Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-1664 -24.10.2017-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 13-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Ազգային անվտանգության մարմինները՝ օրենքով իրենց իրավասությանը հանձնված գործերով իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: