Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-071-14.07.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2016 թվականի հունիսի 17-ին Բիշկեկում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին 2011թ. հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ

2011 թ. հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առեւրտրի գոտու մասին պայմանագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետեւ` Կողմեր,

առաջնորդվելով 2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի 6-րդ հոդվածի դրույթներով,

հաստատելով տնտեսական համագործակցության զարգացման եւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման մտադրությունը,

հաշվի առնելով ազատ առեւտրի գոտու արդյունավետ գործունեության անհրաժեշտությունը,

նպատակ ունենալով պայմաններ ստեղծելու ծառայությունների եւ ապրանքների ազատ տեղաշարժի համար,

համաձայնեցին հետեւյալի մասին.

Հոդված 1

Պետական (տեղական ինքնակառավարման) գնումների ոլորտում կարգավորման նպատակներ եւ սկզբունքներ

1. Կողմերը սահմանում են պետական (տեղական ինքնակառավարման) գնումների (այսուհետեւ` գնումներ) ոլորտում կարգավորումների հետեւյալ նպատակները եւ սկզբունքները.

գնումների ոլորտում հարաբերությունների կարգավորում գնումների մասին օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են իրենց պետությունները,

սույն Արձանագրության մասնակից պետություններում գնումների համար հատկացվող միջոցների արդյունավետ եւ օպտիմալ օգտագործման ապահովում,

գնումների տեղեկատվական հրապարակայնության եւ թափանցիկության ապահովում,

սույն Արձանագրության մասնակից պետությունների պոտենցիալ մատակարարների համար էլեկտրոնային ձեւաչափով անցկացվող գնումներին մասնակցելու անարգել եւ հավասար հասանելիության ապահովում՝ Արձանագրության մասնակից մի պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային ստորագրությունը Արձանագրության մասնակից մյուս պետության կողմից ճանաչելու միջոցով,

գնումների ոլորտում Կողմերի՝ կարգավորող եւ վերահսկող լիազոր իշխանության մարմինների առկայության ապահովում (թույլատրվում է այդ գործառույթների իրականացումը մեկ մարմնի կողմից),

գնումների մասին սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրության խախտման համար պատասխանատվության սահմանում,

գնումների ոլորտում մրցակցության զարգացում, ինչպես նաեւ կոռուպցիային եւ այլ չարաշահումներին հակազդում:

1. Սույն Արձանագրության գործողությունը չի տարածվում այն գնումների վրա, որոնց մասին տեղեկատվությունը, սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրության համաձայն, համարվում է պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ):

2. Սույն Արձանագրության գործողությունը չի տարածվում սույն Արձանագրության մասնակից պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից կատարվող գնումների վրա` հաշվի առնելով սույն կետի երկրորդից չորրորդ պարբերությունները:

Սույն Արձանագրության մասնակից պետությունների ազգային (կենտրոնական) բանկերն իրականացնում են գնումներ վարչատնտեսական կարիքները ապահովելու, շինարարական աշխատանքներ եւ հիմնական նորոգում կատարելու նպատակով՝ գնումներ կատարելու մասին իրենց ներքին կանոններին համապատասխան (այսուհետեւ` գնումների Կարգ): Գնումների Կարգը չպետք է հակասի սույն Արձանագրությամբ սահմանված նպատակներին եւ կանոններին: Բացառիկ դեպքերում, ազգային (կենտրոնական) բանկի բարձրագույն մարմնի որոշմամբ, նշված սկզբունքներից կարող են սահմանվել բացառություններ:

Գնումների Կարգը պետք է ներառի գնումներին ուղղված պահանջներ, այդ թվում` գնումների ընթացակարգերի նախապատրաստման եւ անցկացման կարգը (ներառյալ գնումներ կատարելու ձեւերը) եւ դրանց կիրառման պայմանները, պայմանագրերի (համաձայնագրերի) կնքման կարգը:

Ընդ որում՝ գնումների Կարգը եւ ազգային (կենտրոնական) բանկերի կողմից նախատեսվող եւ կատարված գնումների մասին տեղեկությունը տեղադրվում է համացանցում` սույն Արձանագրության մասնակից պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի պաշտոնական կայքերում, գնումների Կարգով սահմանված կարգով:

Հոդված 2

Սույն Արձանագրության մեջ օգտագործվող սահմանումները

Սույն Արձանագրության մեջ օգտագործվող սահմանումներն ունեն հետեւյալ նշանակությունը.

համացանցային պորտալ` գնումների մասին տեղեկատվության հասանելիության միասնական վայր հանդիսացող՝ Կողմի միասնական պաշտոնական կայք համացանցում,

պատվիրատու` պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին, բյուջետային կազմակերպություն (այդ թվում` պետական (տեղական ինքնակառավարման) հիմնարկներ), ինչպես նաեւ գնումների մասին սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ անձինք, որոնք  կատարում են գնումներ այդ օրենսդրությանը համապատասխան: Գնումների մասին սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսված լինել գնումների կազմակերպչի ստեղծում (գործողություն), որի գործունեությունը կիրականացվի այդ օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում՝ չի թույլատրվում գնումների կազմակերպչին փոխանցել գնումների մասին պայմանագիր (համաձայնագիր) կնքելու մասով պատվիրատուի գործառույթները,

գնումներ` պետական (տեղական ինքնակառավարման) գնումներ, այն է` պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերում եւ այլ գնումների կատարում, որոնք կատարվում են բյուջետային միջոցներով, ինչպես նաեւ սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցների հաշվին, ինչպես նաեւ՝ գնումների պայմանագրերի կատարման հետ կապված հարաբերություններ,

գնումների մասին տեղեկատվություն` գնում կատարելու մասին ծանուցում, գնում կատարելու վերաբերյալ փաստաթղթեր (այդ թվում` գնման մասին պայմանագրի (համաձայնագրի) նախագիծ), նման ծանուցումներում, փաստաթղթերում կատարվող փոփոխություններ, գնումների մասին փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ, գնման ընթացքում կազմված արձանագրություններ, տեղեկատվություն գնման ընթացակարգի կատարման արդյունքների մասին, տեղեկատվություն գնումների մասին պայմանագրերի (համաձայնագրերի) մասին եւ այդ պայմանագրերին կից հավելյալ համաձայնագրերի մասին, տեղեկատվություն գնման մասին պայմանագրի (համաձայնագրի) կատարման արդյունքի, գնումների ոլորտում Կողմերի իշխանության լիազոր կարգավորող եւ (կամ) վերահսկող մարմինների կողմից ստացված բողոքների, դրանց բովանդակության եւ նման բողոքների քննարկման արդյունքներով կայացված որոշումների եւ նման մարմինների կողմից տրամադրված կարգադրությունների մասին: Գնումների մասին տեղեկությունը ենթակա է պարտադիր տեղադրման համացանցային պորտալում,

ազգային ռեժիմ` ռեժիմ, որը նախատեսում է, որ սույն Արձանագրության մասնակից յուրաքանչյուր պետություն գնումների գործընթացի նպատակով սույն Արձանագրության մասնակից այլ պետությունների տարածքներից ծագող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների, նման ապրանքներ առաջարկող, աշխատանքներ կատարող եւ ծառայություններ մատուցող՝ սույն Արձանագրության մասնակից պետությունների պոտենցիալ մատակարարների եւ մատակարարների համար ապահովում է ոչ պակաս նպաստավոր ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրվում է սեփական պետության տարածքից ծագող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների, նման ապրանքներ առաջարկող, աշխատանքներ կատարող եւ ծառայություններ մատուցող՝ իրենց պետության պոտենցիալ մատակարարների եւ մատակարարների համար: Ապրանքների ծագման երկիրը որոշվում է 2011 թ. հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի մասնակից պետությունների տարածքներում գործող՝ ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան,

էլեկտրոնային առեւտրային հարթակի օպերատոր (էլեկտրոնային հարթակ)` իրավաբանական կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որը, սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան, տիրապետում է էլեկտրոնային առեւտրային հարթակին (էլեկտրոնային հարթակին), վեջինիս գործողության համար անհրաժեշտ ծրագրային-սարքավորումային միջոցներով եւ (կամ) ապահովում է վերջինիս գործողությունը,

մատակարար` անձ, որը հանդիսանում է մատակարար, կատարող կամ կապալառու, եւ որի հետ կնքված է գնման մասին պայմանագիր (համաձայնագիր),

պոտենցիալ մատակարար` ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր),

տեխնոլոգիական հարթակ` պետական գնումների մասին տեղեկատվության ամբողջություն, որն առկա է տվյալների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեխնիկական միջոցների բազաներում, որոնք ապահովում են նման տեղեկատվության ձեւավորումը, մշակումը եւ պահպանումը, ինչպես նաեւ վերջինիս տրամադրումը համացանցային պորտալի օգտագործման միջոցով,

էլեկտրոնային առեւտրային հարթակ (էլեկտրոնային հարթակ)` գնումների ընթացակարգը էլեկտրոնային ձեւաչափով ապահովելու նպատակով Գնումների մասին սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրության համաձայն սահմանված կայք համացանցում: Ընդ որում՝ Գնումների մասին սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ էլեկտրոնային առեւտրային հարթակ (էլեկտրոնային հարթակ) հանդիսանում է համացանցային պորտալը. ի դեպ՝ պետք է սահմանվի էլեկտրոնային առեւտրային հարթակների (էլեկտրոնային հարթակների) սահմանափակ քանակ,

գնումների էլեկտրոնային ձեւաչափ` համացանցի, համացանցային պորտալի եւ (կամ) էլեկտրոնային առեւտրային հարթակի (էլեկտրոնային հարթակի), ինչպես նաեւ ծրագրային եւ սարքավորումային միջոցների օգտագործման միջոցով գնումների կազմակերպման եւ իրականացման ընթացակարգ:

Հոդված 3

Գնումների ոլորտին ներկայացվող պահանջներ

1. Գնումները կատարվում են Գնումների մասին սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված մրցակցային տարբերակներով, ինչպես նաեւ կարող են կատարվել մեկ աղբյուրց կամ միակ մատակարարից (կատարողից, կապալառուից):

2. Գնումները կատարվում են` հաշվի առնելով սույն Արձանագրության 6-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

3. Գնումները կատարվում են պատվիրատուի կողմից՝ ինքնուրույն, կամ գնումների կազմակերպչի մասնակցությամբ (այն դեպքում, երբ Գնումների մասին սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված է գնումների կազմակերպչի գործունեություն):

4. Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ պետք է նախատեսված լինեն անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանի կազմում եւ վարում, որի մեջ պետք է ներառվեն տվյալներ`

այն պոտենցիալ մատակարարների մասին, որոնք խուսափել են գնումների վերաբերյալ պայմանագրեր (համաձայնագրեր) կնքելուց, ինչպես նաեւ խախտել են մրցութային հայտը երաշխավորող հայտարարագրի պայմանները, եթե վերջինս նախատեսված է սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ,

այն մատակարարների մասին, որոնք չեն կատարել կամ ոչ պատշաճ կերպով են կատարել իրենց հետ կնքված գնումների մասին պայմանագրերով նախատեսված իրենց պարտավորությունները,

այն մատակարարների մասին, որոնց հետ պատվիրատուները միակողմանի խզել են գնումների մասին պայմանագրերը (համաձայնագրերը), որոնց կատարման ընթացքում պարզվել է, որ մատակարարը չի համապատասխանում գնումների մասին փաստաթղթերով սահմանված՝ պոտենցիալ մատակարարներին, մատակարարներին ներկայացվող պահանջներին կամ տրամադրել է ոչ հավաստի տեղեկատվություն  նման պահանջներին համապատասխանության մասին, ինչը վերջինիս թույլ է տվել հաղթող ճանաչվելու գնման ընթացակարգում, որի  հիման վրա կնքվել է այդպիսի պայմանագիր:

Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ կարող է նախատեսվել անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանում հիմնադիրների, կոլեգիալ գործադիր մարմինների, նման գրանցամատյանում ներառված անձի` միանձնյա գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձանց վերաբերյալ տեղեկությունների ներառում, ինչպես նաեւ այն մատակարարների (կապալառուների) մասին տեղեկությունների ներառում, որոնց ղեկավարը կամ մատակարարի (կապալառուի) կազմակերպության հիմնադիրը բերման է ենթարկվել դատարանի կողմից խաբեության, կոռուպցիայի կամ դավադրության համար:

Անբարեխիղճ մատակարարներին գրանցամատյանում ներառելը կատարվում է երկու տարով՝ սույն կետի երկրորդից չորրորդ պարբերություններում նախատեսված տեղեկությունների հաստատման (փաստերի հաստատման) դեպքում` դատարանի եւ (կամ) գնումների ոլորտում Կողմերի իշխանության՝ վերահսկող եւ (կամ) հսկող լիազոր մարմինների որոշման հիման վրա:

Այն անձը, որի մասին տեղեկությունները ներառվել են անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանում, իրավասու է բողոքարկելու այդ գրանցամատյանում ներառումը՝ դատական կարգով:

5. Գնումների մասին սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել պատվիրատուի իրավունքը կամ պարտավորությունը՝ տրամադրել գնմանը մասնակցելու թույլտվություն` ելնելով  սույն Արձանագրության այդ մասնակից պետության՝ անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանում եւ (կամ) սույն Արձանագրության մասնակից այլ պետություների՝ անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանում ներառված տեղեկություններից:

6. Կողմերը սահմանափակում են գնումներին մասնակցությունը`

Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությանը համապատասխան՝ սահմանելով հավելյալ պահանջներ պոտենցիալ մատակարարների եւ մատակարարների համար ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների առանձին տեսակների գնման դեպքում,

սույն Արձանագրությամբ սահմանված այլ դեպքերում:

7. Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ սահմանվում է արգելք.

պոտենցիալ մատակարարներին եւ մատակարարներին ներկայացվող գնումների պայմաններում քանակապես անհաշվելի որեւէ պահանջի ներառման համար,

գնումների փաստաթղթային պահանջներին չհամապատասխանող պոտենցիալ մատակարարների` գնումներին մասնակցության թույլտվության համար,

գնումների անցկացման մասին ծանուցման եւ (կամ) գնումների մասին փաստաթղթերով չնախատեսված հիմքերով պոտենցիալ մատակարարների` գնումների ընթացակարգին մասնակցության թույլտվությունը մերժելու համար:

8. Չի թույլատրվում պոտենցիալ մատակարարներից եւ մատակարարներից գանձել գումար գնումներին մասնակցելու համար՝ բացառությամբ սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

9.Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ կարող են սահմանվել պահանջներ պոտենցիալ մատակարարների եւ մատակարարների համար՝ գնումներին մասնակցելու հայտի ապահովման, ինչպես նաեւ գնումների մասին պայմանագրի (համաձայնագրի) կատարման ապահովման վերաբերյալ:

Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ սահմանվում են գնումներին մասնակցելու հայտի ապահովման, ինչպես նաեւ գնման մասին պայմանագի (համաձայնագրի) կատարման ապահովման չափը եւ ձեւը: Ընդ որում՝ գնումներին մասնակցելու հայտի ապահովման չափը չպետք է գերազանցի գնման մասին պայմանագրի (համաձայնագրի), (գնման կողմնորոշիչ գնի) սկզբնական (առավելագույն) արժեքի 5%, իսկ գնման մասին պայմանագրի (համաձայնագրի) կատարման ապահովումը պետք է լինի գնման մասին պայմանագրի (համաձայնագրի) (գնման կողմնորոշիչ գնի) սկզբնական (առավելագույն) արժեքի 1%-ից ոչ պակաս եւ 30%-ից ոչ ավել՝ բացառությամբ այն դեպքի, երբ գնման մասին պայմանագրով (համաձայնագրով) նախատեսված է կանխավճարի վճարում: Այդ դեպքում գնման մասին պայմանագրի (համաձայնագրի) կատարման ապահովման չափը պետք է կազմի ոչ պակաս, քան կանխավճարի 50%-ը, եթե դա նախատեսված է սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ:

Այն դեպքում, երբ գնման մասին պայմանագիրը (համաձայնագիրը) ներառում է պահանջ մատակարարին կանխավճար տրամադրելու մասին, մատակարարը իրավունք ունի հրաժարվելու վերջինից:

Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ պետք է սահմանվի գնումներին մասնակցելու հայտի ապահովման եւ գնումների մասին պայմանագրի (համաձայնագրի) կատարման ապահովման առնվազն երկու միջոց (ձեւ):

Ընդ որում, որպես գնումներին մասնակցելու հայտի ապահովում եւ գնումների մասին պայմանագրի (համաձայնագրի) կատարման ապահովում, ընդունվում են նաեւ`

երաշխիքային դրամական ներդրումը, որը վճարվում է պատվիրատուի կամ  սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքերում` գնումների կազմակերպչի, էլեկտրոնային առեւտրային հարթակի օպերատորի (էլեկտրոնային հարթակի) բանկային հաշվին,

բանկային երաշխիքը,

գնումների նպատակներով բանկային երաշխիքներին ներկայացվող պահանջները սահմանվում են սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ:

Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ պետք է սահմանվի պահանջ պոտենցիալ մատակարարներին եւ մատակարարներին գնումներին մասնակցելու հայտի ապահովման եւ գնումների մասին պայմանագրի (համաձայնագրի) կատարման ապահովման ժամանակին վերադարձի վերաբերյալ` այդ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

10. Գնումների մասին փաստաթղթերում եւ գնումների կատարման ժամանակ այլ փաստաթղթերում չեն ներառվում պահանջներ կամ ցուցումներ ապրանքային նշանների, սպասարկման նշանների, ֆիրմային անվանումների, արտոնագրերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքի ծագման վայրի անվանման, արտադրողի կամ մատակարարի վերաբերյալ՝ բացառությամբ սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Պատվիրատուն իրավասու է սահմանելու գնման առարկայի տեխնիկական եւ որակական ցուցանիշներին առնչվող ստանդարտ ցուցանիշներ, պահանջներ, պայմանական անվանումներ եւ տերմիններ, որոնք սահմանված են միջազգային պայմանագրերով եւ ակտերով եւ (կամ) սույն Արձանագության մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական կանոնակարգերին, ստանդարտներին եւ այլ պահանջներին համապատասխան:

11. Հանձնաժողովի անդամներ (այդ թվում` մրցութային, աճուրդային, գնանշման եւ այլն) չեն կարող լինել ֆիզիկական անձինք, որոնք անձամբ շահագրգռված են գնումնեի արդյունքներով (այդ թվում` գնումների մասնակցության հայտ ներկայացրած ֆիզիկական անձինք), գնումների մասնակցության հայտ ներկայացրած պոտենցիալ մատակարարների աշխատակիցներ կամ՝ ֆիզիկական անձինք, որոնց վրա կարող են ազդեցություն ունենալ պոտենցիալ մատակարարները (այդ թվում՝ ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են պոտենցիալ մատակարարների մասնակիցներ (բաժնետերեր), վերջիններիս կառավարման մարմինների աշխատակիցներ եւ պոտենցիալ մատակարարների պարտատերեր), ինչպես նաեւ գնումների ոլորտում անմիջական վերահսկողություն իրականացնող՝ Կողմերի իշխանության կարգավորող կամ վերահսկող լիազոր մարմինների պաշտոնատար անձինք:

12. Գնման մասին պայմանագիրը (համաձայնագիրը) պետք է ներառի հետեւյալ պարտադիր պայմանները.

Կողմերի պատասխանատվությունը գնումների մասին պայմանագրով (համաձայնագրով) նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար,

վարձատրության, ինչպես նաեւ գնման մասին պայմանագրով (համաձայնագրով) սահմանված պահանջներին գնման արդյունքի համապատասխանությունը գնահատելու նպատակով (այդ թվում՝ ըստ քանակի (ծավալի), ամբողջականության, որակի) պատվիրատուի կողմից գնման արդյունքի ընդունման կարգը:

13.  Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ պետք է նախատեսվի արգելք.

գնումների մասին պայմանագրով (համաձայնագրով) այնպիսի պայմանների սահմանման համար, որոնք կհանգեցնեն պոտենցիալ մատակարարների եւ մատակարարների թվի սահմանափակման` այդ օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում,

պատվիրատուների եւ մատակարարների` պայմանագրային պարտավորությունների կատարումից միակողմանի հրաժարվելու համար՝ այն դեպքում, երբ մյուս կողմը բարեխղճորեն կատարում է գնումների մասին պայմանագրով (համաձայնագրով) սահմանված պարտավորությունները, եւ՝ այդ օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում,

պայմանագրային պարտավորությունների կատարման պայմանների փոփոխման, այդ թվում՝ գնման մասին պայմանագրի (համաձայնագրի) արժեքի փոփոխության համար՝ բացառությամբ այդ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Չի թույլատրվում ապրանքների քանակի, աշխատանքների եւ ծառայությունների ծավալների նվազեցում՝ առանց գնման պայմանագրի (համաձայնագրի) գնի համամասնորեն իջեցման:

14. Գնման մասին պայմանագրի (համաձայնագրի) կնքումը մեկից ավել մատակարարների հետ թույլատրվում է սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

15. Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ կարող է սահմանվել գնման մասին պայմանագրի (համաձայնագրի) կնքման անհրաժեշտություն, որը նախատեսում է ապրանքի կամ աշխատանքի գնում, հետագա սպասարկում, ծառայության ժամանակահատվածում շահագործում, մատակարարված ապրանքի կամ աշխատանքի իրականացման արդյունքում ստեղծված օբյեկտի վերանորոգում եւ վերամշակում (կենսափուլի պայմանագիր (համաձայնագիր)):

16. Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ հատուկ գնումների մասով կարող է նախատեսվել գնումների մասին փաստաթղթերի անբաժան մաս կազմող՝ գնումների մասին պայմանագրի (համաձայնագրի) նախագծում վերջինիս իրականցման վերաբերյալ (այդ թվում՝ գնման առարկայի հետ առնչություն չունեցող) հավելյալ պայմանների ներառման անհրաժեշտություն:

17. Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ կարող է նախատեսվել գնման մասին պոտենցիալ մատակարարի եւ (կամ) մատակարարի պարտավորություն` պատվիրատուին տրամադրել տեղեկատվություն գնումների մասին պայմանագրի (համաձայնագրի) բոլոր համակատարողների եւ ենթակապալառուների մասին:

18. Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ կարող է նախատեսվել գնումների մասին պայմանագրի (համաձայնագրի) բանկային ուղեկցում:

19. Կողմերն ապահովում են գնումների իրականացման ընթացքի անցում էլեկտրոնային ձեւաչափի՝ մրցակցային միջոցներով (այդ թվում՝ հայտերի ներկայացումը, արդյունքների ամփոփումը եւ գնումների մասին պայմանագրի (համաձայնագրի) կնքումը), 2018 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ:

20. Կողմերն ապահովում են գնումների տեղեկատվական հրապարակայնությունը եւ թափանցիկությունը, այդ թվում՝

Կողմերից յուրաքանչյուրի կողմից համացանցային պորտալի ստեղծման միջոցով,

գնումների մասին տեղեկատվության, անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանը (այդ թվում՝ ռուսերենով) համացանցային պորտալում հրապարակելու (տեղադրելու) միջոցով,

սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին նորմատիվ իրավական ակտերի՝ համացանցային պորտալում (այդ թվում՝ ռուսերենով) հրապարակման (տեղադրման) միջոցով,

սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքերում՝ էլեկտրոնային առեւտրային հարթակների (էլեկտրոնային հարթակների) եւ (կամ) համացանցային պորտալի՝ որպես գնումների վերաբերյալ էլեկտրոնային ձեւաչափով տեղեկատվության հասանելիության եւ նման գնումների հետ կապված էլեկտրոնային ծառայությունների հասանելիության միասնական տեղի սահմանափակ քանակով սահմանելու միջոցով,

համացանցային պորտալում հրապարակվող (տեղադրվող)՝ գնումների, անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանի եւ սույն Արձանագրության մասնակից պետությունների նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվության՝ առանց խոչընդոտի եւ անվճար հասանելիության կազմակերպման միջոցով, ինչպես նաեւ այդպիսի տեղեկատվությանը, գրանցամատյանին եւ ակտերին առնչվող տեղեկատվության հնարավոր լայն որոնում ապահովելու միջոցով,

գնումների ընթացքին անմիջական մասնակցության համար Կողմերի` տեխնիկական հնարավորություն ստանալու նպատակով տեխնոլոգիական հարթակների համատեղելիության պայմանների ստեղծումը:

Հոդված 4

Գնումներին մասնակցելու դեպքում անձանց իրավունքների եւ օրինական շահերի ապահովում

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է միջոցներ սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրության խախտումները կանխելու, հայտնաբերելու եւ կասեցնելու նպատակով:

2. Գնումների ոլորտում անձանց ապահովվող իրավունքների եւ օրինական շահերի ծավալը սահմանվում է սույն Արձանագրությամբ, միջազգային պայմանագրերով եւ սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ:

3. Գնումների ոլորտում անձանց իրավունքները եւ օրինական շահերը ապահովելու, ինչպես նաեւ սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ, իր օրենսդրությանը համապատասխան, ապահովում է գնումների ոլորտում իշխանության՝ կարգավորող եւ (կամ) վերահսկող լիազոր մարմնի առկայությունը: Ընդ որում՝ թույլատրվում է այդ գործառույթների կատարումը մեկ մարմնի կողմից, որն իրավասու է նաեւ`

վերահսկողություն իրականացնելու գնումների ոլորտում (այդ թվում` ստուգումների միջոցով),

սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությունը խախտող պատվիրատուների, գնումների կազմակերպիչների, էլեկտրոնային առեւտրային հարթակների օպերատորների (էլեկտրոնային հարթակների), համացանցային պորտալների օպերատորների, ապրանքային բորսաների, հանձնաժողովների եւ այլ անձանց որոշումների եւ գործողությունների (անգործության) մասով բողոքներ եւ դիմումներ քննելու: Ընդ որում՝ գնումներ կատարելիս պատվիրատուների, գնումների կազմակերպիչների, էլեկտրոնային առեւտրային հարթակների օպերատորների (էլեկտրոնային հարթակների), համացանցային պորտալաների օպերատորների, ապրանքային բորսաների, հանձնաժողովների եւ այլ անձանց որոշումները եւ գործողությունները (անգործությունը), որոնք ընդունվել են (կատարվել են) մինչեւ գնումներին մասնակցելու  հայտ ներկայացնելու ժամկետի ավարտը, իրավունք ունի բողոքարկելու ոչ միայն ցանկացած պոտենցիալ մատակարար, այլեւ այլ անձ` սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով,

իրականացնել սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրության խախտումների կանխարգելում եւ հայտնաբերում, ինչպես նաեւ նշյալ խախտումները վերացնելուն ուղղված միջոցառումների ապահովում (այդ թվում` նման խախտումների վերացման համար պարտադիր կարծիքի տրամադրման եւ նման խախտումների համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցով):

Անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանի ստեղծում եւ վարում:

Հոդված 5

Սոցիալական գործառույթների իրականացմանն ուղղված եւ գնումների արդյունավետությունը բարձրացնող միջոցների ապահովում

1. Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ սահմանվում են գնումների պլանավորման մասին պահանջները:

2. Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ կարող են սահմանվել գնումների արդյունավետության բարձրացմանն ուղղված հետեւյալ նորմերը`

գնումների կանոնակարգում՝ գնվող ապրանքներին, աշխատանքներին եւ ծառայություններին (այդ թվում՝ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների սահմանային արժեքին) ներկայացվող պահանջների սահմանման եւ (կամ) մատակարարների գործառույթների ապահովման նորմատիվ ծախսերի միջոցով,

գնումների վերաբերյալ հանրային քննարկումների եւ հանրային վերահսկողության իրականացում,

հակադեմփինգային միջոցների կիրառում,

փորձագիտական կազմակերպությունների եւ փորձագետների ներգրավում:

3. Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով գնումների իրականացման ժամանակ կարող են սահմանվել արտոնություններ՝ քրեակատարողական համակարգի հիմանարկների եւ ձեռնարկությունների, հաշմանդամների կազմակերպությունների, փոքր եւ միջին ձեռնարկատերության սուբյեկտների, ինչպես նաեւ սոցիալական ուղղվածություն ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունների համար:

Այդպիսի արտոնությունների մասին տեղեկությունը նշվում է մատակարարի կողմից՝ գնման մասին ծանուցման մեջ եւ գնման մասին փաստաթղթերում:

Հոդված 6

Գնումների կազմակերպման եւ անցկացման պահանջները

1. Գնումները կատարվում են սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գնումները, որոնք իրականացվում են մրցակցային միջոցով, կատարվում են՝ հաշվի առնելով հետեւյալ պահանջները.

սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում գնումների կատարման մասին ծանուցման եւ գնման մասին փաստաթղթերի հրապարակում (տեղադրում) համացանցային պորտալում (եւ (կամ) էլեկտրոնային հարթակում): Այն դեպքում, երբ գնման մասին ծանուցման եւ գնման մասին փաստաթղթերի մեջ կատարվում են փոփոխություններ, գնմանը մասնակցելու հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվում է սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված ժամկետով: Ընդ որում՝ գնման մասին պայմանագրի (համաձայնագրի) առարկայի փոփոխությունն արգելվում է,

գնումների մասին փաստաթղթերի դրույթների պարզաբանում եւ այդ պարզաբանումների հրատարակում (տեղադրում) համացանցային պորտալում (եւ (կամ) էլեկտրոնային հարթակում) ոչ ուշ, քան գնումների մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց երեք օրացուցային օր առաջ: Գնումների մասին փաստաթղթերի դրույթների պարզաբանումը կատարվում է այն դեպքում, երբ վերջինս ստացվել է գնումների մասնակցության հայտերի ներկայացման վեջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան հինգ օրացուցային օր առաջ,

գնումների մասնակցության հայտերի բացման, քննարկման, գնահատման եւ համեմատման արձանագրությունների հրատարակում (տեղադրում) համացանցային պորտալում (եւ (կամ) էլեկտրոնային հարթակում),

գնման մասին պայմանագրի (համաձայնագրի) կնքում՝ գնման մասին փաստաթղթերում եւ հաղթող ճանաչված՝ պոտենցիալ մատակարարների մասնակցության հայտում նշված պայմանների համաձայն, հաղթող ճանաչվելու մասին որոշման ընդունման կամ սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ սահմանված դեպքերում, գնումը չեղյալ հայտարարվելու ամսաթվից 10 օրացուցային կամ աշխատանքային օրվանից ոչ շուտ եւ 30 օրացուցային օրվանից ոչ ուշ: Նշված ժամկետը չի կիրառվում պատվիրատուի՝ բողոքների քննարկման լիազոր մարմնի կողմից հաղթող ճանաչվելու մասին պատվիրատուի որոշման` դատական կարգով բողոքարկման եւ կասեցման դեպքում: Սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ նաեւ սահմանվում է պատվիրատուի եւ պոտենցիալ մատակարարի միջեւ պայմանագրի (համաձայնագրի) կնքման կարգը եւ հերթականությունը, ինչպես նաեւ՝ գնումը չեղյալ հայտարարելու դեպքում պատվիրատուի գործողությունների կարգը,

գնումների արդյունքների մասին տեղեկությունների հրապարակում (տեղադրում) համացանցային պորտալում (եւ (կամ) էլեկտրոնային հարթակում) եւ գնումների իրականացմանը մասնակցած յուրաքանչյուր պոտենցիալ մատակարարին տեղեկացում գնումների մասին համապատասխան որոշումների կայացման օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ:

3. Գնումը մեկ աղբյուրից կամ միակ մատակարարից (կապալառուից, կատարողից) կատարվում է համաձայն սույն Արձանագրության մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված ցանկի` գնման պայմանագրի (համաձայնագրի) արժեքի հաշվարկի եւ հիմնավորման առկայության դեպքում՝ սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

Հոդված 7

Արձանագրության իրագործում

1. Սույն Արձանագրությունն իրագործվում է փուլերով.

առաջին փուլ՝ սույն Արձանագրության մասնակից յուրաքանչյուր պետության  օրենսդրության մեջ փոփոխությունների կատարում` ուղղված սույն Արձանագրության մասնակից յուրաքանչյուր պետության օրենսդրության ներդաշնակեցմանը սույն Արձանագրությանը, եթե սույն Արձանագրության մասնակից պետությունների օրենսդրության դրույթներից բխում է այլ իմաստ, քան սահմանված է սույն Արձանագրությամբ՝ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը,

երկրորդ փուլ՝ գնումների տեղեկատվական հասանելիությունը եւ թափանցիկությունը ապահովող տեխնոլոգիաների ներդրում, տեխնոլոգիական հարթակների համատեղելություն, Կողմերի` գնումներին մասնակցելու տեխնիակական հնարավորություն ստանալու նպատակով, ինչպես նաեւ Կողմերի կողմից ազգային ռեժիմի կիրառման պայմանների քննարկում՝ մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը:

2. Կողմերից յուրաքանչյուրը յուրաքանչյուր փուլի ավարտի մասին 30 օրվա ընդթացքում տեղեկացնում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեին: Նշյալ փուլերի իրականացման ավարտը ձեւակերպվում է Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդի որոշմամբ:

Հոդված 8

Վիճելի հարցեր

Սույն Արձանագրության մեկնաբանության եւ (կամ) կիրառման հետ կապված՝ Կողմերի վեճերը լուծվում են 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրի 19-րդ հոդվածին համապատասխան:

Հոդված 9

Փոփոխություններ եւ լրացումներ

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կազմում են վերջինիս անբաժանելի մասը եւ ձեւակերպվում են համապատասխան արձանագրությամբ:

Հոդված 10

Առնչությունը այլ միջազգային պարտավորություններին

1. Սույն Արձանագրությունը չի խոչընդոտում սույն Արձանագրության մասնակից պետությունների կողմից պետական գնումների ոլորտում միջազգային պայմանագրերի կնքմանը սույն Արձանագրության մասնակից պետություն չհանդիսացող պետությունների հետ:

2. Սույն Արձանագրության դրույթները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ հարաբերություններում՝ այնքանով, որքանով դրանք չեն հակասում Եվրասիական տնտեսական միության իրավունքին 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 6-րդ հոդվածի ընկալմամբ:

Հոդված 11

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:

2. Այն Կողմերի համար, որոնք ավարտել են իրենց ներպետական ընթացակարգերն ավելի ուշ, սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալուց 30 օր անց:

Հոդված 12

Արձանագրությանը միանալը

Ուժի մեջ մտնելուց հետո սույն Արձանագրությունը բաց է 2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի մասնակից պետությունների միանալու համար. միանալ կարելի է ավանդապահին միանալու վերաբերյալ փաստաթղթերը փոխանցելու միջոցով:

Սույն Արձանագրությանը միացող՝ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Ազատ առեւտրի գոտու մասին» համաձայնագրի մասնակից պետության համար վերջինս ուժի մեջ է մտնում միանալու վերաբերյալ փաստաթղթերն ավանդապահի ստանալուց 30 օր անց:

Հոդված 13

Գործողության ժամկետը, գործողության դադարեցումը, դուրս գալը

Սույն Արձանագրությունը կնքվում է անորոշ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալու սույն Արձանագրությունից` ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով իր այդպիսի մտադրության մասին ոչ ուշ, քան դուրս գալուց 12 ամիս առաջ եւ սույն Արձանագրության գործողության ընթացքում ծագած ֆինանսական եւ այլ պարտավորությունները կարգավորելուց հետո:

Կատարված է Բիշկեկ քաղաքում 2016թ. հունիսի 7-ին,  մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի վերջինիս վավերացված պատճենը:
 
Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության համար
--------------------------
Ռուսաստանի Դաշնության 
Կառավարության համար
/ստորագրություն/
Հայաստանի Հանրապետության
Կառավարության համար
/ստորագրություն/ (վերապահումով)
Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության համար
/ստորագրություն/ (վերապահումով)
Բելառուսի Հանրապետության
Կառավարության համար
/ստորագրություն/ (հայտարարությամբ)
Թուրքմենստանի
Կառավարության համար
-------------------------
Ղազախստանի Հանրապետության
Կառավարության համար
-----------------------
Ուզբեկստանի
Կառավարության համար
-----------------------
Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության համար
/ստորագրություն/
Ուկրաինայի
Կառավարության համար
----------------------------
Մոլդովայի
Կառավարության համար
----------------------

Հայաստանի Հանրապետության
վերապահումը

«Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի Պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությանը կից

Պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի` Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ Արձանագրության 3-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներն իրագործելիս գնումների մասին տեղեկատվությունը վեբ-պորտալում հրապարակելու (տեղադրելու) մասով Հայաստանի Հանրապետության կողմից կապահովվի միայն գնումների ընթացակարգի կազմակերպման վերաբերյալ հայտարարությունների ռուսերեն հրապարակումը:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,
միջազգային տնտեսական ինտեգրման եւ
բարեփոխումների նախարար՝                                     Վ. Գաբրիելյան

Բելառուսի Հանրապետության
հայտարարությունը

«Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի Պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությանը կից

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությունում Բելառուսի Հանրապետության անդամակցությունը՝ Բելառուսի Հանրապետությունը ելնում է նրանից, որ Արձանագրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ երկկողմ միջազգային պայմանագրերի կնքում, ինչպես դա նախատեսված է 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 114-րդ հոդվածի 2-րդ կետով:

Բելառուսի Հանրապետության
վարչապետ `                                                       Ա. Կոբյակով

Տաջիկստանի Հանրապետության
վերապահումը

«Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի Պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրության վերաբերյալ

Տաջիկստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում սահմանելու շեմային գումարներ, ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցանկ, ինչպես նաեւ պետական մարմինների, հիմնարկների եւ ձեռնարկությունների ցանկ, որոնց վրա կտարածվի սույն Արձանագրության գործողությունը: Տաջիկստանի Հանրապետության պետական գնումների շուկան բաց կլինի Արձանագրության Կողմերի մատակարարների համար բացառապես այն չափով, որ չափով դա կսահմանվի համապատասխան վերապահումներով (հավելվածներով):

Տաջիկստանի Հանրապետության
վարչապետ `                                                       Կ. Ռասուլզոդա
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ 2011Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագիրը վավերացվում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Սահմանադրության այս դրույթն իր արտացոլումն է գտել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում, որի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվում Կառավարության կողմից։ Ելնելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից մշակվել է «Ազատ առեւտրի գոտու մասին 2011թ. հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Ազատ առեւտրի գոտու մասին 2011թ. հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Ազատ առեւտրի գոտու մասին 2011թ. հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությունը վավերացնելու կապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԱՍԻՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրության եւ օրենքների միջեւ հակասություններ չկան:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը