Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-155-17.10.2017,04.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նոտարին տրամադրվում է նաեւ սույն մասով նախատեսված կնիքի էլեկտրոնային տարբերակը (այսուհետ ՝ էլեկտրոնային կնիք):».

2) 2-րդ պարբերությունում «ինչպես նաեւ դրանց կրկնօրինակների վրա» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային կնիքը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի վրա» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «նոտարը» բառից հետո լրացնել  «, բացառությամբ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացնելու դեպքերի»  բառերով:

Հոդված 3. Օրենքի 36.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «ճզմիչ կնիքը» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը եւ էլեկտրոնային կնիքը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության  «փաստաթղթերով» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ վավեր էլեկտրոնային ստորագրության առկայությամբ:» բառերը:

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակին վերաբերող առանձնահատկությունները նախատեսված են «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Սույն մասով նախատեսված դրույթները չեն տարածվում սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված էլեկտրոնային պայմանագրերի վրա:».

2) լրացնել նոր՝ 6.1-րդ մաս.

«6.1. Սույն հոդվածի 3-րդ, 5-րդ եւ 5.1-րդ մասերով, ինչպես նաեւ 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում գործարքը ենթակա չէ էլեկտրոնային եղանակով վավերացման: Նոտարը չի կրում գույքային պատասխանատվություն սույն հոդվածում նախատեսված դեպքերում եւ սահմանված կարգով կնքված գործարքի էլեկտրոնային եղանակով վավերացման համար, եթե կողմը չի ապացուցում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ սույն մասով սահմանված սահմանափակման մասին:»:

Հոդված 7. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով.

«4.  Նոտարը կարող է էլեկտրոնային եղանակով վավերացնել Էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը (այսուհետ՝ էլեկտրոնային պայմանագրեր): Նոտարի կողմից Ֆինանսական համակարգի ոլորտում կնքվող էլեկտրոնային պայմանագրերի էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից վավերացման կարգը,  անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձեւերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի  եւ Կենտրոնական բանկի խորհրդի  համատեղ որոշմամբ, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա այլ պայմանագրերի վավերացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, տիպային ձեւերը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:»:

Հոդված 8. Օրենքի 82.1-ին հոդվածի՝

1) 1-ին մասում «վավերացրած» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով,» բառերը,

2) 2-րդ մասում «կատարվելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, կամ եթե նման համաձայնություն ի սկզբանե նախատեսված է եղել նոտարի կողմից վավերացվող գործարքում» բառերը,

3) 3-րդ մասում «միջոցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի » բառերը,

4) 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային պայմանագրից բխող դրամական պարտավորությունը կատարված չլինելու դեպքում կատարողական մակագրությունը կատարվում է, եթե՝

1) պարտապանը սույն օրենքի 82.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում նոտարին չի ներկայացնում պարտավորությունը կատարելու վերաբերյալ  ապացույց կամ.

2) պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգի առկայության եւ այդ համակարգին նոտարի հասանելիության դեպքում, նոտարը ստուգել է, որ այդ պարտավորության կատարումը տեղի չի ունեցել:

Չկատարված պարտավորության վերաբերյալ կատարողական մակագրությունը տրվում է չկատարված պարտավորության  մասով»:

Հոդված 9. Օրենսգրքի 82.2-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում «հանդիպական պարտավորությունը» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերի դեպքում՝ ներկայացվում է պարտապանի պարտավորության չափի, այդ պարտավորության չափի հաշվարկի վերաբերյալ տեղեկանք եւ նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերը» բառերը.

2)  1-ին մասի 3-րդ կետում «պատշաճ կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 20.1 գլխով սահմանված կարգով» բառերով.

3)  6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Կատարողական մակագրության թերթը տրվում է դիմում ներկայացնելուց հետո: Սույն օրենքի 82.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված  դեպքում կատարողական մակագրության թերթը տրվում է երկշաբաթյա ժամկետը լրանալուց, իսկ պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգով նոտարի կողմից պարտավորության չկատարման փաստը ստուգելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, :»:

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի  եւ արդարադատության նախարարի սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված համատեղ որոշումն ընդունում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի վրա:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ