Armenian ARMSCII Armenian
Կ-138-03.10.2017-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«9.1) ընտանիքի սոցիալական գնահատում` ընտանիքի սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների եւ գույքային եւ ոչ գույքային ռեսուրսների հետազոտման բազմակողմանի գործընթաց, որն ուղղված է բացահայտելու, հայտնաբերելու եւ գնահատելու պատճառների, հետեւանքների եւ հարաբերությունների միջեւ այն կապերը, որոնք բնութագրում են ընտանիքի կյանքում ստեղծված իրավիճակը.»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի եւ 18-րդ հոդվածի 1-ին մասի «համայնք» բառը իր հոլովաձեւերով փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմին» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում «սոցիալական սպասարկում իրականացնող» բառերը փոխարինել «խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում.»:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «սոցիալական աջակցության համայնքային» բառերը փոխարինել «տեղական սոցիալական» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման շրջանակներում:».

3) 5-րդ մասից հանել «համալիր կենտրոններում տեղակայված» բառերը:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ստեղծվում են» բառերից հետո լրացնել «ընտանիքի սոցիալական գնահատման,» բառերով, իսկ «ներառված» բառից հետո` «, ինչպես նաեւ լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետի կատարած տնային այցելության ընթացքում ձեռք բերված» բառերով.

2) 4-րդ մասի «սոցիալական ծառայություններ ստանալու համար դիմած անձանց անձնական տվյալները» բառերը փոխարինել «ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող տվյալները, ընտանիքի անդամների անձնական տվյալները,» բառերով:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգը.»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.1-36.3-րդ հոդվածներով.

«Հոդված 36.1 Ընտանիքի սոցիալական գնահատումը

1. Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնում է լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինը:

2. Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով, որը ներառում է`

1) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը.

2) ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը.

3) ընտանիքի անապահովության գնահատումը.

4) ընտանիքի անապահովության միավորի որոշումը:

3. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինն ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքներով`

1) տալիս է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված եզրակացությունները.

2) որոշում է կայացնում դիմողին՝

ա. սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին,

բ. ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրելու կամ մերժելու մասին:

Հոդված 36.2. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելը եւ ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը

1. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինը սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով սոցիալական աջակցություն հայցողի կամ խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու (այսուհետ` դիմող) դիմումը կամ հայտը ստանալուց հետո՝

1) ընթացք է տալիս դրանց սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում.

2) ընտանիքին հաշվառում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընտանիքի չափահաս անդամներից մեկի, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ տրված դիմումի հիման վրա.

3) դիմումը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում, իսկ հայտարարագրում եւ փաստաթղթերում ներառված կամ ինքնաշխատ եղանակով ստացված տվյալները մուտքագրում է ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ.

4) տնային այցելության ընթացքում ձեռք բերված տվյալները ներառվում են ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ` տնային այցելության ընթացքում.

5) կատարում է առաջին տնային այցելությունը դիմումն ստանալու օրվան հաջորդող`

ա. 15 աշխատանքային օրվա ընթացքում,

բ. մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե տեղեկությունն ստացվել է այն դիմումների, ահազանգերի, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների միջոցով, եթե դրանցում առկա է անձի (ընտանիքի) անձնական տվյալների եւ (կամ) գտնվելու վայրի մասին տեղեկություն` ահազանգում կամ հրապարակման մեջ նշված անձի (ընտանիքի) բնակության (գտնվելու) վայրը.

6) տնային այցելությունը կատարվում է դիմողի եւ (կամ) նրա ընտանիքի սոցիալական եւ նյութական պայմաններն ուսումնասիրելու նպատակով.

7) տնային այցելության ընթացքում գնահատվում են՝

ա. դիմողի (ընտանիքի) սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների առկայությունը կամ բացակայությունը, սոցիալական կարիքները կամ դրանց բացակայությունը, առկա կարողությունները եւ հմտությունները, ինչպես նաեւ այդ կարողությունների եւ հմտությունների հետագա զարգացման հնարավորությունների առկայությունը կամ բացակայությունը,

բ. դիմողի (ընտանիքի) կենսապայմանները, մասնավորապես բարեկեցությունը կամ աղքատությունը, բնակության պայմանները, կենսագործունեության սահմանափակումները, ընտանիքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, ընտանեկան բռնության առկայությունը կամ բացակայությունը կամ դրա սպառնալիքը,

գ. տրամադրված սոցիալական ծառայությունների ազդեցությունը դիմողի (ընտանիքի) կենսապայմանների վրա,

դ. խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու նպատակահարմարությունը:

2. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը՝

1) ներառում է՝

ա. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) անձնական տվյալները, սոցիալական վիճակը, զբաղվածությունը, եկամուտը, գույքային եւ ոչ գույքային ռեսուրսները բնութագրող այլ տվյալներ,

բ. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) սոցիալական խնդիրների, կարիքների նկարագրությունը,

գ. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) անհատական սոցիալական ծրագիրը,

դ. աջակցող ցանցի անդամների տվյալները,

ե. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունները.

զ. սոցիալական աջակցություն տրամադրելու կամ տրամադրելը մերժելու մասին որոշումը, սոցիալական աջակցության ծավալը, տրամադրման ժամկետները, դադարեցման հիմքերը.

2) ինքնաշխատ եղանակով որոշում է ընտանիքի անապահովության միավորը:

3. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգում հաշվառվելու, հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձեւերը, տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձեւավորման, դրանում ներառվող անձնական տվյալների` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի եւ տարածքային կենտրոնների միջեւ փոխանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ ներառված տվյալները պաշտպանվում են օրենքով:

Հոդված 36.3. Ընտանիքների անապահովության գնահատման հիմնական պայմանները եւ ընտանիքի անապահովության միավորը

1. Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակի եւ այլ պայմանների հիման վրա:

2. Ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ դրանում ներառվող՝ ընտանիքի անապահովության բնութագրիչներն ընտրվում են՝ հաշվի առնելով տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալները:

3. Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի անդամ չեն համարվում՝

1) ազատազրկման վայրերում գտնվող անձինք.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.

3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.

4) երկարաժամկետ կացարան եւ շուրջօրյա լրիվ խնամք ապահովող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող կամ տեղավորված անձինք:

4. Ընտանիքների անապահովության գնահատումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով` ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի տեղեկատվական ենթահամակարգում ներառված տվյալների հիման վրա: Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ կիրառվող տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է սույն օրենքի 36.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ձեւավորված՝ ընտանիքի անապահովության միավորի մեծությամբ: Ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը համարվում է ավելի անապահով: Անապահովության «0» միավոր ունեցող ընտանիքը չի ներառվում ընտանիքների անապահովության հիման վրա իրականացվող ծրագրերում:

6. Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի, անձնական տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի, 39-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի, 40-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ մասերի «սպասարկող» բառն իր հոլովաձեւերով փոխարինել «սատարող» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 10. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին կետը «նպատակով» բառից հետո լրացնել «կամ խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար» բառերով.

2) 4-րդ մասը «տիրապետում է» բառերից հետո լրացնել «խնամակալի կամ խնամատար ծնողի կամ որդեգրել ցանկացող անձի,» բառերով.

3) 5-րդ մասի 3-րդ կետը «աջակցություն» բառից հետո լրացնել «հայցողի, խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու համար դիմողի (ընտանիքի), սոցիալական աջակցություն» բառերով, իսկ «սոցիալական» բառից հետո` «խնդիրները, գույքային եւ ոչ գույքային ռեսուրսները, սոցիալական» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: