Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-193-27.11.2017-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են:».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ամուսնանալիս եւ ընտանեկան հարաբերություններում արգելվում է ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականությունը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ, 7-րդ  եւ 8-րդ մասերը.

«6. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենսգրքով սահմանված դեպքերում` առողջության եւ բարոյականության պաշտպանության նպատակով:

7. Երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից: Երեխայի լավագույն շահերի ապահովումն ուղղված է երեխայի իրավունքների արդյունավետ եւ ամբողջական իրականացմանը, ինչպես նաեւ երեխայի զարգացմանը, հաշվի առնելով երեխայի մտավոր եւ ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի եւ դաստիարակության հնարավորությունը, ընտանիք վերադառնալու կամ ընտանիքի հետ ապրելու կարեւորությունը, երեխայի զարգացման համար ծնողի եւ ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարեւորությունը, ազգային պատկանելիության հարցը, երեխայի մշակութային, լեզվական, հոգեւոր կամ կրոնական կապերը կամ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում եւ այլ կարիքները եւ պահանջները (այսուհետ` Երեխայի լավագույն շահեր):

8. Եթե որեւէ նորմ կարող է տարաբնույթ կիրառվել, ապա այն կիրառելիս առաջնահերթ հաշվի են առնվում Երեխայի լավագույն շահերը:»։

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում «երեխաներին ընտանիքում տեղավորելու» բառերը փոխարինել «երեխաների խնամքը եւ դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու» բառերով:

Հոդված 3.  Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:»:

2) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «նրա» բառը փոխարինել «իր» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 42-րդ հոդված 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ծնողներից առանձին (այդ թվում՝ տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ եւ անմիջական շփումներ պահպանելու իրավունք ունի, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին:»:

Հոդված 5. Օրենսգրքի 44-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «շահերը» բառից առաջ լրացնել «իրավունքներն ու» բառերը.

2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1 մաս.

 «1.1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը ներգրավում է մանկական հոգեբան կամ մանկավարժ, ինչպես նաեւ սոցիալական աշխատող:»:

Հոդված 6. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ծնողները իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։».

2) 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ծնողները իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների կրթության մասին:»:

Հոդված 7. Օրենսգրքի 53-րդ հոդվածի`

1) 1-ին մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «պետք է բացառեն» բառերից հետո լրացնել «ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը, որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 8. 53-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերից, 54-րդ հոդվածի 3-րդ մասից, 56-րդ հոդվածի 3-րդ մասից, 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից, 62-րդ հոդվածի 4-րդ մասից,  66-րդ հոդվածի 2-րդ մասից, 130-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 139-րդ հոդվածի 3-րդ մասից «տասը տարին լրացած» բառերը հանել:

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 58-րդ հոդվածը:

Հոդված 10. Օրենսգրքի 59-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 59. Ծնողական իրավունքներից զրկելը

1. Երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝

1) մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում՝ ալիմենտ վճարելուց.

2) չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց՝ վեց ամսվա ընթացքում.

3) առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն  եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններից.

4) անընդմեջ առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.

5) չարաշահում է իր ծնողական իրավունքները, այդ թվում՝ իր վարքագծով վնասակար ազդեցություն է գործում երեխայի վրա.

6) տառապում է քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.

7) տառապում է քրոնիկ անբուժելի հոգեկան հիվանդությամբ.

8) դաժանաբար է վարվում երեխայի հետ, մասնավորապես՝

ա) պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայասանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ.

բ) հոգեբանական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, այն է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը այդ թվում՝ ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը:

2. Ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից, եթե՝ դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով ամրագրված դեպքերը ծնողական իրավունքներից զրկելու հիմք չեն, եթե ծնողը գտնվում է բժշկական հաստատությունում, կարգապահական գումարտակում, ուղղիչ հիմնարկում, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում, մասնակցում է վարժական հավաքներին կամ գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի կազմում, գերության մեջ, մեկնել է օտարերկրյա գործուղման, եթե հակառակը չի բխում Երեխայի լավագույն շահերից։ Դատարանը կարող է որպես հարգելի պատճառ դիտարկել նաեւ այլ իրավիճակներ:»:

Հոդված 11. Օրենսգրքի 60-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով:  Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել՝

ա. ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը),

բ. խնամակալության եւ հոգաբարձության մարմնը,

գ. այն մարմինները ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություններ,:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մաս.

1.1. Սույն հոդվածի բ. եւ գ. ենթակետերով նախատեսված մարմինները եւ կազմակերպությունները օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում, պարտավոր են ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան, ոչ ուշ քան 59-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց հայտնի դառնալու օրվանից՝ մեկ ամիս հետո:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1 մասով՝

«2.1. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննելիս հաշվի է առնվում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի կողմից խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին տրամադրված երեխայի եւ ծնողի սոցիալական կարիքների գնահատման մասին եզրակացությունը (դիրքորոշումը):»:

Հոդված 12. Օրենսգրքի 63-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «երեխայի» բառից հետո լրացնել «կենսական» բառը.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող է ներկայացնել երեխայի ծնողը, մերձավոր ազգականը, երեխայի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, ինչպես նաեւ այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություն:».

3) 5-րդ մասում «մարմին» բառը փոխարինել «եւ երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմիններ»  բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 67-րդ հոդվածի`

1) վերնագրում եւ 1-ին մասում «դաստիարակության» բառից առաջ լրացնել «խնամքի եւ» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի եւ այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, ովքեր հավակնում են երեխային խնամքի եւ դաստիարակության կազմակերպմանը եւ դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դեպքում՝ նաեւ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի կողմից խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին տրված եզրակացությունը՝ երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու մասին:»:

Հոդված 14. Օրենսգրքի VI բաժնի վերնագրում «ԵՐԵԽԱՆԵՐԻ» բառից հետո լրացնել «ԽՆԱՄՔԻ ԵՎ» բառերը:

Հոդված 15. Օրենսգրքի 17-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ»:

Հոդված 16. Օրենսգրքի 109-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «այդ երեխաներին տեղավորելու ձեւերը» բառերը փոխարինել «այդ երեխաների խնամքի եւ դաստիարակության կազմակերպման ձեւերը» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ պարբերությունում «տեղավորման» բառը փոխարինել  «խնամքի եւ դաստիարակության կազմակերպման» բառերով,

3) 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է համայնքի ղեկավարը»:

Հոդված 17. Օրենսգրքի 110-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Կազմակերպությունների (նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ հաստատությունների) պաշտոնատար անձինք, ովքեր տեղեկություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ մասին, անհապաղ հաղորդել խնամակալության եւ հոգաբարձության մարմնին՝ ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:».

2) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «տեղավորման» բառը փոխարինել  «խնամքի  եւ դաստիարակության կազմակերպման» բառերով.

3) 2-րդ մասում՝ «յոթնօրյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով.

4) 3-րդ մասի 1-ին, 3-րդ պարբերություններում «տեղավորումը» բառը, իսկ 4-րդ պարբերությունում «տեղավորման» բառը իր հոլովաձեւերով փոխարինել «խնամքի եւ դաստիարակության  կազմակերպումը» բառերով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 18. Օրենսգրքի 111-րդ հոդվածի՝

1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի եւ դաստիարակության կազմակերպումը»

2) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպվում է որդեգրման կամ խնամակալության (հոգաբարձության) միջոցով կամ խնամատար ընտանիքում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի  սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում:».

3) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «Երեխային տեղավորելիս» բառերը փոխարինել «Երեխայի խնամքը եւ դաստիարակությունը  կազմակերպելիս» բառերով».

4) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.

«1.1 Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի եւ դաստիարակության կազմակերպման հետ կապված բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն Երեխայի լավագույն շահերի ապահովման եւ նրա կարիքների բազմամասնագիտական գնահատման վրա եւ համապատասխանեն հետեւյալ հիմնական նպատակներին՝

1) ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանեկան միջավայրում, իսկ անհնարինության դեպքում` դրան առավել մոտ  միջավայրում.

2) ապահովել երեխայի կրթությունը, խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները, ներառյալ՝ սոցիալական ու բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունները՝ հաշվի առնելով «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:

1.2 Խնամակալության (հոգաբարձության) կամ խնամատարության միջոցով, ինչպես նաեւ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում) խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպելու ընթացքում պետք է ապահովված լինի երեխայի ու նրա ծնողի եւ մերձավոր ազգականների շփումն ու կապը բացառությամբ այն դեպքի, երբ այդ շփումը դատարանի որոշման համաձայն հակասում է երեխայի շահերին:».

5)  2-րդ մասում՝

ա) «դաստիարակության համար» բառերը հանել

բ) «տեղավորելը» բառը փոխարինել «խնամքը եւ դաստիարակությունը  կազմակերպելը» բառերով.

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Երեխայի խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպելու ընթացքում խնամակալության եւ հոգաբարձության մարմինը շարունակում է համագործակցել նրա ծնողի հետ` հնարավորության դեպքում երեխային ծնողներին վերադարձնելու համար:».

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով՝

«4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 19. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Որդեգրումը դատական ակտ է, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որի արդյունքում որդեգրողները եւ որդեգրվածները ձեռք են բերում ծնողների եւ զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ եւ պարտականություններ: Որդեգրումն իրականացվում է՝ ելնելով Երեխայի լավագույն շահերից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված որդեգրողի եւ որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման հիման վրա:».

2) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «տեղավորման» բառը փոխարինել «խնամքի եւ դաստիարակության կազմակերպման» բառերով.

3) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1 եւ 2.2 մասերով.

«2.1 Կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին, ձեռքբերովի մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխայի որդեգրում թույլատրվում է այն դեպքում, երբ որդեգրողի մոտ առկա է երեխայի բուժման եւ  խնամքի անհրաժեշտ պայմաններով ապահովելու հնարավորությունը:

2.2 Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է որդեգրման հանձնվել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն)՝ կողմից Կառավարության լիազոր մարմնին տրված գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունը ստանալուց հետո, որը Ոստիկանությունը ներկայացնում է ոչ ուշ քան հարցումը ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում:»։

Հոդված 20. Օրենսգրքի 113-րդ հոդվածը`

1) 2-րդ մասի 1-ին պարբերությունում «տեղեկություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրման դեպքերի».

2) 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «վճռի քաղվածքն» բառերը փոխել «վճիռը» բառով, իսկ «ըստ վճիռ կայացնելու վայրի:» բառերը փոխել  «ըստ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:»  բառերով,

3) 3-րդ մասի 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանադակությամբ նոր պարբերություն.

«Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի վարույթի կարճման կամ երեխայի որդեգրումը մերժելու մասին վճիռ կայացնելու դեպքում, դատարանը պարտավոր է վճիռն  օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:»:

Հոդված 21. Օրենսգրքի 114-րդ հոդվածը՝

1) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով՝

«1.1. Ամուսնության մեջ գտնվող անձանցից յուրաքանչյուրը հաշվառվում է որպես որդեգրող:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է փաստաթղթային եւ էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 22. Օրենսգրքի 116-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Որդեգրելու իրավունք ունի՝  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով որպես երեխա որդեգրել ցանկացող հաշվառված չափահաս անձը, որը մասնակցել է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նախապատրաստական դասընթացներին, բացառությամբ՝».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով՝

«4. Երեխա որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական եւ իրավական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից իրականացվում են անվճար նախապատրաստական դասընթացներ։

5. Նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությանը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի  բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, ծրագրի կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված դասընթացները օտարերկրյա քաղաքացիների համար կազմակերպվում են Հայաստանի Հանրապետությունում՝ վերջիններիս մոտ օտարերկրյա պետությունում նման դասընթացներին մասնակցելը հավաստող փաստաթղթի բացակյության դեպքում:»։

Հոդված 23. Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Որդեգրողի եւ որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս եւ 50 տարուց ոչ ավել, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից:»:

Հոդված 24. Օրենսգրքի 118-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Երեխային որդեգրելու համար ծնողների հրաժարումը կամ համաձայնությունը»

«1. Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է նրա ծնողների գրավոր հրաժարումը՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ ծնողի գրավոր համաձայնությունը՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ:

2. Երեխայի որդեգրելու համաձայնություն կարող է տրվել միայն այն դեպքում, եթե երեխան ունի միայն մեկ ծնող: Ծնողի  գրավոր համաձայնության դեպքում երեխան կարող է որդեգրվել  միայն խորթ հոր կամ խորթ մոր կամ մերձավոր ազգականների կողմից: Երեխա որդեգրելու համար համաձայնությունը կարող է տրվել միայն երեխայի ծնվելուց հետո:

3.Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում որդեգրման գործընթացը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4.Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարումը կամ ծնողների գրավոր համաձայնությունը՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ արտահայտվում է՝ երեխայի ծնողների կողմից ներկայացված դիմումով, որը կազմվում է բացառապես երեխայի գտնվելու վայրի, կամ դրա անհնարինության դեպքում ծնողների գտնվելու վայրի տարածքի սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ, հաստատվում այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է երեխան կամ նոտարի կողմից, եթե դիմումը կազմվում է երեխայի խնամատար ընտանիքի, երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ ծնողների գտնվելու վայրում։

5. Դիմումի ձեւը հաստատվում է Լիազոր մարմնի իրավական ակտով:

6. Ծնողները կարող են հետ վերցնել երեխային որդեգրելու համար իրենց տված գրավոր հրաժարումը կամ համաձայնությունը մինչեւ նրան որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Հոդված 25. Օրենսգիրքի 120-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «, խնամատար ծնողների» բառերը.

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 26. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 122-րդ հոդվածը:

Հոդված 27. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «ազգանունը,» բառը, իսկ «ցուցումով» բառից հետո լրացնել՝ «, իսկ ազգանունը որդեգրող անձի ազգանվամբ» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 124-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 124. Որդեգրվող երեխայի ծննդյան վայրի փոփոխումը

1. Որդեգրման գաղտնիքն ապահովելու համար որդեգրողի խնդրանքով կարող են փոփոխվել որդեգրվող երեխայի ծննդյան վայրը եւ ժամանակը:

2. Որդեգրված երեխայի ծննդյան վայրի փոփոխման մասին նշվում է նրան    որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ։»:

Հոդված 29. Օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. 18 տարին լրացած անձն իրավունք ունի իր որդեգրման փաստի, ծննդավայրի եւ ժամանակի, ինչպես նաեւ կենսաբանական ծնողի անձնական տվյալների, այդ թվում՝ ազգութայն, արյան խմբի, հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալ, իսկ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները այդպիսի տեղեկություններ կարող են տրամադրել միայն կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում: Նման համաձայնության բացակայության դեպքում տեղեկատվությանը կարող է տրամադրվել ապանձնավորված կերպով:»:

Հոդված 30. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 128.1 հոդվածով.

«Հոդված 128.1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունը

1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է  խնամակալության եւ հոգաբարձության մարմնի եւ մարզպետարանի (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետարանի) կողմից՝ համատեղ, իսկ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների կողմից որդեգրման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության  լիազորված պետական կառավարման մարմնի կողմից (այսուհետ՝ վերահսկողություն իրականացնող մարմին):

2. Որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության նպատակն է նպաստել երեխայի ինտեգրմանը եւ բարեկեցությանը, ինչպես նաեւ իրավունքների եւ շահերի ոտնահարման կանխարգելմանը որդեգրողի ընտանիքում:

3. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում:

4. Որդեգրված երեխայի բնակության վայրի փոփոխության դեպքում, որդեգրողը պարտավոր է բնակության վայրի փոփոխությունից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմնին։

5. Վերահսկողության ժամանակահատվածում որդեգրողը պարտավոր է աջակցել վերահսկողություն իրականացնող մարմնին՝ որդեգրված երեխայի մասին տեղեկատվություն ձեռք բերելու  գործընթացում:

6. Վերահսկողությունն իրականացնող մարմինն իրավունք ունի`

1) սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի (այսուհետ՝ սեփականատեր) համաձայնությամբ մուտք գործել երեխայի բնակության վայր.

2) ուսումնասիրել երեխայի կենսապայմանները եւ դրանց ապահովվածությունը.

3) անարգել շփվել երեխայի եւ որդեգրողի (որդեգրողների), ինչպես նաեւ նրա մերձավոր ազգականների, հարեւանների, կրթական հաստատությունների աշխատակիցների հետ` պահպանելով որդեգրման գաղտնիությունը.

4) կատարել երեխայի լավագույն  շահերից բխող օրենքով նախատեսված այլ գործողություններ:

7. Այն դեպքում, երբ վերահսկողություն  իրականացնող մարմնի կողմից երեխայի բնակության վայր մուտք գործելը նպատակ է հետապնդում կանխել երեխայի կյանքին եւ առողջությանը սպառնացող անմիջական վտանգը, իսկ սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված համաձայնությունը բացակայում է, վերահսկողություն իրականացնող մարմինը Ոստիկանության աջակցությամբ եւ բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ իրավունք ունի մուտք գործելու երեխայի բնակության վայր:

8. Բնակության վայր մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ  նշվում են արձանագրության կազմման օրը եւ ժամը, բնակարանի գտնվելու վայրը, գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները եւ իրականացված գործողությունները։

9. Արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ հանձնվում է բնակարանի սեփականատիրոջը կամ նրա լիազորված անձին։

10. Եթե վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում  Ոստիկանության աջակցությամբ մուտք է գործել երեխայի բնակության վայր դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորված անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողություններն ավարտելուց հետո Ոստիկանություն կողմից ապահովվում է բնակարանի հետագա պահպանությունը՝ մինչեւ 3 ժամ տեւողությամբ՝ բացառությամբ այն դեպքի, երբ բնակելի տարածքում  գտնվում է այն օգտագործելու իրավունք ունեցող չափահաս անձը: Համապատասխան գործողությունները կատարելուց հետո կամ 3 ժամը լրանալուց հետո երեխայի բնակվելու վայրի բանալիներն ի պահ են տրվում բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ոստիկանություն կնիքով կնքված փակ ծրարով, որն առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում է տվյալ բնակելի տարածության օգտագործելու իրավունք ունեցող չափահաս  անձին: Եթե երեխայի բնակության վայր մուտք գործելն իրականացվել է մուտքի դուռը վնասելով, ապա մինչեւ բանալիները ի պահ հանձնելը վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչը միջոցներ է ձեռնարկում մուտքի դուռը վերանորոգելու ուղղությամբ:

11. Հայաստանի Հանրապետությունից այլ պետությունում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով եւ ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ մյուս պետության օրենքով։

Հոդված 31. Օրենսգրքի 130-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հաշվի առնելով Երեխայի լավագույն շահը` երեխայի որդեգրումը կարող է վերացվել, եթե՝

1) որդեգրողը խուսափում է իր վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց.

2) չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց՝ վեց ամսվա ընթացքում.

3) երեխայի խնամքի  նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու համար որդեգրողը վարչական պատասխանատվության է ենթարկվել եւ 15-օրյա ընթացքում չի կատարել ստանձնած պարտավորությունը.

4) առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային բժշկական օգնություն  եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններից.

5) անընդմեջ առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.

6) չարաշահում է իր ծնողական իրավունքները, այդ թվում՝ իր վարքագծով վնասակար ազդեցություն է գործում երեխայի վրա.

7) տառապում է քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.

8) տառապում է քրոնիկ անբուժելի հոգեկան հիվանդությամբ.

9) դաժանաբար է վարվում երեխայի հետ, մասնավորապես՝

ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայասանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ.

բ. հոգեբանական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, այն է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը այդ թվում՝ ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը.

10) դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու հիմքով դատարանի համապատասխան վճիռը նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վերացվել է եւ այդ ծնողը դիմել է դատարան որդեգրումը վերացնելու նպատակով.

11) դատարանի դատական ակտի համաձայն անգործունակ ճանաչված ծնողի գործունակությունը վերականգնվել է եւ այդ ծնողը դիմել է դատարան որդեգրումը վերացնելու նպատակով»:

2. Որդեգրումը վերացվում է, եթե որդեգրողը դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:

Հոդված 32. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով վերադարձվում է ծնողներին։ Եթե ծնողները բացակայում են, կամ երեխային ծնողներին վերադարձնելը հակասում է նրա շահերին, ապա երեխայի խնամքի կազմակերպման պարտականությունը դրվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի վրա։»:

Հոդված 33. Օրենսգրքի 134-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Խնամակալների եւ հոգաբարձուների ընտանիքում բնակվող երեխայի խնամքի եւ դաստիարակության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է սույն օրենսգրքի   139.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 34. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության մեջ «ազգաբնակչության» բառը փոխարինել «բնակչության» բառով:

Հոդված  35.   Օրենսգրքի 20-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ԳԼՈՒԽ 20

ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ





Հոդված 137. Խնամատարությունը

1. Խնամատարությունը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի եւ դաստիարակության ժամանակավոր կազմակերպումն է՝ այլ ընտանեկան միջավայրում, իրավասու մարմինների կողմից ընտրված, հաշվառված, վերապատրաստված, որակավորված անձի միջոցով՝ մինչեւ երեխայի ընտանիքում՝ խնամատարության կիրառման հիմք հանդիսացած իրավիճակի վերացումը: Սույն մասով սահմանված անձանց ընտրության, հաշվառման, որակավորման եւ վերապատրաստման կարգը, ինչպես նաեւ երեխայի ընտանիքում՝ խնամատարության կիրառման հիմք հանդիսացող վիճակի փոփոխումն ու դրա չափորոշիչները, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Անձը, ով խնամքի եւ դաստիարակության պարտավորություն է ստանձնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի նկատմամբ, համարվում է խնամատար ծնող: Այն երեխան, ում խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպվում է խնամատար ընտանիքում, համարվում է հոգեզավակ, իսկ խնամատար ծնողից եւ հոգեզավակից կազմված ընտանիքը` խնամատար ընտանիք:

3. Խնամատար ընտանիքում խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպվում է  խնամատարության պայմանագրով նախատեսված ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչեւ երեխայի 18 տարին լրանալը։ Խնամատարությունը կարող է իրականացվել մինչեւ 23 տարեկանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում:

4. Սուր կամ քրոնիկ վարակիչ հիվանդությամբ տառապող երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնամատար ընտանիքում կարող է կազմակերպվել, եթե վերջինս անցել է հաշմանդամություն կամ այլ հատուկ կարիք կամ դաստիարակության դժվարություն ունեցող երեխային խնամելու եւ դաստիարակելու համապատասխան վերապատրաստում, ինչպես նաեւ ունի երեխայի կարիքներին համապատասխանող կենցաղային եւ այլ անհրաժեշտ պայմաններ:

5. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի եւ դաստիարակության կազմակերպման հնարավորությունը դիտարկվում է՝ նախքան երեխայի խնամքը եւ դաստիարակությունը դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության եւ նմանատիպ այլ կազմակերպությունում կազմակերպելը:

6. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի եւ դաստիարակության կազմակերպումը հիմք չէ երեխային որդեգրելը կամ խնամակալության (հոգաբարձության) հանձնելը մերժելու համար։

7. Երեխայի ծնողն իրավունք ունի մասնակցել իր երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու գործընթացին, եթե դա չի հակասում երեխայի շահերին:

8. Երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու դեպքում երեխայի ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են կապ պահպանել երեխայի հետ, եթե նրանք դատական կարգով չեն զրկվել ծնողական իրավունքներից, եւ եթե այդ կապի պահպանումը բխում է երեխայի շահերից: Ծնողն իրավունք ունի վարչական կամ դատական կարգով վիճարկել երեխային խնամատարության հանձնելու որոշումը:

9. Երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելը չի սահմանափակում նաեւ մերձավոր ազգականների՝ երեխայի հետ կապ պահպանելու իրավունքը,  եթե կապի պահպանումը  բխում է երեխայի շահերից:

10. Եթե ծնողը գտնվում է արգելանքի տակ, ապա Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետարանները, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետարանը պարտավոր են տեղեկացնել ծնողին՝ երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատարության տեսակի, խնամքի եւ դաստիարակության ընթացքի եւ երեխային վերաբերող այլ որոշումների մասին, դրանց ընդունումից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

11. Խնամատար ընտանիքի ընտրությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետարանները, իսկ Երեւան քաղաքում Երեւանի քաղաքապետարանը ՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը։

12. Երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 137.1 Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագիրը

1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը եւ դաստիարակությունը իրականացվում է երեխայի խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրի (այսուհետ՝ Խնամատարության պայմանագիր) հիման վրա:

2. Խնամատարության պայմանագիրը՝ ծնողների (երեխայի այլ օրինական ներկայացուցչի), խնամատար ծնողի եւ Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետարանների, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագիր  է:

3. Ծնողը չի կարող հանդես գալ որպես խնամատարության պայմանագրի կողմ, եթե նա՝

1) դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից,

2) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ,

3)դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած,

4. Ծնողը կարող է հանդես չգալ որպես խնամատարության պայմանագրի կողմ` արգելանքի տակ գտնվելու, ծանր հիվանդության կամ ներկայանալու անհնարինության հիմնավոր պատճառով` այդ մասին գրավոր հայտնելով Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետարաններ, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետարան:

5. Խնամատարության պայմանագրով սահմանվում են երեխայի ապրուստի, դաստիարակության եւ կրթության պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ այդ պայմանագրի երկարաձգման, դադարման հիմքերն ու հետեւանքները։

6.  Խնամատարության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերի համաձայնությամբ՝

1) խնամատար ծնողների նախաձեռնությամբ՝ հարգելի պատճառների (հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, հոգեզավակի հետ փոխըմբռնման բացակայության, երեխաների անհամատեղելիության եւ այլն) առկայության դեպքում.

2) երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) պահանջով՝ խնամատարության կիրառման համար հիմք հանդիսացած պատճառի վերացման, այդ թվում՝ ընտանիքի հետ վերամիավորման դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, իսկ Երեւանում՝ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ խնամատար ընտանիքում երեխային խնամքն ապահովելու, դաստիարակելու եւ կրթություն ստանալու համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ երեխային ծնողներին վերադարձնելու կամ ազգականների խնամակալությանը (հոգաբարձությանը) հանձնելու կամ երեխային որդեգրելու դեպքերում:

Հոդված 138. Հոգեզավակը

1.Հոգեզավակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխան է, ում խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպվում է   խնամատար ընտանիքում։

2. Արգելվում է եղբայրների եւ քույրերի խնամքը եւ դաստիարակությունը տարբեր խնամատար ընտանիքներում կազմակերպելը, բացառությամբ այն դեպքերի, եթե դա բխում է նրանց կամ նրանցից մեկի շահերից։

3.Հոգեզավակը պահպանում է իրեն հասանելիք ալիմենտի, կենսաթոշակի,     բնակելի տարածության սեփականության, օգտագործման իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակելի տարածություն ստանալու իրավունքը։ Հոգեզավակը պահպանում է նաեւ սույն օրենսգրքի 42-44-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները։

4.Հոգեզավակի ալիմենտի համար վճարները եւ կենսաթոշակը տնօրինվում են խնամատար ծնողի կողմից` հաշվի առնելով երեխայի լավագույն շահը: Խնամատար ծնողը գումարի ծախսման մասին վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից հարցում ստանալու դեպքում այդ մասին տալիս է համապատասխան տեղեկատվություն:

5.Հոգեզավակի որդեգրումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով: Որդեգրման պահից խնամատարության պայմանագիրը դադարում է:

6.Խնամատար ծնողի եւ հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի  18 տարուց ոչ պակաս եւ  50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից:

Հոդված 138.1. Խնամատար ծնողները

1. Խնամատար ծնող կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, բացառությամբ՝

1) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.

2) ամուսինների, որոնցից մեկին դատարանը ճանաչել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ սահմանափակ ծնողական իրավունքներով անձանց.

4) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.

5) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատական կարգով վերացվել է նրանց մեղքով.

6) այն անձանց, ովքեր առողջական վիճակի պատճառով  չեն կարող իրականացնել ծնողական պարտականություններ.

7) այն անձանց, ովքեր չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաեւ այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սահմանված սանիտարական եւ տեխնիկական պահանջներին.

8) այն անձանց, ովքեր այդ պահին ունեն դատվածություն՝ մարդու կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի եւ երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար.

9) այն անձանց, ովքեր կախվածություն ունեն ալկոհոլից, թմրանյութերից, տառապում են թունամոլությամբ կամ զբաղվում են մարմնավաճառությամբ եւ հաշվառված են համապատասխանաբար՝ բժշկական կազմակերպությունում կամ ոստիկանությունում համապատասխան ստորաբաժանման կողմից։

2. Խնամատար ծնողները հոգեզավակի նկատմամբ ձեռք են բերում խնամակալի իրավունքներ ու պարտականություններ, բացառությամբ սույն օրեսնգրքով նախատեսված դեպքերի։

3. Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 139. Խնամատար ընտանիքի տեսակները եւ խնամատարության ժամկետները

1. Խնամատար ընտանիքի տեսակներն են՝

1) մասնագիտացված խնամատար ընտանիքը, որտեղ խնամք են ստանում հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարումով տառապող, խոր սթրես ապրած, հոգեցնցման (հոգեկան տրավմայի) ենթարկված երեխաները, ինչպես նաեւ անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները:

2) ճգնաժամային խնամատար ընտանիքը, որտեղ երեխայի խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպվում է՝

ա. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) ծանր հիվանդության դեպքում,

բ. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) կալանավորման կամ ազատազրկման դեպքում, եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժից վաղաժկետ ազատելու  որոշում չի կայացվել,

գ. եթե երեխային պետք է անհապաղ առանձնացնել ծնողից (այլ օրինական ներկայացուցչից), վերջինս գործողության կամ անգործության հետեւանքով երեխայի կյանքին կամ առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում

դ. եթե տարերային կամ տեխնածին աղետի հետեւանքով երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) համար անհնար է իրականացնել կամ ապահովել երեխայի խնամքն ու դաստիարակությունը,

ե. եթե ծնողը (այլ օրինական ներկայացուցիչը) հոգ չի տանում երեխայի մասին, այդ թվում՝ չի ապահովում նրա պատշաճ խնամքը եւ դաստիարակությունը,

զ. ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում, եթե ծնողները համաձայնություն ձեռք չեն բերել երեխայի բնակության վայրի կամ տեսակցությունների վերաբերյալ:

3) արձակուրդային խնամատար ընտանիքը, որտեղ երեխայի խնամքը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել  անընդմեջ կամ շաբաթական մի քանի օր տեւողությամբ, այդ թվում՝ ոչ աշխատանքային` տոնական, հիշատակի եւ հանգստյան օրերին: Արձակուրդային խնամատարությունը կազմակերպվում է  դաստիարակության դժվարություններ, առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը եւ դաստիարակությունը հոգալու եւ կազմակերպելու, կամ երեխայի խնամքի եւ դաստիարակության հետ կապված այլ խնդիրներ ունեցող ծնողին (այլ օրինական ներկայացուցչին) աջակցելու նպատակով:

4) ընդհանուր խնամատար ընտանիքը, որտեղ երեխայի խնամքը եւ դաստիարակությունը կարող է կազմակերպվել այն դեպքում, եթե առկա չեն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված խնամատար ընտանիքներ ընտրելու հիմքերը.

2. Մասնագիտացված խնամատարությունը կարող է իրականացվել նաեւ 18-23 տարեկան անձանց նկատմամբ՝ որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

3. Ճգնաժամային խնամատար ընտանիքում երեխայի խնամքը կազմակերպվում է ընդհանուր կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխայի մերձավոր ազգականը գրավոր համաձայնություն է տալիս երեխայի խնամքն եւ դաստիարակությունը ստանձնելու մասին: Այդ դեպքում, հաշվի առնելով երեխայի լավագույն շահը եւ երեխայի խնամատարությունը ստանձնելու ցանկություն հայտնած մերձավոր ազգականի՝ օրենքով սահմանված պահանջներին  համապատասխանությունը, երեխան ճգնաժամային խնամատարության հանձնվում է այդ մերձավոր ազգականին: Ճգնաժամային խնամատարությունը կազմակերպվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում՝ եւս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ: Այն համարվում է անցումային փուլ, որի ընթացքում պետք է որոշվեն երեխայի հետագա խնամքի ձեւը, ժամկետներն ու պայմանները:

4. Խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ եւ երկարաժամկետ՝ մինչեւ երեխայի չափահաս դառնալը: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խնամատար ընտանիքները կարող են լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված խնամատար ընտանիքները կարող են լինել միայն կարճաժամկետ, իսկ 4-րդ կետերով նախատեսված խնամատար ընտանիքները՝ միայն երկարաժամկետ:

5. Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում՝ եւս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը եւ դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարացնելուն:

6. Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի եւ ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը)  հնարավոր չէ:

Հոդված 139.1 Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի եւ դաստիարակության նկատմամբ վերահսկողությունը

1. Խնամատար ծնողի ստանձնած պարտականությունների եւ հոգեզավակի խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետարանների, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է խնամատար ընտանիքում տեղավորված երեխայի կյանքի, առողջության, դաստիարակության եւ կենսապայմանների վերահսկողություն։

2. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է խնամատարության պայմանագրի  ողջ  ժամանակահատվածում:

3. Վերահսկողության ժամանակահատվածում խնամատար ծնողը   վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցչին սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրամադրում է հոգեզավակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկության ձեռքբերմանը խոչընդոտելու դեպքում վերահսկողություն իրականացնող իրավասու  մարմնի ներկայացուցիչը պարտավոր է  այդ տեղեկությունը ստանալ անձամբ` երեխայից:

5. Վերահսկողությունը իրականացվում է

1) երեխայի, խնամատար ծնողի հետ պարբերաբար հանդիպումների եւ հարցազրույցների միջոցով.

2) խնամատար ընտանիք պարբերաբար այցելությունների, մշտադիտարկման (մոնիթորինգ), տեղում եւ ուսումնասիրություն իրականացնելու միջոցով:

6. Վերահսկողություն ընթացում կիրառվում են սույն օրենսգրքի 128.1 հոդվածի 6- 10-րդ մասերով սահմանված դրույթները:

7. Խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում խնամատար ծնողը պարտավոր է տեղափոխումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ այդ մասին տեղեկացնել իրավասու մարմին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տեղափոխումից հետո՝ եռօրյա ժամկետում՝ տեղեկացնելով նաեւ խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող մարզպետարանին, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետարանին։

8. Վերահսկողության կարգը, խնամատար ընտանիքի հետ հանդիպումների եւ այցելությունների պարբերականությունը, ուսումնասիրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 140. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները

1. Խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով վճարվում են դրամական միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով եւ չափով:

2. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները կազմված են՝

1) երեխայի խնամքի եւ դաստիարակության համար նախատեսված միջոցներից,

2) երեխայի խնամքի եւ դաստիարակության դիմաց տրվող վարձատրությունից:

3. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»:

Հոդված 36. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ




1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների արդյունքում 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների գլխում բավականին ծավալուն անդրադարձ կատարվեց ամուսնանալու ազատությանը, երեխաների իրավունքներին, ծնողների իրավունքներին եւ պարտականություններին: Արդյունքում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) եւ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում որոշ դրույթների Սահմանադրության նոր կարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել:

Նախագիծը մշակվել է ի կատարում Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա որոշման հավելվածի 25-րդ, 26-րդ կետերի եւ 2012թ.-ի դեկտեմբերի 27–ի Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1745-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1694-Ն որոշման:

Հարկ է նշել է, որ որդեգրման իրավական եւ գործնական գործընթացներում լուրջ կանոնակարգման կարիք է առաջացել: Դրա մասին են վկայում նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությունները, մասնավորապես. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), «Սեյվ դը Չիլդրեն» եւ այլ կազմակերպությունների կողմից, ինչպես նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի զեկույցները եւ հաշվետվությունները: Նախագծում ամրագրված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար ուղղակիորեն մատնանշված առաջարկությունները, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կոնվենցիաների դրույթները: Դրանցից են՝ «Երեխայի իրավունքների մասին» եւ «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիաները եւ դրանց ուղեցույցները: Մասնավորապես` «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետությունը ստանձնել է հետեւյալ պարտականությունները, որոնց իրականացման վերաբերյալ դեռ առկա են բացեր՝

- երեխայի շահերով առաջնորդվելը ցանկացած դեպքում,

- սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը,

- երեխային ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձեւերից կամ չարաշահումից պաշտպանված լինելու երեխայի իրավունքը,

- որդեգրումից առաջ խնամակալության, խնամատարության հանձնելու հնարավորությունը,

«Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի 4, 15 եւ 23-րդ հոդվածներով նախատեսված նորմերն ազգային օրենսդրությամբ հստակեցման կարիք ունեն: Առաջարկվող լրացումներն ու փոփոխություններն ամրագրված են նաեւ «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի ուղեցույցում:

«Երեխայի շահ» եզրույթի օրենսդրական ամրագրումն անհրաժեշտ է տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար եւ յուրաքանչյուր պետություն այն սահմանելիս հաշվի է առնում տարբեր հանգամանքներ: Առաջարկվող սահմանումը բխում է Կանադայի, ԱՄՆ տարբեր նահանգների օրենսդրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներում ամրագրված դրույթների համակցությունից:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` որդեգրման համակարգն ընդունող եւ/կամ թույլատրող մասնակից պետություններն ապահովում են, որ երեխայի շահերը հաշվի առնվեն առաջնահերթ կերպով, եւ նրանք ապահովում են, որ երեխայի որդեգրումը թույլատրվի միայն իրավասու մարմինների կողմից, որոնք կիրառվող օրենքի եւ ընթացակարգի համաձայն եւ գործին առնչվող ողջ հավաստի տեղեկատվության հիման վրա որոշում են որդեգրման թույլատրելիությունը: Այս դրույթից ակնհայտ է, որ որդեգրումն իրականացվում է որդեգրող ծնողների եւ երեխայի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ստանալու  եւ որդեգրողի եւ որդեգրվողի համադրելիության գնահատման հիման վրա:

Համադրելիության գնահաման անհրաժեշտության մասին է վկայում  եվրոպական տարբեր երկրների (Ավստրիա, Գերմանիա, Ֆրանսիա եւ այլն) փորձը:

Հայաստանի Հանրապետությունում երեխաների որդեգրման օրենսդրության ուսումնասիրության ու վերանայման անհրաժեշտությունը մատնանշվել է ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետների կողմից իրականացված օրենսդրության վերլուծության հիման վրա ներկայացված առաջարկությունները հաշվի են առնվել սույն նախագիծը կազմելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ 2013թ.-ին որդեգրել ցանկացող անձանց թիվը 245 էր, որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիների թիվը 101 է, որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների թիվը 144 է, որդեգրման ենթակա երեխաների թիվը 109-ն, բայց որդեգրվել է 47 երեխա, որոնցից 20-ը՝ ՀՀ քաղաքացիների կողմից, 27-ը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

Ելնելով հետազոտություններից եւ ուսումնասիրություններից առաջնահերթ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՀՀ ընտանեկան օրենսգիրքը եւ կանոնակարգել որդեգրման ընթացակարգերը:

2008թ. հունիսին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց խնամատար ընտանիքի մոդելը ներդնելու մասին: Խնամատար ընտանիքն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի դաստիարակության համար տեղավորման ձեւերից մեկն է, որն իրականացվում է պայմանագրի հիման վրա: Այն առանց ծնողական խնամքի մնացած երեխային տալիս է ընտանեկան միջավայրում մեծանալու իրական հնարավորություն՝ այդտեղից բխող բոլոր դրական հետեւանքներով:

Խնամատար ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործընթացում առկա են հրատապ լուծում պահանջող հետեւյալ խնդիրները՝

երեխային մանկատանը կամ այլ հաստատությունում տեղավորելու հարցի քննարկումը միայն խնամատար ընտանիք հանձնելու անհնարինության դեպքում.

Անդրադառնալով ընտանիքի եւ երեխայի շահերի կենսագործման կարեւորագույն երաշխիքներից մեկին` դրանց պաշտպանությանը, ներառյալ՝ քրեաիրավական ներգործության միջոցներով պաշտպանությանը, հարկ է նշել, որ աշխարհի բազմաթիվ պետությունների քրեական օրենսգրքերում քրեաիրավական նորմերը հատուկ ուշադրություն են դարձնում են երեխայի, մասնավորապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, քրեաիրավական պաշտպանությանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ գլուխը նախատեսում է ընտանիքի եւ երեխայի շահերի քրեաիրավական պաշտպանությանն ուղղված 12 հոդվածներ (ՀՀ քրեական օրենսգրքի 165-174-րդ հոդվածներ), որոնցում ամրագրված են այս ոլորտի հիմնական հանցագործությունները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում, մասնավորապես`

1. համապատասխանեցնել Սահմանադրության կարգավորումներին,

2. համապատասխանեցնել օրենսդրությունը միջազգային չափանիշներին՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները,

3. փոփոխություն է կատարվել ծնողական իրավունքներից զրկելու կարգում, որպեսզի ընդլայնվի ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնող անձանց շրջանակը,

4. լրացում է նախատեսվել գտնված (ընկեցիկ) երեխաների հայտնաբերման դեպքերի համար, որի արդյունքում երեխային հայտնաբերելուց հետո 3 ամիս շարունակ ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին եւ վերջիններիս չհայտնաբերման պարագայում միայն թույլատրում տվյալ երեխայի որդեգրումը,

5. սահամանվել է, որ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է համաձայնություն տա երեխա որդեգրելու համար,

6. երեխայի շահը պահպանելու նպատակով սահմանվել է որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն,

7. ամրագրել երեխայի շահի առաջնայնությունը երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք հանձնելիս,

8. «երեխային տեղավորելու» եզրույթը փոխարինվել է «երեխայի խնամքը եւ դաստիարակությունը կազմակերպելու» եզրույթով,

9. Նախագծով ընդլայնվել է  սեփական  կարծիքն  արտահայտելու  երեխայի իրավունքը՝ հնարավորություն է տրվել նաեւ 10 տարին չլրացած երեխայի կարծիքը հաշվի առնել, ըստ վերջինիս տարիքի եւ հասունության մակարդակի,

10. նախագծով հստակեցվում է ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը, մասնավորապես՝ սահմանվում են ժամկետներ, որոնց լրանալուց հետո իրավասու անձիք կարող են դիմել անձին ծնողական իրավունքներից զրկելու համար,

11. նախագծով փոփոխություն է կրել նաեւ «որդեգրում» հասկացությունը,

12. սահմանվել է որդեգրել ցանկացող անձանց տարիքային վերին շեմ, հաշվի առնելով բացառիկ դեպքերը:

13. օրենսգրքի 123-րդ հոդվածով հստակեցվել է երեխայի որդեգրման պետական գրանցման գործընթացում առկա խնդիրները՝ երեխայի ազգանվան գրառման հետ կապված,

14. նախատեսվել են խնամատար ընտանիքի տեսակները եւ երեխային հանձնելու հիմքերը, դրանց առանձնահատկությունները, խնամատարության տեւողությունը,

15. խնամատարությունը նախատեսվել է ոչ միայն ծնողական իրավունքներից զրկված լինելու դեպքում, այլ նաեւ փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, մասնավորապես՝ հաշվի առնելով դեպքի հրատապությունն ու այլ առանձնահատկություններ,

16. ամրագրվել է երեխայի ծնողների իրավունքները՝ տեսակցելու, դատական կարգով խնամատարությունը բողոքարկելու եւ երեխային վերաբերող այլ հարցերի լուծման դեպքում,

17. հստակեցվել են խնամատար ընտանիքներին ներկայացվող պահանջները եւ դրանց ընտրությունը,

18.  ընդլայնվել են դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու

մասին պայմանագրում նախատեսվող պայմաններն ու հանգամանքները՝ կնքելով այն եռակողմ՝ ծնողի (խնամակալության դեպքում՝ խնամակալի), խնամատար ընտանիքի եւ խնամակալության ու հոգաբարձության մարմնի միջեւ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողը զրկվել է ծնողական իրավունքից, մահացել է, ծանր հիվանդության, կալանավորման կամ այլ պատճառով հնարավորություն չունի մասնակցելու պայմանագրի կնքմանը,

19. խնամատար ընտանիքի նկատմամբ վերահսկողություն նախատեսելու հիմնական սկզբունքների եւ ուղղություններն են ամրագրվել,

20. որդեգրումը իրականացվելու է միայն համապատասխան մասնագետների կողմից երեխաի եւ ապագա ծնողների համադրելիության գնահատման հիման վրա:

Փոփոխություններ են նախատեսվել քաղաքացիական դատավարության օրենսգրքերում`

- քանի որ ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 120-րդ հոդվածի այն դրույթը, որով սահմանվում է խնամատար ընտանիքի  համաձայնությունը՝ երեխային որդեգրելիս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնամատարության ինստիտուտը իր բովանդակությամբ հանդիսանում է ծառայություն մատուցող եւ չի կարող առարկել երեխայի որդեգրումը այլ անձանց կողմից,

Փոփոխություններ են նախատեսվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝

- Քանի որ սահմանվում են նոր պարտականություններ՝ կապված որդեգրող անձանց, խնամակալների հետ կապված հարաբերությունների կարգավորման ոլորտում ծագող հարաբերությունների հետ, անհրաժեշտություն է առաջացել նաեւ նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ այդ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրություն մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների գլխում երեխաների իրավունքներին վերաբերյալ նոր կարգավորումներով:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները՝

1.  Ամրագրել պատասխանատվություն երեխային ոչ միայն ծնողներից, այլ նաեւ երեխայի դաստիարակություն եւ խնամք իրականացնող այլ անձանցից բաժանելու, ինչպես նաեւ խնամատար ծնողի իրավունքները չարաշահելու համար,

2. Նախատեսել պատասխանատվություն ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու համար՝ համապատասխան դատական ակտի առկայության դեպքում,

3. Ծնողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում որպես քրեական պատասխանատվության հիմք նախատեսել հետեւանքը, այն է՝ երեխայի իրավունքների եւ օրինական շահերի էական խախտումը,

4. Իրավական որոշակիություն մտցնել ՀՀ քրեական օրենսգրքում եւ արդյունավետորեն պաշտպանել երեխայի շահերը եւ երեխայի խնամքի ու դաստարակության ընթացքում առաջացող հարցերը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ «Սեյվ դը Չիլդրեն» ՀԿ փորձագետների մասնակցությամբ:

2015 թվականի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով նախագիծը լրամշակվել է Հայաստանի Հանրապետության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն որդեգրման գործընթացները, կհսատակեցվի խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվի պետության կողմից մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող եւ դաստիարակվող երեխայի հարցում, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները եւ դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի եւ խնամատար ընտանիքի ընտրության եւ խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձեւակերպումները:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ  այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ պետական բյուջեի  եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

««Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

1. «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ` ԲՅՈՒՋԵՏԱ»ՅԻՆ ԲՆԱԳԱՎԱ»»ՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐ»ՄԱՆ ԱԶԴԵ»ՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱ»ՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագծերով, մասնավորապես, ակնկալվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյուն»քում առավել կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն որդեգրման գործընթացները, կհս»տա»կեցվի խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվի պետության կող»մից մասնակցությունը խնամատար ընտանիքում խնամվող եւ դաստիարակվող երեխայի հար»ցում, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները եւ դրանց հիմքերը, կտարան»ջատվի երեխայի եւ խնամատար ընտանիքի ընտրության եւ խնամատարության նկատ»մամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ կկարգավորվեն տարաձայնություններ առաջաց»նող եզրույ»թներն ու ձեւակերպումները:

Միաժամանակ առաջարկվում է նոր պար»տա»կա»նու»թյուններ սահմանել վարչական իրա»վա»խախ»տումների վերաբերյալ ՀՀ օրենս»գրքում որդեգրող անձանց, խնամակալների նկատ»»մամբ, ըստ որի վերոնշյալ անձանց` իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատ»շաճ կատարելու համար, կսահմանվի տուգանք` նվազագույն աշխա»տա»վարձի հարյուր»»հիսու»»նապատիկի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախա»»գծերի ընդու»նման ազդեցությունը պետա»կան բյուջեի եկա»մուտների վրա կլինի դրական:

Միեւնույն ժամանակ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 35-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի եւ նշված օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության ընդունումը, այլ հավասար պայմաններում, ենթադրում է շահառուների շրջանակի ընդլայնում եւ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն, որի չափը որոշել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով: «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ)` ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Նախագծի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կարգավորումները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցությունը բացակայում է:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ   ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ)` ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կարգավորումները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է  չեզոք  ազդեցություն:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


16 նոյեմբերի 2017 թվականի  N 1460-Ա
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ՟ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ՟ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ   ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարու՟թյունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենս՟գրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտում՟ների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս՟գրքում փո՟փո՟խություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենս՟գրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ              Հայաստանի Հանրապետու՟թյան կառավարու՟թյան օրենսդրական նախա՟ձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախա՟ձեռ՟նու՟թյունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. նոյեմբերի  24
           Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                             պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Oրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող  հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի N 1460-Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: 

Հարգանքով`


ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ