Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-112-10.08.2017-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում`

1) 1-ին կետն առաջին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է:».

2) 5-րդ կետում «իր խնդիրներն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված նպատակներն ու գործառույթներն» բառերով:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «խնդիրներն» բառերը փոխարինել «նպատակներն» բառերով` համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 2. Կենտրոնական բանկի գործառույթները ».

2)  1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Կենտրոնական բանկն իր նպատակներն իրագործելիս իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները:».

3) ամբողջ հոդվածում «նորմատիվ» բառից առաջ լրացնել «ենթաօրենսդրական» բառը.

4) 3-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ,  անհատական որոշումներ, իսկ Կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում` ներքին իրավական ակտեր` որոշումներ:
Կենտրոնական բանկի նախագահը ընդունում է անհատական, իսկ կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում ներքին իրավական ակտեր` որոշումներ ու կարգադրություններ:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր` 3.1 հոդվածով`

«Հոդված 3.1 Կենտրոնական բանկի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը

1. Կենտրոնական բանկը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունում է միայն օրենքով լիազորված լինելու դեպքում պահպանելով օրինականության եւ որոշակիության սկզբունքները: Այդ ակտերը ընդունվում ու հրապարակվում են օրենքով սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկի ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի կարգավորման առարկան ու շրջանակը պետք է սահմանվի օրենքով: Այդ ակտերով` օրենքով դրանց համար սահմանված կարգավորման առարկայի ու շրջանակից դուրս հարաբերություններ չեն կարող կարգավորվել:

3. Կենտրոնական բանկը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր կարող է ընդունել հետեւյալ դեպքերում`

ա) ֆինանսական կազմակերպությունների տնտեսական նորմատիվների սահմանման եւ հաշվարկման վերաբերող նորմատիվ իրավական ակտեր.

բ) արժութային կարգավորման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր.

գ) սպառողների շահերի պաշտպանության ոլորտի նորմատիվ իրավական ակտեր.

դ) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.

ե) ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, գրանցման, վերակազմավորման, լուծարման, սնանկության, անվճարունակության, գործունեության դադարեցման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր.

զ) ֆինանսական կազմակերպությունների մասնակիցների ու ղեկավարների նկատմամբ պահանջներ սահմանող նորմատիվ իրավական ակտեր.

է) ֆինանսական կազմակերպությունների կամ դրանց մասնակիցների կողմից կնքվող գործարքների նկատմամբ պահանջներ սահմանող նորմատիվ իրավական ակտեր.

ը) արժեթղթերի շուկան եւ ներդրումային ծառայությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.

թ) ֆինանսական համակարգում տեղեկությունների, անձնական տվյալների մշակման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր.

ժ) կուտակային կենսաթոշակային համակարգի եւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կարգավորման ուղղված նորմատիվ իրավական ակտեր.

ժա) ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր.

ժբ) ավանդների երաշխավորման համակարգը կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.

ժգ) վճարահաշվարկային համակարգերի կարգավորման ուղղված նորմատիվ իրավական ակտեր.

ժդ) օրենքով նախատեսված դեպքերում ֆինանսական համակարգին վերաբերող պետական այլ մարմինների հետ կնքվող համատեղ նորմատիվ իրավական ակտեր.

ժե) ֆինանսական համակարգում տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր.

ժզ) օրենքով նախատեսված այլ ոլորտներում:»:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 4. Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն ու գործառույթները

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են  Հայաuտանի Հանրապետությունում գների կայունության եվ ֆինանսական կայունության ապահովումը:

2. Գների կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է հանդիսանում գների կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: Գների կայունության նպատակն իրագործելու համար Կենտրոնական բանկը մշակում, հաuտատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:

3. Եթե Կենտրոնական բանկի մյուս նպատակները հակասում են իր հիմնական նպատակներին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական նպատակներին եւ ղեկավարվում է դրանց իրագործման անհրաժեշտությամբ:»:

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 5. Կենտրոնական բանկի այլ նպատակներն ու գործառույթները

 1. Կենտրոնական բանկի այլ նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության եւ բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.

բ) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը եւ հրապարակումը.

գ) գործուն վճարահաշվարկային համակարգերի ստեղծումն  ու զարգացումը

դ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը եւ կարգավորումը.

ե) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.

զ) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձեւավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ եւ վստահելի շուկայի կանոնակարգված եւ բնականոն գործունեության եւ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

է) ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

ը) ֆինանսական համակարգում ազատ եւ բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը:

2. Իր նպատակներն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը`

ա) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.

բ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.

գ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ այլ անձանց, կազմակերպություններին ճանաչում է որպես ֆինանսական խումբ, կարգավորում եւ վերահսկում է դրանց գործունեությունը.

դ) որպես վերջին ատյանի վարկատու վարկեր է տրամադրում բանկերին. ե)կարգավորում եւ վերահսկում է վճարահաշվարկային համակարգերը, իրականացնում է վճարահաշվարկային եւ արժեթղթերի հաշվարկային համակարգերի հսկողություն.

զ) տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները.

է) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրման, ամփոփման եւ հրապարակման համար ստանում է անհրաժեշտ տվյալներ, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վերաբերյալ վիճակագրական անհատական (անվանական) տվյալներ (վիճակագրական գաղտնիք հանդիսացող տվյալներ) պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում? Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից ստացվող անհատական (անվանական) տվյալները օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար' համաձայն Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջների: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը համատեղ որոշում են Հայաստանի  Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հավաքագրվող   վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վերաբերյալ հավաքագրման ենթակա տվյալների բովանդակությունը եւ հավաքագրման մեթոդաբանությունը.

ը) իրականացնում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը եւ տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին եւ միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում`  նաեւ այլ պետությունների իրավասու մարմիններին.

թ) օրենքով սահմանված կարգով ապահովում է  ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցությունը, ընդունում է գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների  վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր եւ տիպաբանություններ.

ժ) իրականացնում է մակրոտնտեսական, ֆինանսական քաղաքականությունների, տնտեսագիտության եւ կարգավորման դաշտի վերաբերյալ հետազոտություններ:»:

Հոդված  7. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին կետում «ամիսների» բառը փոխարինել «եռամսյակների» բառով.

2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքը 7-րդ հոդվածից հետո լրացնել նոր 7.1-րդ հոդվածով`

«Հոդված 7.1 Կենտրոնական բանկի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ

1. Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ Հանձնաժողով) իրականացնում է Կենտրոնական բանկի հետ համագործակցության սկզբունքի հիման վրա:

2. Կենտրոնական բանկը գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների  վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք կարծիքի է ներկայացնում Հանձնաժողովին:

3. Կենտրոնական բանկը եւ Հանձնաժողովը կնքում են Համագործակցության հուշագիր, որով կարգավորվում են ?

ա) մրցակցության պաշտպանության խնդիրների հետ կապված համագործակցության ուղղություններն ու ընթացակարգերը,

բ) Հանձնաժողովի ու Կենտրոնական բանկի միջեւ տեղեկատվության, այդ թվում տնտեսական մրցակցության խնդիրների վերաբերյալ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը:

գ) այն դեպքերը, երբ Հանձնաժողովն ու Կենտրոնական բանկը իրականացնում են իրենց իրավասությունները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ. .

դ) ոլորտում մրցակցության պաշտպանության վերաբերյալ սույն հոդվածով նախատեսված, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ հարցեր:

4. Սույն հոդվածով նախատեսված ոլորտում տնտեսական մրցակցության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

5. Հանձնաժողովը ձեռնպահ է մնում տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված որեւէ միջամտությունից, եթե Կենտրոնական բանկը Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում է, որ այդ հարցը օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով վերապահվում է Կենտրոնական բանկին, եւ Կենտրոնական բանկը իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ:

Հանձնաժողովը, սույն հոդվածով սահմանված կարգով, կարող է արտահայտել դիրքորոշում, իսկ վերջնական որոշումը ընդունում է Կենտրոնական բանկը:

6. Կենտրոնական բանկը ձեռնարկվող միջոցառումների ընթացքում Հանձնաժողովին պետք է օրենքով սահմանված շրջանակներում հնարավորություն ընձեռի ներկայացնելու իր դիրքորոշումը: Կենտրոնական բանկը պարտադիր անդրադառնում է Հանձնաժողովի կողմից բարձրացված բոլոր հարցերին եւ արտահայտած դիրքորոշումներին? նշելով դրանք ընդունելու կամ չընդունելու հիմնավորումները:
Կենտրոնական բանկն իր վերջնական դիրքորոշման կամ որոշման մեջ պետք է հիշատակի Հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաեւ այն չընդունելու դեպքում դրա հիմնավորումները:
Սույն մասով սահմանված կարգով Հանձնաժողովը դիրքորոշում չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկի որոշումը կամ դիրքորոշումը ընդունվում է առանց Հանձնաժողովի կարծիքի:

7. Սույն հոդվածի 2-րդ, 5-րդ եւ 6-րդ մասով սահմանված ընթացակարգը չի կիրառվում այն բացառիկ դեպքերում, երբ Կենտրոնական բանկը, նպատակ ունենալով կանխել ֆինանսական ու գների կայունության սպառնացող հնարավոր վտանգը կամ արձագանքել դրան, ֆինանսական կազմակերպությանը ճանաչում է անվճարունակ կամ սնանկ, իրականացնում է ֆինանսական կազմակերպության կամ դրա մասնակցի բաժնեմասի կամ բաժնետոմսի հարկադիր օտարում, իրականացնում է ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում, հարկադիր վաճառք կամ լուծարում:

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված Համագործակցության հուշագրով կարող են սահմանվել նաեւ այլ բացառիկ դեպքեր:

Կենտրոնական բանկը սույն մասով նախատեսված որոշումներն ընդունելուց հետո այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին, եթե դրանք չեն պարունակում բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ:»:

Հոդված 9. Օրենքի 11.1 հոդվածից հանել «վճարային հաշվեկշռի կարգավորման,» բառերը:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունից հանել «եվ ձեռքբերումից» բառերը:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետում `

1) «խնդիրներն» բառը փոխարինել «նպատակներն ու գործառնությունները» բառերով.

2) «ա» ենթակետում  «սղաճը» բառը փոխարինել «գնաճը» բառով.

3) լրացնել նոր`  «ա1» ենթակետ`

«ա1) ֆինանսական կայունությունն ապահովելու».

4) «բ» կետից հանել «եվ հայկական դրամի փոխարժեքը կարգավորելու» բառերը.

5) «գ» կետում «բանկային» բառը փոխարինել «ֆինանսական համակարգի» բառերով:

«Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
 

«3. Կենտրոնական բանկը Ազգային ժողով է ներկայացնում Կենտրոնական բանկի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների վերաբերյալ տեղեկատվություն:»:

Հոդված 13.  Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունները յուրաքանչյուր տարի ենթարկվում է արտաքին աուդիտի` մասնագիտացված, այդ թվում աուդիտորական ընկերությունների վարկանշմամբ զբաղվող միջազգային ճանաչում ունեցող ինտերնետային կայքերում գրանցված կամ վարկանշված, համընդհանուր միջազգային ճանաչում ունեցող 10 խոշորագույն (բիգ թեն) անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Սույն կետում նշված աուդիտի իրականացումից բացի այլ անձանց եւ մարմինների կողմից Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ աուդիտ (հաշվեքննություն) չի իրականացվում: Արտաքին աուդիտորական կազմակերպությունը  ընտրում է Կենտրոնական բանկի խորհուրդը մինչեւ երեք տարի ժամկետով:

2) 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ

«Հոդված 17. Կենտրոնական բանկի հաշվետվությունները եւ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը».

2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Կենտրոնական բանկը մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը հրապարակում է նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է`

ա) ֆինանսական հաշվետվությունները եւ աուդիտորական եզրակացությունը.

բ) Կենտրոնական բանկի կառավարման վերաբերյալ դրույթները:».

3) 1.1 կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ կետում «հաշվետվություն» բառը փոխարինել «փաստաթուղթ» բառով.

6) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը բաղկացած է`

ա) ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումից.

բ) նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումից.

6) 5-րդ կետը «հաշվետվություններում» բառից հետո լրացնել «, հաղորդումներում եւ փաստաթղթերում» բառերով:

Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածում

1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«2. Կենտրոնական բանկի նախագահին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը? պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի նախագահ եւ նրա տեղակալներ կարող են ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող այն անձինք, ովքեր?

ա) ունեն ֆինանսական համակարգում բարձր հեղինակություն, եւ

բ) ունեն դրամավարկային քաղաքականության իրականացման բնագավառում առնվազն 3 տարվա ղեկավարի կամ միջազգային ֆինանսական կազմակերպություններում 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն 4 տարվա ղեկավարի կամ մակրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն 4 տարվա մասնագիտական ստաժ»:

2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքը 18-րդ հոդվածից հետո լրացնել նոր` 18.1 հոդվածով`

«Հոդված 18.1 Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեն

1. Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեն կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նախագահի տեղակալներից եւ Կենտրոնական բանկի նախագահի կողմից նշանակված Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարներից:

2. Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեն`

ա) քննարկում եւ Կենտրոնական բանկի խորհրդին ներկայացնում է կարծիք Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունման ենթակա իրավական ակտերի վերաբերյալ.

բ) Կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ քննարկում եւ նախագահին է ներկայացնում կարծիք Կենտրոնական բանկի նախագահի կողմից ընդունվող իրավական ակտերի վերաբերյալ.

գ) քննարկումներ է կազմակերպում եւ եզրակացություններ կամ կարծիք է ներկայացում Կենտրոնական բանկի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ այլ գործառույթներ»:

Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 2-րդ կետում`

ա. 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը? պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով:»:

բ. 2-րդ նախադասության մեջ «եւ հետագայում նշանակված բոլոր անդամները» բառերը փոխարինել «անդամը» բառով.

գ. 2-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն`

«Հետագայում նշանակված խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը վեց տարի է:».

2) Օրենքի 3-5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ`

«3. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող այն անձինք, ովքեր?

ա) ունեն ֆինանսական համակարգում բարձր հեղինակություն, եւ

բ) ունեն դրամավարկային քաղաքականության իրականացման բնագավառում առնվազն 2 տարվա ղեկավարի կամ միջազգային ֆինանսական կազմակերպություններում 2 տարվա մասնագիտական ստաժ կամ բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն 4 տարվա ղեկավարի կամ մակրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն 4 տարվա մասնագիտական ստաժ, եւ

գ) ովքեր իրենց մասնագիտական կարողություններով եւ գիտելիքներով ի վիճակի են ապահովել սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իրավասությունների կատարումը:

4. Բացի սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներից?  Խորհուրդը պետք է ձեւավորվի այնպես, որպեսզի`

ա) խորհրդի անդամների առնվազն կեսն ունենա մակրոտնտեսագիտության բնագավառում մասնագիտական աշխատանքային փորձ.

բ) խորհրդի անդամներն ունենան բանկային, աուդիտի, ֆինանսական հաշվետվությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ կենտրոնական բանկի եւ ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող  օրենսդրության ոլորտներում գիտելիքներ:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, նախագահ կամ տեղակալ չեն կարող լինել այն անձինք, ովքեր`

ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.

բ) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից:

5. Կենտրոնական բանկի  նախագահը, տեղակալները եւ խորհրդի այլ անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Խորհրդի անդամները, նախագահը, տեղակալներն իրավունք ունեն առեւտրային կազմակերպություններում եւ հիմնադրամներում զբաղեցնելու իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոններ:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել: Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պատասխանատու է Կենտրոնական բանկի խորհրդում  իր կատարած աշխատանքի համար:»:

Հոդված 18. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ե» եւ «զ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ`

«ե) ընդունում է Կենտրոնական բանկի ենթաօրենսդրական նորմատիվ,  անհատական որոշումներ, իսկ Կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում? ներքին իրավական ակտեր` որոշումներ.

զ) ֆինանսական համակարգում ազատ տնտեսական մրցակցության  ապահովելու նպատակով ընդունում է գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր եւ տիպաբանություններ.»:

Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

 «Հոդված 22. Կենտրոնական բանկի նախագահին, տեղակալներին, խորհրդի այլ անդամներին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները եւ խորհրդի այլ անդամները կարող են պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից երեսուն օր առաջ գրավոր տեղեկացնելով Ազգային ժողովին: Տեղեկացնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից նրանք համարվում են պաշտոնից ազատված:

2. Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ խորհրդի մյուս անդամներինը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում:

3. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների եւ խորհրդի այլ անդամների լիազորությունները դադարում են`

ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.

բ) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից.

գ) դադարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց կամ զրկվել են ընտրական իրավունքից.

դ) մահացել  կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անհայտ բացակայող:

4. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների եւ խորհրդի այլ անդամների լիազորությունները դադարում են նաեւ`

ա) ժամանակավոր անաշխատունակության հիմքով վեց ամսից ավելի կամ ոչ օրինական հիմքերով երեք ամսից ավելի չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները.
բ) մեկ տարվա ընթացքում Զ-ից ավելի անհարգելի  բացակայել են խորհրդի նիստերից.

Կենտրոնական բանկի խորհուրդը ընդունում է որոշում սույն մասով նախատեսված հիմքերով նախատեսված փաստերն արձանագրելու մասին եւ այդ պահից Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների եւ խորհրդի այլ անդամների լիազորությունները համարվում են դադարած:»:

Հոդված 20. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 23. Կենտրոնական բանկի խորհրդի անդամների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը

1. Կենտրոնական բանկի նախագահը, նախագահի տեղակալները եւ խորհրդի մյուս անդամները իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիր են ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:»:

Հոդված 21. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 25.Կենտրոնական բանկի ներքին աուդիտը

1. Կենտրոնական բանկում ներքին աուդիտի գործառույթն իրականացնում է Կենտրոնական բանկի հատուկ կառուցվածքային ստորաբաժանումը, որն անկախ է Կենտրոնական բանկի գործառույթներից եւ հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին:

2. Ներքին աուդիտը Կենտրոնական բանկի խորհրդին, աուդիտ կոմիտեին եւ նախագահին Կենտրոնական բանկի ներքին հսկողության, ռիսկերի կառավարման եւ կորպորատիվ կառավարման արդյունավետության վերաբերյալ անկախ եւ անաչառ գնահատական տվող գործառույթ է:

3. Ներքին աուդիտի ստորաբաժանումը ղեկավարում է Գլխավոր աուդիտորը, որին նշանակում եւ ազատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

4. Ներքին աուդիտի ստորաբաժանումն իր գործունեությունն իրականացնում է համաձայն սույն օրենքի եւ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված կանոնադրության եւ առաջնորդվում Ներքին աուդիտորների ինստիտուտի կողմից հրապարակած Ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտներով եւ Էթիկայի կանոններով:»

Հոդված 22. Օրենքը լրացնել նոր 25.1 հոդվածով`

«Հոդված 25.1 Կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեն

1. Աուդիտի կոմիտեն գործադիր պարտականություններից եւ իրավասություններից անկախ մարմին է, որի նպատակն է աջակցել Կենտրոնական բանկի խորհրդին? իրականացնելու աուդիտի ոլորտում իր իրավասությունները:

2. Աուդիտի կոմիտեն բաղկացած է Կենտրոնական բանկի խորհրդի 3 անդամներից: Կոմիտեի անդամ չեն կարող լինել Կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները: Կոմիտեի անդամները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը նրանք կատարում են որպես Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

3. Աուդիտ կոմիտեն հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին:

4. Աուդիտ կոմիտեն հսկողություն է իրականացնում ներքին աուդիտի գործառույթի նկատմամբ, դիտարկում է հավաստիացման արտաքին ծառայություններ մատուցողների, այդ թվում? արտաքին աուդիտորի աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ իրականացնում է Աուդիտ կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

5. Աուդիտ կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվող «Աուդիտի կոմիտեի կանոնադրությամբ»:»

Հոդված 23. Օրենքի 28-րդ հոդվածի`

1) 2-րդ կետում «վերստուգիչ խմբին» բառերը փոխարինել «ներքին աուդիտին» բառերով.

2) 3-րդ կետը «իրականացման» բառից հետ լրացնել «եվ ֆինանսական կայունության ապահովման» բառերով:

Հոդված 24. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«3. Կենտրոնական բանկի սահմանած կարգով եւ պայմաններով Կենտրոնական բանկում ֆինանսական կայունության ապահովման, վիճակագրության, պատշաճ վերահսկողության իրականացման նպատակով ստեղծվում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ` վարկային ռեգիստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը եւ վարկային կազմակերպությունները:»:

Հոդված 25. Օրենքի 39.7-րդ հոդվածը լրացնել նոր նախադասությամբ`«Այդ պատասխանատվության միջոցները  Կենտրոնական բանկը կիրառում է` ելնելով Կենտրոնական բանկի? ֆինանսական համակարգի կարգավորման խնդիրներից ու նպատակներից եվ հանդիսանում են ֆինանսական համակարգի կարգավորիչ միջոցներ:»:

Հոդված 26. Օրենքի 43-րդ հոդվածից հանել «ելնելով դրամավարկային քաղաքականության տարեկան ծրագրից եւ» բառերը:

Հոդված 27. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետը «դրամի» բառից հետո լրացնել «հաշվարկային» բառով:

Հոդված 28. Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետում «Նախագահին եւ Ազգային ժողովին» բառերը փոխարինել «վարչապետին եւ Ազգային ժողովի նախագահին» բառերով:

Հոդված 29. Անցումային դրույթները

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետը եվ 17--րդ հոդվածով խմբագրվող Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը չեն տարածվում Կենտրոնական բանկի գործող նախագահի, տեղակալների եւ խորհրդի անդամների վրա: Նրանց վրա տարածվում են մինչեւ սույն օրենքի փոփոխությունները գործող դրույթները:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Հանձնաժողովն ու Կենտրոնական բանկը կնքում են սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված Համագործակցության հուշագիրը` կնքելուց առաջ կարծիքի ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ նոր Սահմանադրության ընդունմամբ, որի 14-րդ գլխով փոփոխվեցին ՀՀ կենտրոնական բանկի նպատակներն ու կառավարման մարմինների ձեւավորման կարգն ու պայմանները: Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված փոփոխվեցին ՀՀ կենտրոնական բանկի կառավարման մարմիններին ներկայացվող պահանջները, անհատական տվյալների հավաքագրման սկզբունքները:

Միեւնույն ժամանակ, նշված փոփոխությունների հետ միաժամանակ, փոփոխվել են նաեւ որոշ տեխնիկական, հնացած ու օրենքներին հակասող դրույթները:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվեց նոր ՀՀ Սահմանադրությունը, որին համապատասխանեցման նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները եւ դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքների փոփոխությունները: Խնդիրները կապված են Սահմանադրության անհամապատասխանության հետ:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի ներկայացման նպատակը նոր Սահմանադրությանը օրենքի դրույթների համապատասխանությունն ապահովելն է եւ սահմանադրական դրույթները կյանքի կոչելն է: Մասնավորապես?
 


- Կենտրոնական բանկը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով դրամավարկային քաղաքականության ծրագրի, դրա կատարման վերաբերյալ (հաշվետվություն բառը փոխվել է հաղորդում բառով` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջը).

- բանկերի եւ վարկային կազմակերպությունների հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ տեղեկատվության տրամադրման համար սահմանվել է նպատակ` Սահմանադրական դրույթների պահանջներից ելնելով: Այդ տեղեկությունների հավաքման նպատակներն են Կենտրոնական բանկում ֆինանսական կայունության ապահովումը, վիճակագրության, պատշաճ վերահսկողության իրականացումը).

1. Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաջարկություններով պայմանավորված փոփոխություններ: Նախագծով սահմանվել է, որ`

-  ԿԲ-ում ձեւավորվում է գործադիր կոմիտե: Նման փոփոխությունը համապատասխանեցվում է գործող պրակտիկային, քանի որ այժմ ԿԲում Նախագահին կամ տեղակալներին ներկայացվող որոշումներն ու հարցերը լսվում են ԿԲ վարչության նիստում):

- Ներքին աուդիտին եւ արտաքին աուդիտին վերաբերող փոփոխություններ:

- Կառավարման մարմինների իրավասությունների հստակեցում.

- ԿԲ եկամուտների ու ծախսերի հաշվարկների մեջ ներառվող տարրերի համապատասխանեցում միջազգային ստանդարտներին:

2. Հնացած դրույթների կամ այլ օրենքների հետ հակասությունների վերացում: ԿԲ մարմինների կողմից գույքի եւ եկամուտների հայտարարագրման պահանջի համապատասխանեցում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին, ԿԲ շահույթի հաշվարկի համապատասխանեցում Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին, Կենտրոնական բանկի պարտքի կառավարման նպատակի համապատասխանեցում գործող օրենսդրությանը եւ այլն..

3. Այլ օրենքներում փոփոխությունների նախագծերը պայմանավորված են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություիններ կատարելու մասին» եւ « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություիններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություիններ կատարելու մասին» եւ  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ փոփոխություիններ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒԻՆՆԵՐ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություիններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություիններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություիններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունումը պայմանավորված է ՀՀ նոր Սահմանադրության ընդունմամբ, մասնավորապես` սահմանվում են ՀՀ կենտրոնական բանկի նպատակներն ու կառավարման մարմինների ձեւավորման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կառավարման մարմիններին ներկայացվող պահանջները, անհատական տվյալների հավաքագրման սկզբունքները:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցությունը բացակայում է:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություիններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություններ պայմանավորված ՀՀ նոր սահմանադրության ընդունմամբ, մասնավորապես`

1) Փոփոխել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, տեղակալների եւ խորհրդի մյուս անդամների նշանակման եւ ազատման կարգին ու պահանջներին վերաբերող դրույթները:

2) ՀՀ ԿԲ-ում ձեւավորել գործադիր կոմիտե, կատարել ՀՀ ԿԲ-ի ներքին աուդիտին եւ արտաքին աուդիտին վերաբերող փոփոխություններ, հստակեցնել կառավարման մարմինների իրավասությունները, եկամուտների ու ծախսերի հաշվարկների մեջ ներառվող տարրերը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին:

Նախագծի ընդունման եւ կիրառկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություիններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություիններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`

     ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

     բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություիններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություիններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:

Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված օրենքների ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի փոփոխության չի հանգեցնում:   
 

Տեղեկանք

Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

Եզրակացություն

Օրենքների նախագծերի ըն-դունմամբ Հայաստանի Հան-րա-պե-տության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

Օրենքների նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հան-րա-պե-տության պետական բյուջեի եկա-մուտ-նե-րի էական  նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:   

          

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 901-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 
 
Հարգանքով`
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2017 թվականի  N 901 - Ա
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆե, «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ»Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե, «Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ 

Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. օգոստոսի 8 
           Երեւան