Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-1431 -03.10.2017-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի 53-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի տնտեսված միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են ուղղվել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: