Armenian ARMSCII Armenian
Կ-10036-09.11.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 165-րդ հոդվածում՝

ա) «փողային» բառը ամբողջ տեքստում փոխարինել «դրամական (փողային) բառերով.

բ) սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ընդ որում`յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:».

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մաս՝

«Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով,  ընդ որում`յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:».

դ) սանկցիայից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն ՝

«Սույն հոդվածով նախատեսված իրավախախտում չի համարվում պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասությունների սահմաններում վերահսկողական նպատակներով իրականացվող՝ սույն հոդվածով նախատեսված գործողության կամ գործողությունների կատարումը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 169-րդ հոդվածում՝

ա)  առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ապoրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այuինքն` առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի պետական լիցենզավորման ենթակա տնտեuական գործունեությամբ զբաղվելը կամ պետական մենաշնորհ հանդիuացող ձեռնարկատիրական գործունեությամբ ապoրինի զբաղվելը՝».

բ)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ եւ չորրորդ մասեր՝

«Առանց համապատաuխան լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի  իրականացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: