Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-20116-05.12.2017-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-225-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝

1) «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաեւ հանձնաժողովի գործողությունները.»,

2) «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) պահանջելու սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրելու միասնական հաշվին:»:

Հոդված 2. Օրենքի 11.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 11.1. Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների հաշվառումը

1. Վճարների պարտավորությունները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Կարգավորման պարտադիր վճարները վերադարձնելու կարգը

Սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով,

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում վճարողները վճարում են տույժ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափով:»,

2) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Վճարողները պակաս վճարված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հաշվարկված տույժերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»,

3) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Կարգավորման պարտադիր վճարի պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ապահովվում է հարկային մարմնի կողմից:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: