ՆԱՀԱԳԻԾ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Կ-1866
-16.11.2017-ՊԻՄԻ-011/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) ընտանիքում բռնության ենթարկված անձանց` որպես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարան՝ մինչեւ 12 ամիս ժամկետով:»:
Հոդված 3.
Սույն օրենքի 1-ին հոդվածը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ ամիս հետո, իսկ 2-րդ հոդվածը պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 1 տարի հետո: