Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-227-15.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-254-Ն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գործադիր իշխանության համակարգում գործող վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին իրականացվող լիազորությունների իրականացման նպատակով տեսչական մարմիններ կարող են ստեղծվել մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը»:

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփոթերթ