Էկոլոգիապես անվտանգ» բառերով. իսկ «էկոլոգիական բարձր կուլտուրա» բառերը փոխարինել «էկոլոգիական գրագիտություն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության «էկոլոգիական կուլտուրայի արմատավորմանը, բնապահպանության եւ բնօգտագործման» բառերը փոխարինել «էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, բնապահպանության, բնօգտագործման եւ էկոլոգիական անվտանգության» բառերով, իսկ «անձին եւ» բառերը փոխարինել «անձին» բառով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի`

1. 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության եւ մշակույթի ձեւավորմանը, մարդու հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակեցմանը, էկոլոգիապես գրագետ անձի եւ սերնդի ձեւավորմանը.»:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «է» , «ը», «թ»  եւ «ժ» կետերով.

«զ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում նորարարական գիտական գործունեության խրախուսումը.

է)սովորողների, մանկավարժների, ինչպես նաեւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության խրախուսումը.

ը) էկոլոգիական կրթության ընդլայնումը կայուն զարգացման այլ ոլորտների` տնտեսական, սոցիալական եւ մշակութային փոխկապակցված հիմնախնդիրների ներառմամբ.

թ) էկոլոգիական կրթության որակի շարունակական բարելավումը` միջազգային չափանիշներին համապատասխան:»:

Հոդված 6. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին, եւ 3-րդ պարբերություններում, 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում եւ 5-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «կուլտուրա» բառն ու դրա հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «մշակույթ» բառով ու դրա հոլովաձեւերով»:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաեւ կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան:

Էկոլոգիական կրթությունը հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) մակարդակում իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում (ուսումնական պարապմունքներում) ներառված թեմաների միջոցով:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: