Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-2263 -15.12.2017-ՏՏԳԲ-011/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
«19) համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ կետով.
«19) համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման գումարի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: