Կ-216-14.12.2017-ԳԿ-011/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 9.6-րդ կետի 9.6.1 ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9.6.1.» |
հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար՝ |
|
|
|
9.6.1.1. |
հանրապետական սփռման |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
|
9.6.1.2. |
մայրաքաղաքային սփռման համար՝ տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
|
9.6.1.3. |
տարածքային սփռման համար՝ տարեկան (բացառությամբ անալոգային հեռարձակումների) |
բազային տուրքի 100-ապատիկի չափով» |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից: