Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-175-03.11.2017-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները եւ հյուսվածքները  շահույթի աղբյուր դարձնելը արգելվում է:»:

Հոդված 2. Օրենքի 2.1 հոդվածի 2-րդ մասում, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 9-րդ հոդվածներում, 10-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Միջազգային պայմանագրերի գործողությունը

Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1 հոդվածով.

«Հոդված 15.1. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

Սույն օրենքի պահանջները խախտելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ՀՀ կառավարության 06.10.2016թ. N39  նիստի N29.7/[374808]-16  արձանագրության 4-րդ կետով տրված հանձնարարականի պահանջով, ըստ որի` անհրաժեշտ է վերանայել ՀՀ կառավարության այն որոշումները, որոնցով կարգավորվող իրավահարաբերությունները կարելի է կարգավորել գործադիր մարմնի ղեկավարի կողմից ընդունվող ակտերով, ինչպես նաեւ օրենքների կիրարկման արդյունքում վերհանված մի շարք խնդիրներների եւ բացերի, կիրառվող մի շարք հասկացությունների սահմանումների վերանայման անհրաժեշտությամբ: Հարկ է նշել, որ «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության  եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը միավորվել է ՀՀ Ազգային  ժողովում գտնվող «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (?-471-24.03.2014-??-010/0) հետ եւ ներկայացվում է մեկ փաթեթով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հիման վրա ընդունվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունները: Սահմանվել են մի շարք դրույթներ, որոնց հիման վրա անհրաժեշտություն է առաջացել առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտերի նորմերը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության նորմերին: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Սույն դրույթի հիման վրա անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում եւ դրանում ամրագրված միջազգային պայմանագրերի գործողության վերաբերյալ դրույթի բովանդակությունը համապատասխանեցնել ՀՀ Սահամանդրության 5-րդ հոդվածով սահմանված դրույթի բովանդակությանը:

Բացի այդ, ՀՀ Սահմանադրության փոփոխություններով սահմանվել են նոր դրույթներ: Այսպես. 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ բժշկության եւ կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը: Այս առումով փոփոխություններ են կատարվել  «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում, ըստ որի` սահմանվել է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները եւ հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու վերաբերյալ արգելք:

«Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքի նախագծով`

1) Օրենքի դրույթների տարընթերցումները եւ կիրառման բնագավառում հնարավոր  խնդիրները բացառելու,  իրավական ակտի որոշակիությունը ապահովելու նպատակով Նախագծի 1-ին, 2-րդ, 5-րդ հոդվածներով փոփոխվում կամ նոր խմբագրությամբ են շարադրվում օրենքի այնպիսի առանցքային հասկացություններ, ինչպիսիք են «արյան դոնոր», «մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորություն», «փոխներարկումային բժշկական օգնություն», «արյան ռեեստր» հասկացությունները, տրվում  են արյան ազգային ծառայության եւ արյան պետական պաշարի հասկացությունները, առանձին ձեւակերպումներ հստակեցվում կամ համապատասխանեցվում գործող օրենսդրությանը,

2) Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասից, ըստ որի`  Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Սույն դրույթի հիման վրա անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաեւ նախագծում  եւ դրանում ամրագրված միջազգային պայմանագրերի գործողության վերաբերյալ դրույթի բովանդակությունը համապատասխանեցնել ՀՀ Սահամանդրության 5-րդ հոդվածով սահմանված դրույթի բովանդակությանը,

3) Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման եւ փոխներարկումային բժշկական օգնության տեսակների շրջանակներում իրականացվող մի շարք գործառույթներ նախատեսված են նաեւ կառավարության որոշումներով, մինդեռ տվայլ հոդվածի սահմանումը չի արտացոլում այդ իրողությունը,

4) Նախագծի 6-րդ հոդվածով`

ա. առաջարկվում է գործող օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված առանձին իրավական ակտերի ընդունման իրավասությունը վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ նկատի ունենալով դրանց նեղ մասնագիտական բնույթը, համապատասխանաբար ուժը կորցրած ճանաչելով կառավարությանը վերապահված լիազորությունները սահմանող համապատասխան դրույթները,

բ. առաջարկվում է Օրենքի ներկայիս իրավակարգավորմամբ արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման կարգի հաստատումից բացի, ՀՀ կառավարությանը վերապահել նաեւ դրանց ստեղծման եւ նորացման կարգը, ինչի բացակայությունը գործող օրենքի հիմնական բացերից է,

5) Նախագծի 7-րդ հոդվածով ՀՀ առողջապահության բնագավառի լիազոր մարմնին են վերապահվում մի շարք նեղ մասնագիտական բնույթ ունեցող իրավական ակտերի ընդունումը, որոնք գործող օրենքով վերապահված են ՀՀ կառավարությանը,

6) Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշումից, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինն է իրականացնում վարակիչ, մասնագիտական (պրոֆեսիոնալ) ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների եւ պայմանների բացահայտումը (հայտնաբերումը) եւ քննումը, դրանց կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը, առաջարկություններ ներկայացնելը:

7) Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` արյան պատրաստուկների համար որպես հումք օգտագործվում են արյան բաղադրամասերը, որոնք ստացվում են դոնորական արյունից կամ ընկերքից: Նկատի ունենալով, որ օրենքի ներկայիս խմբագրությամբ կարգավորված չեն դոնորական արյան եւ ընկերքից պլազմայի հավաքման հարաբերությունները: Նախագծի 13-րդ հոդվածով լրացվել է նոր դրույթ, որի համաձայն` վերոնշյալ հարաբերությունների սահմանման իրավասությունը տրվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնին:

8) Առաջարկվում է խմբագրել եւ հստակեցնել Օրենքի 28-րդ հոդվածը, ընդ որում փոփոխությունը զուտ շտկման եւ օրենքը առկա պրակտիկային համապատասխանեցնելու խնդիր ունի: Առաջարկվող փոփոխությունը անմիջապես ուղղված է ռեցիպիենտի առողջության պահպանմանը եւ հստակեցնում է փոխներարկումից առաջ իրականացվող պարտադիր գործառույթները, որոնք անհրաժեշտ են փոխներարկումային փոխազդեցությունների /ռեակցիաների/ եւ բարդությունների նվազեցման համար: Փոխներարկումից առաջ կատարվող ռեցիպիենտի եւ փոխներարկվող արյան համատեղելիության որոշման հետազոտությունը, իրականացվող կենսաբանական փորձը ուղղված են ռեցիպիենտի առողջության պահպանմանը:

9) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Օրենքի 30-րդ հոդվածում: Այսպես` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ախտորոշումը պարզելու նպատակով երբեմն անհրաժեշտություն է առաջանում արտահանել վերջինիս արյունը եւ (կամ) դրա բաղադրամասերը, ինչի համար պրակտիկայում ստեղծվում են մի շարք խոչընդոտներ` նկատի ունենալով Օրենքում այդ հարցերի նախատեսված չլինելու հանգամանքը: Հաշվի առնելով վերոնշյալը` Օրենքում նախատեսվել է արյան եւ դրա բաղադրամասերի արտահանման եւս մեկ դեպք:

10) Օրենքից հանվել է «Արյան ազգային կենտրոն» հասկացությունը, նկատի ունենալով, առկա իրողությունները եւ նման կենտրոնի ստեղծման ֆինանսական եւ գործնական աննպատակահարմարությունը եւ փոխարենը օրենքի նախագծի 19-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել Արյան ազգային ծառայության հասկացությունը՝ որպես մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման բժշկական օգնության եւ սպասարկման, արյան պատրաստուկների արտադրության գործընթացում ներգրավված կազմակերպությունների ամբողջություն:

Այսպես` գործող օրենքով Արյան ազգային կենտրոնին տրված իրավասությունների ցանկում է նաեւ արյան պետական պաշարների պահպանումը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն: Այնինչ դրանց պահպանումը կենտրոնացնել որեւէ մեկ տեղում (կենտրոնում) սխալ է, քանզի աղետների եւ ռազմական իրավիճակների պայմաններում դրանք կարող են ոչնչացվել ամբողջ ծավալով: Այս վտանգից խուսափելու համար արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանումը պետք է իրականացվի ՀՀ տարածքի տարբեր բնակավայրերում գործող արյան ազգային ծառայության կազմակերպություններում: Նույն հոդվածով սահմանվում են  ծառայության գործառույթների շրջանակը:

11) Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 11-րդ կետերի բովանդակությունը նույնն է, ընդ որում 11-րդ կետը ավելի լիարժեք է շարադրված: Օրենքում կրկնությունները բացառելու նպատակով առաջարկվում է 1-ին մասի 3-րդ կետը հանել, միաժամանակ 34-րդ եւ 35-րդ հոդվածներում ամրագրված մոտեցումը, որ կազմակերպության առանձին ստորաբաժանումներ նույնացվում են կազմակերպությունների հետ չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքից, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ եւ այլ օրենքների կարգավորումներից:

12) Միաժամանակ նախագծով կատարվել են մի շարք խմբագրական շտկումներ: Մասնավորապես` միօրինականացվել են մի շարք հասկացություններ, խմբագրվել են Օրենքի որոշ դրույթներ` արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության, ինչպես նաեւ փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման իրավահարաբերությունները հնարավորինս հստակ եւ պարզ սահմանելու նպատակով:

Նախագծի նպատակն է բարելավել Հայաստանի Հանրապետությունում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը, նախատեսել լրացուցիչ երաշխիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման նպատակով` վերջիններիս հանարավորություն ընձեռելով իրենց ախտորոշումը ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արյունը եւ դրանց բաղադրամասերը, սույն իրավական ակտի նորմերը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության նորմերին:

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է գործող օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` արգելելով կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները եւ հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքում նախատեսել նոր հանցակազմեր, ինչպիսիք են` մարդու օրգանների (եւ) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը, մարդու վերարտադրողական կլոնավորումը, եվգենիկական փորձեր իրականացնելը:

Գործող քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն`  մարդու օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելը ներառված է շահագործում արարքի իրավական բովանդակության մեջ: Սակայն վերցված օրգանների կամ հյուսվածքների հետ կապված այլ գործողությունների, այն է` դրանց ձեռք բերման կամ  փոխանցման կամ պահպանման կամ փոխադրման համար պատասխանատվություն սահմանված չէ: Նմանապես սահմանված չէ պատասխանատվություն եվգենիկական փորձերի իրականացման, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու, մարդու վերարտադրողական կլոնավորման համար:

Մինչդեռ, նկատի ունենալով հիշյալ արարքների հանրության համար վտանգ ներկայացնելու բարձր աստիճանը,  մարդու վերարտադրողական կլոնավորումը հանցագործություն է համարվում նաեւ մի շարք երկրներում (օրինակ, Գերմանիայի 1990 թվականի «Էմբրիոնի պաշտպանության մասին» ԳԴՀ օրենքով,  Իսպանիայի «Վերարտադրողականությանը նպաստող միջոցների» մասին 1988 թվականի օրենքով, Մոլդովայի քրեական օրենսգրքով, Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքով եւ այլն):

Բացի այդ, մարդու օրգանների, հյուսվածքների կամ բջիջների ապօրինի շրջանառության համար պատասխանատվություն նախատեսված է բազմաթիվ երկրների քրեական օրենսգրքերով, որի համար նախատեսված են բավականին խիստ պատիժներ (օրինակ, Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 5-րդ գրքի 1-ին պարագրաֆի 3-րդ բաժնի 511-8-2 հոդվածով մարդու օրգանների ապօրինի ներմուծման եւ արտահանման համար նախատեսված է 5 տարի ժամկետով ազատազրկում եւ 75000 եվրո տուգանք): Աղբյուրը` http://www.legislationline.org/documents/section/criminal-codes:

Եվգենիկական փորձերի իրականացման համար պատասխանատվություն մասով կատարված օտարերկրյա պետությունների օրենսդրությունների ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետեւյալը. Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուղղակիորեն նշում  է նման արարքի արգելված լինելը, հետեւյալ ձեւակերպմամբ. «Եվգենիկական փորձերը, ուղղված մարդու լավասերման կազմակերպմանը…»: Արարքը պատժվում է 30 տարի ազատազրկմամբ եւ յոթ ու կես միլիոն եվրոյի չափով տուգանքով: Մի շարք երկրների քրեական օրենսգրքերում կան փոքր-ինչ այլ ձեւակերպումներ. այսպես Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքում սահմանվում է. «Արգելված կենսաբժշկական փորձերի իրականացումը մարդու սաղմի կամ մարդու ներգրավմամբ, առաջացնում է «որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, տուգանք կամ ազատազրկում մինչեւ երկու տարի»:  Իսպանիայի Թագավորության քրեական օրենսգրքում սահմանվում է. «Կլոնավորման միջոցով նույնական մարդկանց ստեղծումը կամ այլ գործընթացների իրականացումը` ուղղված ռասայական սելեկցիային` պատժվում  է ազատազրկմամբ 1-ից 5 տարի ժամկետով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում` վեցից տաս տարի ժամկետով», Ֆինլանդիայի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն. «Գենետիկ Ժառանգականությանը ուղղված ապօրինի միջամտություններ - Մարդու, մարդու սաղմի ամբողջականության դեմ ուղղված գիտական փորձերի իրականացումը, որոնք նպատակ ունեն… սաղմերի միախառնմամբ ստեղծել մարդկային սերունդ… պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարով»: Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում «Մարդու կլոնավորումը կամ մարդկային սաղմի օգտագործումը առեւտրային, ռազմական կամ արդյունաբերական ոլորտներում» հանցակազմի համար, ինչպես նաեւ հանրապետությունից գենետիկական բջիջների կամ մարդկային սաղմերի արտահանումը նույն նպատակներով` պատժվում է ազատազրկմամբ մինչեւ 3 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով `մինչեւ երկու տարի ժամկետով կամ առանց դրա:»: Ընդ որում, սույն օրենսգրքում կլոնավորման սահմանումը չի տրվում:

Մոլդովայի Հանրապետության քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը եւս պատասխանատվություն է սահմանում կլոնավորման համար (հոդված 144. Կլոնավորում. Մարդու վերարտադրողականությունը կլոնավորման միջոցով` պատժվում է ազատազրկմամբ` 5-15 տարի ժամկետով):

Սերբիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանվում բժշկական փորձերի եւ դեղերի փորձարկումների անօրինական իրականացման համար, որի 2-րդ մասը վերաբերում է մարդու կլոնավորմանը, որի համար սահմանված է ազատազրկում` երեք ամսից մինչեւ երեք տարի ժամկետով:

Մոնտենեգրոյի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով  համաձայն` գենետիկորեն մեկ այլ մարդու նմանատիպը ստեղծելուն ուղղված ցանկացած միջամտության պատժվում է 3 ամսից մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի բ) ենթակետով եւս արգելվում է վերարտադրողական կլոնավորումը, որի համար նախատեսվում է պատիժ`մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ գործունեության արգելքով:

(աղբյուրը` http://www.legislationline.org/documents/section/criminal-codes) :

Վերը նշված նախագծերով առաջարկվում է նաեւ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» եւ «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքներում ՀՀ կառավարության կողմից ընդունվող մի շարք կարգեր հաստատել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով (օրինակ` օրգանների եւ հյուսվածքների դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման եւ օգտագործման կարգը, փոխպատվաստման ենթակա օրգանների եւ (կամ) հյուսվածքների ցանկը, փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը, դիակից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգն ու պայմանները, կենդանի դոնորից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու եզրակացություն տալու կարգը, արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման, օգտագործման եւ տրամադրման կարգը):

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծերի մշակման նպատակն է առողջապահության ոլորտը կարգավորող  իրավական ակտի նորմերը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության նորմերին, ինչպես նաեւ նախատեսել պատասխանատվություն` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու օրգաններն ու հյուսվածքները ապօրինի շրջանառության, եվգենիկական փորձերի իրականացման, մարդու վերարտադրողական կլոնավորման  համար  (ընդ որում, վերջին երկու արարքների մասով նախագծերը մշակելիս  հաշվի է առնվել առավելապես Ֆրանսիայի Հանրապետության փորձը):

Ինչ վերաբերում է Նախագծով առաջարկվող կարգերը լիազոր մարմնի կողմից հաստատելուն, ապա վերջինիս նպատակն է բեռնաթափել ՀՀ կառավարության ծանրաբեռնվածությունը եւ մասնագիտական ուղղվածություն ունեցող ակտերի ընդունման եւ ժամանակի ընթացքում դրանց մեջ անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը դարձնել առավել օպերատիվ եւ դյուրին:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է՝

- վերացնել առողջապահության ոլորտի իրավական ակտերի եւ ՀՀ Սահմանադրության դրույթների միջեւ առկա հակասությունները,

- նախատեսել ՀՀ Սահմանադրությամբ սահմանված մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումներ,

- բարելավել Հայաստանի Հանրապետությունում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը, նախատեսել լրացուցիչ երաշխիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման նպատակով` վերջիններիս հնարավորություն ընձեռելով իրենց ախտորոշումը ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արյունը եւ դրանց բաղադրամասերը,

- քրեական պատժի սպառնալիքի միջոցով բացառել եվգենիկական փորձեր կատարումը, մարդու վերարտադրողական կլոնավորումը, բացառել կամ նվազեցնել մարդու օրգանների եւ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը,

-պարզեցնել իրավական ակտերի ընդունման ընթացակարգերը եւ կրճատել վերջիններիս ընդունման ժամկետները:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ  այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ պետական բյուջեի  եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների բնապահպանության ոլորտին չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվել են մի շարք հասկացություններ (արյան դոնոր, մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորություն եւ այլն), ինչպես նաեւ սահմանվել են նոր՝ արյան ազգային ծառայություն եւ արյան պետական պաշար հասկացությունները:

Նախագծով նախատեսվում է նաեւ մարդու օրգանների (եւ) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառության, մարդու վերարտադրողական կլոնավորման, եվգենիկական փորձեր իրականացնելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:

Նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են առողջապահության ոլորտում իրականացվող ծառայությունների շուկային, սակայն Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցությունը բացակայում է:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվել են մի շարք հասկացություններ (արյան դոնոր, մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորություն եւ այլն), ինչպես նաեւ սահմանվել են նոր՝ արյան ազգային ծառայություն եւ արյան պետական պաշար հասկացությունները:

Նախագծով նախատեսվում է նաեւ մարդու օրգանների (եւ) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառության, մարդու վերարտադրողական կլոնավորման, եվգենիկական փորձեր իրականացնելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Վերոհիշյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի փոփոխմանը չի հանգեցնի:

Միաժամանակ, «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը արյան հավաքագրման, հետազոտման նյութերի, միջոցների պաշարների ստեղծման եւ տեխնիկական վերազինման մասով 2018-2020 թվականներին, այլ հավասար պայմաններում, ընթացիկ տարվա համեմատ կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացմանը համապատասխանաբար 240,200.0 հազ. դրամով, 264,280.0 հազ. դրամով եւ 356,610.0 հազ. դրամով:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՐՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                             պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Oրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող  հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի N 1344-Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
 
Հարգանքով`
ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


26 հոկտեմբերի  2017  թվականի  N  1344 - Ա


«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ
ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. նոյեմբերի 2
           Երեւան