Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-198-04.12.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 14-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
 
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի՝
 
1) 1-ին մասի «ա» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «ա) մշակում եւ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի քաղաքականությունը».

2) 1-ին մասում  ուժը կորցրած ճանաչել «գ» կետը.

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) վերնագրում եւ 1-ին նախադասության մեջ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ»

2) 1-ին մասի «ժ» եւ «ժա» կետերից,  հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը.

ՀՈԴՎԱԾ 4.  Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հանել «, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը.

ՀՈԴՎԱԾ  5. Օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական» բառով.

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 19.1 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ֆինանսական միջոցները կուտակվում են պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացված հատուկ հաշվին:».

ՀՈԴՎԱԾ  7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) «դ» եւ «ե» կետերում հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը.

2)   «ը» կետում հանել «եւ հատուկ» բառերը.

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) «ա» եւ կետից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների» բառերը».

2) «բ» կետից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումներին» բառերը».

3) «գ» կետից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ» բառերը.

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասից, 28-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից եւ 29-րդ հոդվածից հանել «եւ հատուկ», «, հատուկ սարքավորումների եւ տեխնոլոգիաների» բառերը:

ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

Վերոհիշյալ օրենքի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ, որը հռչակելով ՀՀ կառավարությունը, որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմին, սահմանում է գործադիր իշխանության երկու հիմնական գործառույթներ՝ քաղաքականության սահմանում եւ պետական կառավարում:

Կառավարությունն իրականացնում է բազմաբնույթ գործառույթներ եւ լիազորություններ պետական կառավարման բոլոր բնագավառներում, այդ թվում նաեւ՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում: Հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանդրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ ՀՀ կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով, անհրաժեշտություն է առաջացել Սահմանադրությունից բխող համապատասխան փոփոխություններ կատարել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում:

Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունը, հստակեցնելով իրավական ակտերի աստիճանակարգումը, սահմանել է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ հասկացությունը:

Վերոհիշյալ դրույթն ամրագրվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» այլ օրենքով, ի կատարումն ՀՀ վարչապետի 17.05.0217թ. N 02/16.01/11549-17 հանձնարարականի, եւ օրենքները մեկ նախագծով ներկայացնելու  նպատակահարմարությունից  ելնելով, դրանք միացվել են:

Կարգավորող մարմնի՝ ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի՝ գերատեսչական նորմատիվ ակտեր ընդունելու իրավասությունը սահմանված է «Իրավական ակտերի մասին» եւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքներով:

Վերոհիշյալ իրավասությունը բխում է ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից, մասնավորապես՝ «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի 7-րդ եւ 8-րդ, «Աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության» համատեղ կոնվենցիայի 19 եւ 20 հոդվածների պահանջներից, համաձայն որոնց կարգավորող մարմնի հիմնական իրավասություններից են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրական եւ կարգավորող հիմքի ստեղծումը, բնագավառի գործունեության լիցենզավորումը, եւ առանց լիցենզիայի ցանկացած գործունեության արգելումը, տեսչական ստուգումների եւ անվտանգության գնահատման համակարգի կիրառումը, համոզվելու, որ կարգավորող պահանջներն ու լիցենզիայի պայմանները պատշաճ կատարվում են,  ինչպես նաեւ կարգավորող ակտերի եւ լիցենզիաների կասեցումը, փոփոխումը եւ ուժը կորցրած ճանաչելը, եւ միջուկային ու ճառագայթային անվտանգության պետական կարգավորմանն ուղղված այլ իրավասություններ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Օրենքի նախագծից հանվել են հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ցանկը հաստատելուն եւ կարգավորմանը վերաբերող դրույթները, քանի որ դրանք կարգավորված են «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքով եւ դրանից բխող ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշմամբ, որով ՀՀ կառավարությունը հաստատել է վերոհիշյալ հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ցանկը՝ որպես երկակի նշանակության ապրանքներ:
Նաեւ Օրենքով գերատեսչական նորմատիվ իրավական ակտ հասկացությունը փոխարինվել է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ հասկացությամբ:

3. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման նպատակը Սահմանադրության փոփոխություններին օրենքի դրույթների համապատասխանությունն ապահովելն է, միաժամանակ՝ նաեւ ՀՀ օրենքների համապատասխան դրույթների կրկնությունները վերացնելը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերոհիշյալ օրենքի  ընդունման դեպքում այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերոհիշյալ օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Վերոհիշյալ օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ 


  9 նոյեմբերի  2017  թվականի  N 1399 - Ա
 
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ  «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2017 թ. նոյեմբերի 30
        Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
                                                                                       պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերիի 23 -ի N 1399-Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության  Ազգային  ժողովում  քննարկելիս, Հայաստանի  Հանրապետության  կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: 
 

    Հարգանքով` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ