Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-206-07.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սահմանադրական դատարանը

1. Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

2. Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

Հոդված 2. Սահմանադրական դատարանի նստավայրը եւ նրա պահպանությունը

1. Սահմանադրական դատարանի նիստերն անցկացվում են Երեւան քաղաքում՝ Սահմանադրական դատարանի նստավայրում:

2. Ըստ անհրաժեշտության աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը նիստեր կարող է անցկացնել նաեւ Հայաստանի Հանրապետության այլ վայրում:

3.  Կառավարությունը Սահմանադրական դատարանին հատկացնում է առանձին շենք եւ անհրաժեշտ գույք՝ նրա բնականոն գործունեության ապահովման համար:

4. Սահմանադրական դատարանի զբաղեցրած շենքերի, շինությունների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով:

5. Սահմանադրական դատարանի դատավորներից եւ աշխատակազմի աշխատողներից բացի, այլ անձինք Սահմանադրական դատարանի շենք կարող են մուտք գործել Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով:

Հոդված 3. Սահմանադրական դատարանի գործունեության ֆինանսական երաշխիքները

1. Սահմանադրական դատարանի ծախսերը կազմում են պետական բյուջեի ծախսերի մասը եւ պետք է ապահովեն Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը:

2. Սահմանադրական դատարանի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի (ծախսերի նախահաշվի նախագծի) կազմման աշխատանքները համակարգում է Սահմանադրական դատարանի նախագահը:

3. Սահմանադրական դատարանի աշխատակազմը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի կազմում ու Կառավարություն է ներկայացնում Սահմանադրական դատարանի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (այսուհետ` բյուջետային հայտը) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

4. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը բյուջետային հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով եւ Սահմանադրական դատարան է ներկայացնում նաեւ բյուջետային հայտի նկատմամբ իր փոփոխությունների հիմնավորումը:

5. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դատավորներին եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատողներին խրախուսելու նպատակով նախատեսվում է Սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Սահմանադրական դատարանի համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:

6. Սահմանադրական դատարանի բյուջետային միջոցներն օրենքով սահմանված կարգով տնօրինում է Սահմանադրական դատարանի նախագահը: Անհրաժեշտության դեպքում Սահմանադրական դատարանի նախագահը Կառավարության սահմանած կարգով կարող է կատարել Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված` հատկացումների ընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջեւ:

7. Սահմանադրական դատարանն օրենքով եւ իր աշխատակարգով սահմանված կարգով ինքնուրույն է տնօրինում իր միջոցները:

8. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը Սահմանադրական դատարանի նախագահի դիմումի հիման վրա պակասը լրացնում է Կառավարության պահուստային ֆոնդից:

ԳԼՈՒԽ 2

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 4. Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջները

1. Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական եւ բարոյական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

2. Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

3. Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

4. Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել որեւէ կուսակցության  անդամ  կամ հիմնադիր կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Սահմանադրական դատարանի դատավորը ցանկացած պարագայում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:

5. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

Հոդված 5. Սահմանադրական դատարանի դատավորի երդումը

1. Սահմանադրական դատարանի դատավորը պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»:

Հոդված 6. Սահմանադրական դատարանի դատավորի անվտանգությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրանց բնակարանի եւ ծառայողական տարածքների, ծառայողական ավտոմեքենաների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ ներգործության սպառնալիքի դեպքում Սահմանադրական դատարանի նախագահի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Սահմանադրական դատարանի դատավորի, նրա ընտանիքի անդամների եւ նրանց զբաղեցրած բնակարանի եւ ծառայողական տարածքների, ծառայողական ավտոմեքենաների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հոդված 7. Սահմանադրական դատարանի դատավորի անկախությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորն անկախ է, անաչառ, գործում է միայն Սահմանադրությանը համապատասխան եւ հաշվետու չէ որեւէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար կամ այլ անձի, այդ թվում` պարտավոր չէ որեւէ բացատրություն տալ:

2. Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք չունի իր գործունեության կապակցությամբ հայցելու որեւէ ցուցում:

3. Սահմանադրական դատարանի դատավորի գործունեության կապակցությամբ նրա նկատմամբ որեւէ ներգործություն անթույլատրելի է եւ հետապնդվում է օրենքով։

4. Սահմանադրական դատարանի դատավորի գործունեությանը միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության յուրաքանչյուր փաստի մասին Սահմանադրական դատարանի դատավորն անհապաղ իրազեկում է Սահմանադրական դատարանի նախագահին, որն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմում է իրավասու պետական մարմիններին:

5. Պաշտոնավարման ընթացքում եւ լիազորությունները դադարեցվելուց կամ դադարելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող որպես վկա հարցաքննվել այն գործով, որի շրջանակում նա իրականացրել է իր լիազորությունները որպես դատավոր, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների եւ չարաշահումների քննության դեպքերի:

Հոդված 8. Սահմանադրական դատարանի դատավորի անփոփոխելիությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորն անփոփոխելի է:

Հոդված 9. Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը

1. Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:

2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:

3. Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը:

4. Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Սահմանադրական դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Սահմանադրական դատարանի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինը եւ պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Սահմանադրական դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը, եւ ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:

5. Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող բերման ենթարկվել, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Առանց փաստաթղթերի իրավասու մարմին բերման ենթարկված Սահմանադրական դատարանի դատավորը պետք է անմիջապես ազատ արձակվի նրա ինքնությունը պարզելուց հետո:

6. Սահմանադրական դատարանի շենքում խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է Սահմանադրական դատարանի նախագահի իրազեկմամբ: Բացառությամբ դատավորի նկատմամբ հարուցված քրեական գործերի, այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կարող են կատարվել միայն Սահմանադրական դատարանի նախագահի թույլտվությամբ:

Հոդված 10. Սահմանադրական դատարանի դատավորի նյութական ապահովությունը եւ սոցիալական երաշխիքները

1. Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիազորությունները դադարելու դեպքում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով կենսաթոշակ նշանակվում է անկախ տարիքից, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս անցնում է այլ վարձատրվող աշխատանքի:

3. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով նշանակվում է կենսաթոշակ:

4. Սահմանադրական դատարանի դատավորի աշխատավարձը եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել` բացառությամբ այն դեպքերի, երբ համամասնորեն պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:

5. Դատավորի կյանքն ու առողջությունը ապահովագրվում է պետական միջոցների հաշվին:

6. Սահմանադրական դատարանի դատավորին տրամադրվում է դիվանագիտական անձնագիր:

7. Սահմանադրական դատարանի դատավորներն ունեն ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տեւողությամբ։

8. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, Սահմանադրական դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչեւ 20 աշխատանքային օր տեւողությամբ: Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով Սահմանադրական դատարանի դատավորն ունի մինչեւ 30 աշխատանքային օր տեւողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:

9. Սահմանադրական դատարանի դատավորն օգտվում է այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:

Հոդված 11. Սահմանադրական դատարանի դատավորների համազգեստը

1. Սահմանադրական դատարանի դատավորները դատական նիստի ժամանակ կրում են հատուկ համազգեստ, որի նկարագրությունը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով:

Հոդված 12. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման եւ դադարեցման հիմքերը

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե՝

1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը,

2) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը,

3) նա մահացել է,

4) նա  կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

5) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է ներկայացրել.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

7) օրինական  ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը կամ քրեական հետապնդումը դադարեցվել է  ոչ արդարացնող հիմքով:

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա՝

1) խախտել է Սահմանադրությամբ սահմանված անհամատեղելիության պահանջները.

2) պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ.

3) ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները.

4) նշանակումից հետո ձեռք է բերել այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները.

5) կատարել է էական կարգապահական խախտում:

3. Էական կարգապահական խախտում է`

1) Սահմանադրական դատարանի դատավորի կողմից Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք եւ ավելի անգամ բացակայելը,

2) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի կողմից կրկին կարգապահական խախտում թույլ տալը,

3) Սահմանադրական դատարանի դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմադրական դատարանի հեղինակությունը  կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Սահմանադրական դատարանի դատավորը այդ մասին անհապաղ տեղեկացնում է  Սահմանադրական դատարանի նախագահին:

5. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո մեկօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի նախագահը այդ մասին տեղյակ է պահում համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Կառավարությանը եւ Վճռաբեկ դատարանի նախագահին:

Հոդված 13. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը  եւ կարգը

1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը նրա կողմից Սահմանադրական դատարանի դատավորի` սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնների խախտումն է։

2. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկում է Սահմանադրական դատարանը սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից սույն օրենքով սահմանված վարքագծի կանոնները խախտելու հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո:

Հոդված 14. Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները

1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է՝

1) զերծ մնալ Սահմանադրական դատարանի հեղինակությանն անհարիր կամ այն վարկաբեկող, ինչպես նաեւ անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց,

2) չօգտագործել կամ թույլ չտալ այլ անձանց օգտագործելու իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի,

3) դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, ձեռնպահ մնալ որեւէ վարքագիծ դրսեւորելուց, որը ողջամիտ դիտորդի մոտ կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել,

4) զերծ մնալ քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ վերջինիս օրինական ներկայացուցիչ: Սույն կետը չի արգելում դատավորի կողմից իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված հրապարակային հայտարարություններ անելը կամ հասարակությանը դատարանում գործերի քննության ընթացակարգին իրազեկելը,

5) զերծ մնալ դատական գործի շրջանակներում որպես ներկայացուցիչ հանդես գալուց, բացառությամբ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքերի,

6) զերծ մնալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելուց, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իր մերձավոր ազգականներին (դատավորի ամուսինը, դատավորի կամ նրա ամուսնու ծնողը, զավակը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ծոռը, եղբոր կամ քրոջ ամուսինը, զավակի ամուսինը, ինչպես նաեւ որդեգրողը կամ որդեգրվածը) կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում,

7) զերծ մնալ որպես գույքի հավատարմագրային կառավարիչ կամ կտակակատար հանդես գալուց, բացառությամբ այն դեպքերի, երբ նա անհատույց գործում է իր մերձավոր ազգականների կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ,

8) զերծ մնալ որպես արբիտր կամ հաշտարար գործելուց,

9) ձեռնպահ մնալ որեւէ մեկից նվեր կամ այլ գույքային առավելություն ընդունելուց կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տալուց, եթե դա ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված:

2. Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝

1) պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի պահանջները,

2) լինել անաչառ եւ զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսեւորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց,

3) բարեխղճորեն եւ լիարժեք կատարել իր պաշտոնական պարտականությունները, համագործակցել դատարանի աշխատակազմի եւ այլ դատավորների հետ,

4) հարգալից եւ բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, այլ դատավորների, դատարանի աշխատակազմի եւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե,

5) թույլ չտալ շահերի բախում, բացառել իր ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որեւէ ազդեցությունը,

6) արդարադատության իրականացումից զատ այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել լիազորությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

7) դատական նիստերը վարել օրենքով սահմանված հանդերձանքով, չմիջամտել ձայնագրման համակարգի անխափան աշխատանքին:

Հոդված 15. Սահմանադրական դատարանի դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները

1. Սահմանադրական դատարանի դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե դա ողջամտորեն կարող է ընկալվել, որպես իր պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված դատավորի վրա ներգործությանը նպատակաուղղված: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր հետ բնակվող ընտանիքի անդամներին այդպիսի գործողություններից:

2. Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի, եւ ընդգրկում է նաեւ ներված պահանջը, անհատույց եւ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը եւ այլ գործողություններ, որոնց արդյունքում անձը ստանում է օգուտ կամ առավելություն:

3. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝

1) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների եւ պարգեւների վրա,

2) դատավորի հետ բնակվող ընտանիքի այլ անդամի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության հետ կապված ստացված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է համատեղ օգտագործվել ընտանիքի այլ անդամների, այդ թվում` դատավորի կողմից, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված,

3) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերների վրա,

4) հատուկ իրադարձությունների, մասնավորապես՝ ամուսնության, հոբելյանի կամ ծննդյան կապակցությամբ ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերն էությամբ եւ չափով ողջամտորեն համապատասխանում է իրադարձությանը եւ միմյանց միջեւ հարաբերությունների բնույթին,

5) ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերը էությամբ եւ չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջեւ հարաբերությունների բնույթին,

6) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքում` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում,

7) ֆինանսական կազմակերպություններից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացած փոխառության վրա:

4. Եթե դատավորը ստացել է սույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերադարձնել կամ  համարժեք հատուցում վճարել նվերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը  հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ Կառավարության սահմանած կարգով:

Հոդված 16. Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինությունն առկա է, երբ նա

1) կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ,

2) որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են  գործի քննության ընթացքում,

3) կամ նրա մերձավոր ազգականը ողջամտորեն կհանդիսանա (դատավորը հիմքեր ունի ենթադրելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորադաս դատարանում՝ որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ,

4) գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքը անձամբ կամ իր մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ,

5) պաշտոն է զբաղեցնում ոչ առեւտրային կազմակերպությունում եւ գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության  շահերը:

2. Սույն հոդվածի իմաստով տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`

1) ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր կառավարելը, եթե դատավորը չգիտի այդ մասին,

2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության մասնակից հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքում այդ կազմակերպության վճարունակությանը էական վտանգ չի սպառնա,

3) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը:

3. Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը:

4. Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում:

5. Այդ հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահամնադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հոդված 17. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում՝  Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով։

2. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը կամ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով լիազորությունները դադարելուց առնվազն վեց ամիս առաջ Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունների գործընթացը կազմակերպելու նպատակով տեղյակ է պահում համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Կառավարությանը եւ Վճռաբեկ դատարանի նախագահին:

ԳԼՈՒԽ 3

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 18. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը

1. Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովում է Սահմանադրական դատարանի նախագահը:

2. Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը:

3. Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը:

Հոդված 19. Սահմանադրական դատարանի նախագահը

1. Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել  Սահմանադրական դատարանի դատավորների կողմից առաջադրված կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, վերջինս ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքում չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքներով ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։

3. Անհրաժեշտ թվով ձայներ չստանալու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած, եւ կազմակերպվում է նոր ընտրություն։

4. Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից` տասնօրյա ժամկետում:

5. Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

6. Սահմանադրական դատարանի նախագահը՝

1) գործով զեկուցողի հետ համատեղ նախապատրաստում է Սահմանադրական դատարանի նիստերը,

2) Սահմանադրական դատարանի նիստերում հարցերի քննարկումների կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները բաշխում է Սահմանադրական դատարանի դատավորների միջեւ,

3) հրավիրում եւ նախագահում է Սահմանադրական դատարանի նիստերը,

4) Սահմանադրական դատարանում գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում դատավարության մասնակիցներին, հրավիրված անձանց, նիստին ներկաներին, որոնք պարտադիր են կատարման,

5) ներկայացնում է Սահմանադրական դատարանն այլ մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում,

6) իրականացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը,  հաստատում է աշխատակազմի կառուցվածքը եւ հաստիքացուցակը:

Հոդված 20. Սահմանադրական դատարանի փոխնախագահը

1. Սահմանադրական դատարանի կազմից փոխնախագահ կարող է ընտրվել  Սահմանադրական դատարանի դատավորների կողմից առաջադրված կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

2. Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից` տասնօրյա ժամկետում:

3. Սահմանադրական դատարանի փոխնախագահը ընտրվում է վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

4. Սահմանդրական դատարանի փոխնախագահի ընտրության նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 19-րդ հոդվածի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:

Հոդված 21. Սահմանադրական դատարանի աշխատակազմը

1. Սահմանադրական դատարանն իր աշխատակազմը ձեւավորում է ինքնուրույն օրենքով եւ իր աշխատակարգով սահմանված կարգով:

2. Սահմանադրական դատարանի աշխատակազմն ապահովում է անհրաժեշտ խորհրդատվական, կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական եւ այլ պայմաններ` Սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման համար եւ կազմակերպում է Սահմանադրական դատարանում քաղաքացիների ընդունելությունը:

3. Սահմանադրական դատարանի աշխատակազմում ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում նախատեսված պետական ծառայության հատուկ տեսակ է` դատական ծառայություն, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով եւ Սահմանադրական դատարանի աշխատակարգով:

4. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Սահմանադրական դատարանի նախագահը:

5. Սահմանադրական դատարանի աշխատակազմի կանոնադրությունը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ:

ԳԼՈՒԽ 4

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

Հոդված 22. Սահմանադրական դատարանում գործի քննության առիթը

1. Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Հոդված 23. Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը

1. Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված մարմինները եւ անձինք:

2. Սահմանադրության 169-րդ  հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված դեպքում Սահմանադրական դատարան կարող են դիմել նաեւ իրավաբանական անձինք` Սահմանադրության 74-րդ հոդվածին համապատասխան:

Հոդված 24. Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

2. Դիմումում պետք է նշվեն՝

1) Սահմանադրական դատարանի անվանումը,

2) դիմողի  անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը), հաշվառման (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի) կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից, եթե դիմողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով՝ դիմողի ներկայացուցչի անունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից,

3) Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է հանդիսանում,

4) Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը եւ դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով,

5) Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որն ընդունել է վիճարկվող ակտը,

6) դիմումին կցվող նյութերի ցանկը։

3. Սույն օրենքի 68-րդ, 75-րդ եւ 79-րդ հոդվածներում նշված գործերով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացվող դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ պարունակեն անհրաժեշտ քանակի ստորագրություններ:

Հոդված 25. Դիմումին կցվող նյութերը

1. Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են՝

1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ,

2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

3) սույն օրենքով նախատեսված դեպքերում դիմումի հիմնավորվածությունը հավաստող ապացույցները,

4) դիմողի հայեցողությամբ` գործին առնչվող այլ նյութեր:

2. Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաեւ

1) օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին,

2) ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը,

3) դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

5) որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի անձը հաստատող եւ փաստաբանի կարգավիճակի մասին հավաստող փաստաթղթի պատճենները,

6) որպես ներկայացուցիչ հանդես եկող` բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձի` անձը հաստատող փաստաթղթի եւ բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը:

3. Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմի նոր նյութերն ընդունվում են միայն Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ։

Հոդված 26. Դիմումի գրանցումը

1. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ենթակա է պարտադիր գրանցման: Գրանցված դիմումը ներկայացվում է Սահմանադրական դատարանի նախագահին: Սահմանադրական դատարան ներկայացված դիմում չհանդիսացող գրությունների գրանցման, բաշխման եւ քննարկման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով:

2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումների ընդունման կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով:

3. Եթե դիմումն ըստ ձեւի չի համապատասխանում սույն օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածների պահանջներին, ապա դիմողը եռօրյա ժամկետում, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ սույն օրենքի 81-րդ, 84-րդ եւ 86-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` 24 ժամվա ընթացքում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվում է այդ մասին` սույն օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածների այն պահանջների մատնանշմամբ, որոնք պետք է ապահովվեն դիմողի կողմից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո դիմողը դիմումը սույն օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածների պահանջներին համապատասխանեցնելուց հետո կարող է եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ եւ 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով մեկօրյա ժամկետում վերստին ներկայացնել Սահմանադրական դատարան:  Նշված ժամկետում դիմումի համապատասխանեցումը սույն օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածների պահանջներին չապահովելու դեպքում այն մեկօրյա ժամկետում վերադարձվում է դիմողին` բողոքարկելու կարգի մասին համապատասխան նշմամբ:

5. Օրենքի պահանջներին դիմումի համապատասխանությունը դիմողը կարող է ապահովել դիմումի խմբագրված տեքստը ներկայացնելու կամ, եթե տեխնիկապես հնարավոր է, դիմումի թերությունները դիմումների ընդունման բաժնում շտկելու միջոցով: Եթե դիմումում առկա են այնպիսի թվաբանական, տեխնիկական կամ ձեւական սխալներ եւ վրիպակներ, որոնք կարող են շտկվել դիմումների ընդունման բաժնում` դիմողի կողմից կամ նրա համաձայնությամբ, ապա դրանք չեն կարող դիմումը վերադարձնելու հիմք հանդիսանալ:

6. Դիմումը վերադարձնելը դիմողը կարող է եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ եւ 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով մեկօրյա ժամկետում բողոքարկել Սահմանադրական դատարանին: Այդ հարցով վերջնական որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորի կազմով ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց մեկ օր հետո:

7. Դատական կազմերը ձեւավորվում են վիճակահանությամբ, որի անցկացման կարգը, ինչպես նաեւ դատական կազմերի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով:

Հոդված 27. Դիմումի նախնական ուսումնասիրումը

1. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով:

Հոդված 28. Գործը քննության ընդունելը

1. Գործն ընդունվում է վարույթ՝ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով, եթե առկա չեն սույն օրենքի 29-րդ հոդվածում նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքերը:

2. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ դիմումի քննությունը մերժելու կարգը սահմանվում է սույն օրենքի 69-րդ հոդվածով:

3. Գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը լուծում է նաեւ գործով պատասխանող կողմ ներգրավելու, գործի դատաքննությունն սկսելու ժամանակի, գործով զեկուցող նշանակելու, գործի դատաքննության ընթացակարգի հարցերը, ինչպես նաեւ գործը դատաքննության նախապատրաստելու հետ կապված այլ հարցեր, իսկ անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին որոշմամբ նաեւ դիմողի միջնորդության հիման վրա` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան պետական տուրքի վճարումից ազատելու հետ կապված հարցերը:

4. Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումներով սույն հոդվածի 3-րդ մասում նշված հարցերը լուծվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործը քննության ընդունելու մասին դատական կազմի որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում:

5. Գործը քննության ընդունելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է կողմերին:

Հոդված 29. Գործի քննությունը մերժելը

1. Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում`

1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին,

2) եթե դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան,

3) եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որեւէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում,

4) եթե դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն,

5) եթե վիճարկվող իրական ակտի կամ դրույթի գործողությունը դադարել է, եւ այն չի կիրառվել կամ ենթակա չէ կիրառման,

6) սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ներկայացված դիմումներով Սահմանադրական դատարանը, ելնելով գործի հանգամանքներից, կարող է կայացնել գործը քննության ընդունելու մասին պատճառաբանված աշխատակարգային որոշում:

3. Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշումը եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ եւ 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով՝ անհապաղ, ուղարկվում է կողմերին:

4. Գործի քննությունը մերժելը դիմողը կարող է եռօրյա ժամկետում, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ եւ 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով մեկօրյա ժամկետում բողոքարկել Սահմանադրական դատարանին: Այդ հարցով վերջնական որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորի կազմով ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց մեկ օր հետո:

Հոդված 30. Դիմումը հետ վերցնելը

1. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը դիմողը կարող է հետ վերցնել մինչեւ գործի դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ Սահմանադրական դատարան դիմելը դիմողի պարտականությունն է:

2. Սահմանադրական դատարանը կարող է մերժել այն դիմումը հետ վերցնելը, որի հիման վրա գործ է ընդունվել քննության, եթե գտնում է, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրային շահերից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ դիմումից հրաժարվելը հանգեցնում է գործի քննության կարճմանը:

Հոդված 31. Վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողության կասեցումը Սահմանադրական դատարանի որոշմամբ

1.Գործը քննության ընդունելուց հետո Սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչեւ գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետեւանքների կողմերից մեկի կամ հանրության համար:

2. Վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողության կասեցման մասին աշխատակարգային որոշումն ուժի մեջ է մտնում այն Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակելուն հաջորդող օրվանից: Այդ որոշումը անհապաղ հրապարակվում է նաեւ հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ համապատասխան տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում հաղորդվում է հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով:

ԳԼՈՒԽ 5

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՈՒՅԹԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 32. Գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը

1. Գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե:

2. Սահմանադրական դատարանը կաշկանդված չէ սահմանադրական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, բացատրություններով, միջնորդություններով, առաջարկություններով եւ առարկություններով եւ իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր եւ հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Հոդված 33. Կոլեգիալությունը

1. Սահմանադրական դատարանը գործերը քննում եւ դրանց վերաբերյալ որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:

Հոդված 34.  Իրավահավասարությունը

1. Սահմանադրական դատարանն ապահովում է, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռում է քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

Հոդված 35. Հրապարակայնությունը

1. Գործի դատաքննությունը դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Գործի դատաքննության ընթացքը նիստին ներկա անձանց կողմից կարող է գրառվել, ձայնագրվել:

3. Դատաքննությունը կարող է տեսագրվել եւ հեռարձակվել, այդ թվում նաեւ համացանցի միջոցով, եթե Սահմանադրական դատարանը չի ընդունել դատաքննության տեսագրման եւ հեռարձակման սահմանափակման մասին աշխատակարգային որոշում:

4. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով լրատվության միջոցների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը Սահմանադրական դատարանի նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված աշխատակարգային որոշմամբ:

5. Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության որեւէ կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը դռնփակ նիստում անցկացնելու հարցը նույնպես քննվում է դռնփակ նիստում, եւ որոշումը կայացվում է խորհրդակցական սենյակում:

6. Դռնփակ նիստին ներկա գտնվելու իրավունք ունեն դատավարության կողմերը, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վկաները, փորձագետները եւ թարգմանիչները:

7. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման, ինչպես նաեւ եզրակացության եզրափակիչ մասը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում:

Հոդված 36. Գործերի քննության լեզուն

1. Սահմանադրական դատավարությունն իրականացվում է հայերենով։

2. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Հայերենին չտիրապետող դատավարության մասնակիցներին Սահմանադրական դատարանը պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովում է անվճար թարգմանչի ծառայություններով, եթե նրանք ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

3. Թարգմանիչների վարձատրության կարգը եւ չափը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

ԳԼՈՒԽ 6

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 37. Սահմանադրական դատարանի նիստը

1. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի նիստերում:

2. Նիստն իրավազոր է, եթե ապահովված է տվյալ գործով որոշում ընդունելու համար սույն օրենքի 62-րդ հոդվածով նախատեսված քվորումը:

3. Սահմանադրական դատարանում յուրաքանչյուր գործի դատաքննությունն իրականացվում է դատարանի առանձին նիստում:

Հոդված 38. Նիստ հրավիրելու լիազորությունը

1. Սահմանադրական դատարանի նիստը հրավիրում եւ նախագահում է Սահմանադրական դատարանի նախագահը:

Հոդված 39. Գործը դատաքննության նախապատրաստելը

1. Սահմանադրական դատարանի նախագահը եւ զեկուցողը որոշում են դատարանի նիստին հրավիրվող անձանց շրջանակը։

2. Դիմումների եւ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ ձեռք բերված այլ փաստաթղթերի պատճենները Սահմանադրական դատարանի դատավորներին, կողմերին, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրյալներին են ուղարկվում նիստից առնվազն հինգ օր առաջ, իսկ սույն օրենքի 81-րդ, 84-րդ եւ 86-րդ հոդվածներով նախատեսված գործերով` նիստից առնվազն մեկ օր առաջ:

3. Սահմանադրական դատարանի նիստի օրվա եւ ժամի մասին դատավարության մասնակիցներին ու հրավիրյալներին ծանուցում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը` Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով։

Հոդված 40. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննության ընթացակարգը

1. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով` սույն օրենքին համապատասխան:

2. Գրավոր եւ բանավոր ընթացակարգով գործերի դատաքննության կանոնները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով` հիմք ընդունելով սույն օրենքի ընդհանուր պահանջները:

3. Գործի դատաքննությունը գրավոր կամ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին դատաքննության մասնակիցները տեղեկացվում են գրությամբ` գործը քննության ընդունելու պահից եռօրյա ժամկետում, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

1) գրավոր կամ բանավոր ընթացակարգով գործի դատաքննության մասին սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տեքստը,

2) այն ժամկետը, որի ընթացքում դատաքննության մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց գրավոր բացատրությունները, եթե դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, եւ գործի այլ նյութեր,

3)  գործի դատաքննության ժամանակ մասնակիցների իրավունքների եւ պարտականությունների մասին հակիրճ տեղեկություններ:

Հոդված 41. Սահմանադրական դատարանում գործերը միավորելը

1. Մինչեւ դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող են միավորվել եւ դատարանի նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:

Հոդված 42. Սահմանադրական դատարանի պահանջները

1. Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ նաեւ գործով զեկուցող նշանակված Սահմանադրական դատարանի դատավորը Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլ նյութեր, փորձաքննություններ, բացառությամբ իրավունքի հարցերով փորձաքննությունների:

2. Սահմանադրական դատարանի եւ զեկուցողի պահանջները (այսուհետ` պահանջ) պետք է կատարվեն Սահմանադրական դատարանի կամ զեկուցողի սահմանած ժամկետում:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասնում նշված ժամկետում Սահմանադրական դատարանի կամ գործով զեկուցող դատավորի պահանջների կատարումն անհնարին է, ապա պահանջի հասցեատերը պարտավոր է պահանջի կատարման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք օր առաջ Սահմանադրական դատարանին կամ զեկուցողին գրավոր իրազեկել ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին: Սահմանադրական դատարանը կամ զեկուցող դատավորը կարող են երկարաձգել պահանջի կատարման ժամկետը կամ պահանջները վերահասցեագրել մեկ այլ մարմնի (անձի): Հակառակ դեպքում ուժի մեջ է մնում Սահմանադրական դատարանի կամ զեկուցողի արդեն իսկ սահմանած ժամկետը:

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստաթղթեր, տեղեկություններ եւ այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման ժամկետները խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Հոդված 43. Ապացույցները Սահմանադրական դատարանում

1. Գործով ապացույցներ են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա Սահմանադրական դատարանը պարզում է դատավարության կողմերի պահանջները եւ առարկությունները հիմնավորող փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները հաստատվում են՝

1) վկաների ցուցմունքներով,

2) փորձագետի եզրակացությամբ,

3) գրավոր փաստաթղթերով, նյութերով եւ իրերով (գրավոր եւ իրեղեն ապացույցներ), այդ թվում` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պաշտոնական տեղեկանքներով եւ այլ տեղեկություններով,

4) դատավարության կողմերի` որպես վկա տրված ցուցմունքներով:

3. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որեւէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը եւ գնահատմանը՝ անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը եւ ներկայացնելը։

Հոդված 44. Սահմանադրական դատավարության մասնակիցները եւ հրավիրյալները

1. Սահմանադրական դատավարության մասնակիցներն են`

1) դատավարության կողմերը`

ա. դիմողը` սույն օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` Սահմանադրական դատարան դիմելու իրավունք կամ պարտականություն ունեցող մարմինները եւ անձինք,

բ. պատասխանողը` սույն օրենքով նախատեսված մարմիններն ու անձինք,

2) վկան, փորձագետը եւ թարգմանիչը,

3) սույն օրենքով սահմանված դեպքերում` երրորդ անձինք, ինչպես նաեւ այլ անձինք, որոնք սույն օրենքով նախատեսված կարգով օգտվում են դատավարության կողմի իրավունքներից:

2. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են մասնակցել Սահմանադրական դատարանի նիստին, կարող են դիմել Սահմանադրական դատարան եւ նախապես ստանալ քննվող գործին առնչվող նյութերը: Դատաքննության ընթացքում նրանք կարող են հրավիրյալների կարգավիճակով պարզաբանումներ տալ Սահմանադրական դատարանի կողմից իրենց ուղղված հարցերի վերաբերյալ:

Հոդված 45. Որպես պատասխանող կողմ ներգրավելը

1. Եթե դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում չի նշել պատասխանող կողմին կամ նշել է ոչ պատշաճ կողմի, ապա Սահմանադրական դատարանը գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշմամբ դատավարությանը որպես կողմ ներգրավում է պատասխանողին կամ պատշաճ պատասխանողին, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ հարակից պատասխանողներին:

Հոդված 46. Ներկայացուցչությունը Սահմանադրական դատարանում

1. Կողմերը Սահմանադրական դատարանում կարող են հանդես գալ անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով:

2. Որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

3. Սահմանադրական դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք` պաշտոնատար անձը կամ այն փաստաբանը կամ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը, որի լիազորությունները հավաստված են օրենքով սահմանված կարգով:

4. Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված գործերով Սահմանադրական դատարանում որպես գլխավոր դատախազի ներկայացուցիչ կարող է հանդես գալ նրա տեղակալը:

5. Յուրաքանչյուր կողմ Սահմանադրական դատարանում կարող է ունենալ ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչ:

Հոդված 47. Կողմերի իրավունքները

1.Կողմերն իրավունք ունեն՝

1) ծանոթանալու գործի նյութերին, անելու քաղվածքներ,

2) ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող նյութեր,

3) գործի առնչությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը,

4) հարցեր տալու մյուս կողմին, նրա ներկայացուցչին, փորձագետին, վկային,

5) միջնորդություններ հարուցելու, առաջարկություններ անելու, առարկություններ ներկայացնելու։

2. Գրավոր ընթացակարգով դատաքննության ժամանակ կողմերն իրենց բացատրությունները, միջնորդությունները, առաջարկությունները եւ առարկությունները ներկայացնում են գրավոր` Սահմանադրական դատարանի սահմանած ժամկետներում` մինչեւ գործի դատաքննությունն սկսվելը:

3. Սահմանադրական դատարանի սահմանած ժամկետը լրանալուց հետո կողմերը կարող են բացատրություններ, միջնորդություններ, առարկություններ, առաջարկություններ, ապացույցներ կամ այլ նյութեր ներկայացնել այն դեպքում, երբ այդ նյութերը կողմից անկախ պատճառներով իրեն հայտնի են դարձել դատաքննության ժամանակ, էական նշանակություն ունեն գործի լուծման համար եւ կնպաստեն գործի առավել արդյունավետ դատաքննությանը:

Հոդված 48. Կողմերի պարտականությունները

1.Կողմերը պարտավոր են՝

1) ներկայանալ Սահմանադրական դատարանի հրավերով,

2) բացատրություններ տալ եւ պատասխանել հարցերին,

3) Սահմանադրական դատարանի պահանջով ներկայացնել գործին առնչվող նյութեր,

4) ենթարկվել Սահմանադրական դատարանում գործերի քննության կանոններին եւ սույն օրենքի այլ պահանջներին,

5) բարեխղճորեն օգտվել իրենց դատավարական իրավունքներից:

Հոդված 49. Նիստի ընթացակարգը

1. Դատական նիստերի դահլիճ Սահմանադրական դատարանի դատավորների մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետեւ նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:

2. Նախագահողը, նշանակված ժամին հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն եւ հայտարարում դատաքննության ենթակա գործը։

3. Նախագահողը նիստի քարտուղարության միջոցով պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը եւ ստուգում կողմերի ներկայացուցիչների լիազորությունները, այնուհետեւ քննարկման է դնում գործի դատաքննությունն սկսելու հարցը։ Եթե դատարանը հնարավոր չի համարում սկսել գործի դատաքննությունը, ապա աշխատակարգային որոշում է ընդունում այն հետաձգելու մասին։ Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո դրա նոր դատաքննությունը վերսկսվում է ընդհատման պահից:

4. Նախագահողը նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները։

5. Դատավարության մասնակիցները եւ հրավիրյալները դատարանին դիմում են «Բարձր դատարան» արտահայտությամբ եւ իրենց բացատրությունները, միջնորդությունները, առաջարկությունները, առարկությունները, պարզաբանումները կամ պատասխանները ներկայացնում են հոտնկայս: Սույն մասով նախատեսված կանոններից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:

6. Գործի դատաքննությունն սկսվում է զեկուցողի զեկույցով։ Զեկուցողին կարող են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորները։

7. Զեկուցման ավարտից հետո Սահմանադրական դատարանը լսում է գործի նյութերի հետազոտման կարգի մասին դատարանի դատավորների կարծիքը, կողմերի առաջարկությունները եւ այդ կապակցությամբ ընդունում է աշխատակարգային որոշում։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործի նյութերի հետազոտման համար սահմանված կարգը կարող է փոփոխվել։ Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների առաջարկությունները քննարկվում են անհապաղ։

8. Նիստին ներկա գտնվող անձինք նիստի ընթացքում պարտավոր են պահպանել լռություն, Սահմանադրական դատարանի` գործով որոշումներն ու եզրակացություններն ունկնդրել հոտնկայս: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:

9. Սահմանադրական դատարանի` դատական նիստերի դահլիճից դուրս գալու պահին բոլոր ներկա գտնվողները կանգնում են: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:

Հոդված 50. Սահմանադրական դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

1. Սահմանադրական դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու,  նիստը նախագահողի կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ արարքի միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում նիստը նախագահողն իրավասու է խախտում թույլ տված անձին նախազգուշացնելու, իսկ Սահմանադրական դատարանը` անհրաժեշտության դեպքում նշանակելու տուգանք կամ կարգը խախտողին հեռացնելու նիստերի դահլիճից:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը եւ դատարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակ հետապնդի:

3. Դատավարության մասնակիցների նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչեւ դատաքննության ավարտը:

4. Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Դատավարության կողմի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը կարող է հետաձգվել սանկցիայի կիրառման ժամկետով:

5. Դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի կամ նրա ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչեւ սանկցիայի կիրառման ժամկետը լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

6. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին աշխատակարգային որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով:

7. Դատական տուգանքը կիրառվում է դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ: Այն կարող է կիրառվել մինչեւ 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, ընդսմին, բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաեւ արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող` դատարանի աշխատակարգային որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող դատախազի կամ փաստաբանի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները թույլ տալու դեպքում Սահմանադրական դատարանը  կարող է նաեւ դիմել գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ համապատասխանաբար դատախազին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելն իրականացվում է Սահմանադրական դատարանի՝ նույն դատական նիստում ընդունվող աշխատակարգային որոշմամբ: Այն պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

9. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի աշխատակարգային որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից:

10. Եթե դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակցող անձը կամ դատական նիստին ներկա այլ անձը դատարանի նկատմամբ դրսեւորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նախագահողը կարող է ընդմիջել դատական նիստը եւ դատարանի քննարկմանը դնել կարգազանց անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող  մարմնին դիմելու հարցը: Այդ հարցով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշում:

Հոդված 51. Կողմերի բացատրությունները

1. Նախագահողը կողմերին առաջարկում է բացատրություններ տալ քննվող գործի հանգամանքների մասին եւ ներկայացնել իրենց դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ:

2. Սահմանադրական դատարանը կողմերի բացատրությունները լսում է ամբողջ ծավալով:

3. Կողմերն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործելու քաղաքական հայտարարությունների համար:

4. Կողմի բացատրություններից հետո նրան կարող են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորները, մյուս կողմը, իսկ դատարանի թույլտվությամբ՝ նաեւ փորձագետը:

5. Փաստերի վերաբերյալ կողմերի բացատրություններում ներկայացվող տեղեկություններն ապացուցողական նշանակություն չունեն: Փաստերի վերաբերյալ կողմը կարող է ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել միայն սույն օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված կարգով:

6. Կողմերն իրենց բացատրությունների գրավոր տեքստը բացատրություններ տալուց հետո կարող են տրամադրել Սահմանադրական դատարանին:

Հոդված 52. Կողմի հանդես գալը որպես վկա

1. Եթե կողմին հայտնի է տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ փաստ, ապա նա կարող է իր նախաձեռնությամբ հանդես գալ որպես վկա:

2. Եթե, չնայած ապացույցներ ձեռք բերելու համար ձեռնարկված միջոցներին, ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործով որոշում կամ եզրակացություն ընդունելու համար, եւ կողմին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ փաստ, ապա Սահմանադրական դատարանի պահանջով կամ մյուս կողմի միջնորդությամբ նա պարտավոր է հանդես գալ որպես վկա:

3. Որպես վկա հանդես գալու դեպքում կողմի վրա տարածվում են սույն օրենքի 55-րդ հոդվածի 2-4-րդ մասերը:

Հոդված 53. Փորձագետի եզրակացությունը

1. Սահմանադրական դատավարությանն իր համաձայնությամբ որպես փորձագետ կարող է ներգրավվել այն անձը, որը քննվող գործին առնչվող հարցերով օժտված է հատուկ գիտելիքներով եւ շահագրգռված չէ գործի ելքով:

2. Եթե փորձագետն անհարգելի պատճառով չի ներկայացել Սահմանադրական դատարանի նիստին, ապա նա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող է բերման ենթարկվել Սահմանադրական դատարան` օրենքով սահմանված կարգով:

3. Փորձագետը նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

4. Սահմանադրական դատարանը որոշում է փորձագետի եզրակացություն պահանջող հարցերի շրջանակը:

5. Փորձագետի եզրակացության համար նախատեսված հարցերը պետք է լինեն հստակ շարադրված: Դրանք պետք է ներկայացվեն գրավոր:

Հոդված 54. Փորձագետի իրավունքներն ու պարտականությունները

1. Փորձագետն իրավունք ունի՝

1) Սահմանադրական դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի նյութերին,

2) Սահմանադրական դատարանի թույլտվությամբ հարցեր տալու կողմերին եւ վկաներին, ինչպես նաեւ դատական նիստում իր եզրակացությունը ներկայացրած այլ փորձագետի,

3)  հարուցելու իրեն լրացուցիչ նյութեր տրամադրելու միջնորդություններ:

2. Եզրակացությունը ներկայացնելուց հետո փորձագետը պարտավոր է պատասխանել Սահմանադրական դատարանի դատավորների եւ կողմերի հարցերին:

3. Եզրակացությունը ներկայացվում է Սահմանադրական դատարան՝ փորձագետի ստորագրությամբ:

Հոդված 55. Վկաների ցուցմունքները

1. Կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը նիստին որպես վկա հրավիրում եւ լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ փաստ: Վկա հրավիրելու վերաբերյալ կողմի միջնորդությունը Սահմանադրական դատարանը կարող է մերժել պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ:

2. Եթե վկան անհարգելի պատճառով չի ներկայացել Սահմանադրական դատարանի նիստին, ապա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող է բերման ենթարկվել Սահմանադրական դատարան` օրենքով սահմանված կարգով:

3. Վկան նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ ցուցմունք տալու եւ ցուցմունք տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

4. Վկան պարտավոր է դատարանին հայտնել քննվող գործին առնչվող այն փաստերը, որոնք հայտնի են անձամբ իրեն, պատասխանել դատավորների, կողմերի եւ փորձագետի հարցերին:

5. Դատական նիստին ներկայացած վկաները մինչեւ իրենց հարցաքննությունն սկսվելը դուրս են հրավիրվում դատական նիստերի դահլիճից: Սահմանադրական դատարանի աշխատակազմը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հարցաքննված վկաները չհաղորդակցվեն չհարցաքննված վկաների հետ:

Հոդված 56. Գործի վարույթը կասեցնելը

1. Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը `

1) եթե նշանակել է փորձաքննություն,

2) եթե տվել է դատական հանձնարարություններ,

3) եթե այլ մարմիններից կամ անձանցից անհրաժեշտ է ապացույցներ պահանջել,

4) եթե դատավարության կողմերից մեկը կամ նրա ներկայացուցիչը հիվանդության կամ այլ հարգելի պատճառով խնդրել է կասեցնել գործի վարույթը,

5) Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ նախատեսված այլ դեպքերում:

2. Գործի վարույթը կասեցնելը հանգեցնում է սույն օրենքով, Սահմանադրական դատարանի աշխատակարգով եւ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներով սահմանված դատավարական ժամկետների ընթացքի կասեցմանը:

3. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմքերը վերանալուց հետո: Մինչեւ կասեցման հիմքերը վերանալը գործի վարույթը վերսկսվում է Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ:

Հոդված 57. Գործի վարույթը վերսկսելը

1. Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է ընդունում գործի վարույթը վերսկսելու մասին, եթե անհրաժեշտ է համարում պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ կամ հետազոտել նոր նյութեր:

2. Վարույթը վերսկսելուց հետո կողմերը եզրափակիչ ելույթների իրավունք ունեն՝ հետազոտված նոր հանգամանքների եւ նյութերի առնչությամբ:

3. Կողմերի եզրափակիչ ելույթներից հետո նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:

Հոդված 58. Սահմանադրական դատարանի նիստերի արձանագրությունը

1. Սահմանադրական դատարանի նիստերն արձանագրվում են: Սահմանադրական դատարանի նիստի արձանագրման կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով:

2. Նիստի արձանագրությունն ստորագրում են նիստը նախագահողը եւ արձանագրողը:

3. Կողմերն իրավունք ունեն ծանոթանալու նիստի արձանագրությանը եւ ներկայացնելու իրենց դիտողությունները, որոնք կցվում են արձանագրությանը:

Հոդված 59. Գործով  որոշման կամ եզրակացության ընդունումը

1. Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին ներկա են գտնվում միայն Սահմանադրական դատարանի` տվյալ գործով դատաքննությանը մասնակցած դատավորները։

2. Խորհրդակցությունում դատավորն իրավասու է արտահայտելու իր կարծիքը քննարկվող հարցերի, ինչպես նաեւ շարադրելու իր դիրքորոշումը գործի լուծման վերաբերյալ։

3. Խորհրդակցությունում ելույթների թիվը եւ տեւողությունը չեն սահմանափակվում։

4. Խորհրդակցության արդյունքներն արձանագրվում են ինքնաշխատ կերպով: Ինքնաշխատ կերպով արձանագրելու անհնարինության դեպքում խորհրդակցության արդյունքներն արձանագրում է Սահմանադրական դատարանի դատավորներից որեւէ մեկը՝ Սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով։ Արձանագրությունում նշվում են քվեարկության դրված հարցերը եւ քվեարկության արդյունքները։

5. Արձանագրությունն ստորագրում են Սահմանադրական դատարանի` խորհրդակցությանը մասնակցած դատավորները։

6. Քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։

7. Խորհրդակցությունը շարունակվում է մինչեւ դատարանի կողմից որոշում կամ եզրակացություն ընդունելը, բացառությամբ ընդմիջումների եւ հանգստի համար նախատեսված ժամանակի:

8. Մինչեւ Սահմանադրական դատարանի նիստում որոշման հրապարակումը դատավորները պարտավոր են ձեռնպահ մնալ որոշման մասին որեւէ տեղեկություն հայտնելուց:

Հոդված 60. Գործի վարույթը կարճելը

1. Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը՝

1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր,

2) եթե վիճարկվող իրավական ակտի կամ դրա դրույթի գործողությունը դադարել է դատաքննությունից առաջ կամ դրա ընթացքում եւ այն չի կիրառվել,

3) սույն օրենքի 75-րդ, 79-րդ, 80-րդ, 82-85-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում,

4) սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված այն դեպքերում, երբ կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել գործի վարույթը կասեցնելու մասին աշխատակարգային որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, եւ գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է:

ԳԼՈՒԽ 7

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 61. Սահմանադրական դատարանի ակտերը

1. Սահմանադրական դատարանը Սահմանադրության 168-րդ հոդվածով նախատեսված հարցերով, բացառությամբ 7-րդ կետով նախատեսված հարցի, ընդունում է որոշումներ, իսկ 168-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված հարցով՝ եզրակացություն:

2. Սահմանադրական դատարանը գործերը դատաքննության նախապատրաստելու եւ դատաքննության հարցերով, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումների ընդունման կարգի առանձնահատկությունները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով:

3. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումները եւ եզրակացությունները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակելու օրվանից։ Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները պարտադիր հրապարակվում են նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում` օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի տեղեկագրում:

4. Սահմանադրական դատարանի` ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

5. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումները պարտադիր են դատավարության մասնակիցների եւ դրանց այլ հասցեատերերի համար:

6. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննարկումից:

7. Սահմանադրական դատարանի ակտերը կնքվում են Սահմանադրական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր անվանումով կնիքով:

Հոդված 62. Որոշումների եւ եզրակացությունների ընդունման կարգը

1. Սահմանադրական դատարանի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների անվանական հարցման միջոցով:

2. Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է մասնակցել քվեարկությանը եւ քվեարկել կողմ կամ դեմ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը:

3. Նախագահողը քվեարկում է վերջում:

4. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի: Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումներն ընդունվում են հանուն Հայաստանի Հանրապետության:

5. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու եւ կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

6. Սահմանադրական դատարանի եզրակացություններն ընդունում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

7. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

8. Սահմանադրական դատարանի աշխատակարգը ընդունվում, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարվում են Սահմանադրական դատարանի՝ դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված աշխատակարգային որոշմամբ:

9. Եթե Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետեւանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված, ինչի մասին հայտարարվում է նիստերի դահլիճում:

10. Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-4-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված հարցերով որոշում կամ եզրակացություն ընդունելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք` որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որն անհապաղ հրապարակվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում եւ Սահմանադրական դատարանի տեղեկագրում:

Հոդված 63. Որոշումներին եւ եզրակացություններին ներկայացվող պահանջները

1. Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձեւավորված իրավակիրառական պրակտիկան։

2. Սահմանադրական դատարանը որոշումներ եւ եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ։

3. Սահմանադրական դատարանի որոշման եւ եզրակացության հիմքում չեն կարող դրվել գործի դատաքննության ընթացքում չհետազոտված հանգամանքներ:

4. Սահմանադրական դատարանի որոշումները եւ եզրակացությունները հրապարակվում են դատարանի նիստում եւ կցվում գործին։

Հոդված 64. Որոշման կամ եզրակացության շարադրանքը

1. Uահմանադրական դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետեւյալ տեղեկությունները`

1) որոշման կամ եզրակացության անվանումը, ընդունման տարին, ամիuը, ամuաթիվը եւ վայրը,

2) անհրաժեշտ տվյալներ կողմերի եւ դատավարության այլ մաuնակիցների մաuին,

3) քննվող հարցը, առիթները եւ հիմքերը,

4) Uահմանադրության այն հոդվածը, համաձայն որի դատարանն իրավաuու է քննելու տվյալ գործը,

5) դիմումի համառոտ բովանդակությունը,

6) փաuտական եւ իրավական հանգամանքներ, որոնք հետազոտվել են դատարանի կողմից,

7) Uահմանադրության եւ uույն oրենքի այն հոդվածները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կամ եզրակացություն ընդունելիu,

8) դատարանի ընդունած որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող իրավական դիրքորոշումները, այդ թվում նաեւ՝ այն փաuտարկները, որոնք հաuտատում կամ հերքում են կողմերի պնդումները,

9) որոշման կամ եզրակացության ձեւակերպումը՝ uույն oրենքով նախատեuված դեպքերում նշելով նաեւ անվավեր ճանաչված իրավական ակտի կամ դրա դրույթների հետ փոխկապակցված այլ դրույթների անվավերության մաuին,

10) uույն oրենքի 8-րդ գլխով նախատեuված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ oրենքով uահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մաuին,

11) uույն oրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մաuի 2-րդ կետով uահմանված որոշումը ընդունելու դեպքում՝ որոշման եզրափակիչ մաuում վիճարկվող ակտի կամ դրա վիճարկվող դրույթի համառոտ uահմանադրաիրավական բովանդակությունը,

12) նշում որոշման կամ եզրակացության վերջնական լինելու եւ հրապարակման պահից ուժի մեջ մտնելու կամ Սահմանադրական դատարանի կողմից Uահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մաuի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ uահմանելու մաuին։

2. Uահմանադրական դատարանի՝ ըuտ էության որոշումը կամ եզրակացությունն ստորագրում է նիստը նախագահողը։

Հոդված 65. Որոշման կամ եզրակացության առաքումը

1. Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են դատավարության կողմերին:

Հոդված 66. Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա իրավական ակտերում փոփոխությունների կատարումը

1. Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ուսումնասիրում եւ անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտերի մշակումը եւ Ազգային ժողով ներկայացնելը:

2. Այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մաuամբ ճանաչվել է Uահմանադրությանը հակաuող եւ սահմանվել է դրա ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ, ապա Կառավարությունը մինչեւ այդ ժամկետի ավարտը համապատասխան օրենքի նախագիծ կամ նախագծերի փաթեթ ներկայացնելու միջոցով ապահովում է որոշման կատարումը:

Հոդված 67. Որոշումների կատարման վիճակի ամփոփումը

1. Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 45 օրվա ընթացքում, Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հաղորդում է հրապարակում իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ:

ԳԼՈՒԽ 8

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 68. Իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը Հանրապետության նախագահի, Կառավարության, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի եւ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա

1. Սույն հոդվածում նշված գործերով կարող է վիճարկվել Uահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված ինչպեu նորմատիվ, այնպեu էլ անհատական բնույթ ունեցող իրավական ակտերի uահմանադրականությունը, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դիմում ներկայացնելու դեպքերի։

2. Մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին։

3. Անհատական բնույթ ունեցող իրավական ակտերի սահմանադրականությունը կարող է վիճարկվել այդ ակտի ընդունման պահից եռամսյա ժամկետում:

4. Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ օրենքների uահմանադրականությունը կարող է վիճարկվել միայն տվյալ օրենքի ընդունման համար Uահմանադրությամբ նախատեuված պահանջների պահպանման տեuանկյունից:

5. Uույն հոդվածում նշված գործերով որպեu պատաuխանող կողմ դատավարությանը ներգրավվում է վիճարկվող ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը։

6. Սահմանադրության 204-րդ հոդվածով նախատեսված` քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված եւ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ գործերով դատավարությանը պատասխանող չի ներգրավվում:

7. Uույն հոդվածի 1-ին մաuում նշված գործերը Սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով ։

8. Uույն հոդվածի 1-ին մաuում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիu հետո: Uահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով:

9. Uույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը.

1) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու մաuին,

2) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու մաuին,

3) վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մաuամբ Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչելու մաuին,

4) վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մաuամբ Uահմանադրությանը հակաuող ճանաչելու եւ դրա իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելու մաuին:

10. Որեւէ նորմատիվ իրավական ակտի uահմանադրականությունը որոշելիu Սահմանադրական դատարանը պարզում է նաեւ այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների uահմանադրականությունը։ Հավաuտիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթների՝ Uահմանադրությանը հակաuելու մեջ՝ Սահմանադրական դատարանը կարող է Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչել նաեւ այդ դրույթները։

11. Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մաuամբ Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչելու մաuին որոշում ընդունվելու դեպքում այն իրավական ուժը կորցնում է Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ uույն հոդվածի 13-րդ եւ 15-րդ մաuերով uահմանված դեպքերի։ Այդ ակտերի վրա հիմնված` Սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն, իսկ չկատարված վարչական եւ դատական ակտերի կատարումը Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակելուց հետո անհապաղ դադարեցվում է իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ։

12. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ իրավական ակտերի համապատաuխան դրույթները անվավեր են ճանաչվում այդ ակտերն ընդունած իրավասու մարմինների կողմից:

13. Uույն հոդվածի 9-րդ մաuի 3-րդ կետում նշված որոշումը Սահմանադրական դատարանն իրավաuու է տարածելու նաեւ այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիuի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետեւանքներ։

14. Սույն հոդվածի 13-րդ մասում նշված դեպքում Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի, ինչպես նաեւ այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ իրավական ակտերի վրա հիմնված` Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում կատարված վարչական կամ դատական ակտերը կողմի դիմումի հիման վրա ենթակա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

15. Քրեական կամ վարչական պատաuխանատվություն սահմանող oրենքի վիճարկվող դրույթը Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչելու մաuին որոշում ընդունվելու դեպքում այն իրավական ուժը կորցնում է իր ուժի մեջ մտնելու պահից, իսկ դրա կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական, իսկ կողմի դիմումի հիման վրա նաեւ վարչական ակտերը ենթակա են վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

16. Uահմանադրական դատարանը սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված որոշումները սույն oրենքով uահմանված կարգով ներկայացված համապատաuխան դիմումի հիման վրա կարող է վերանայել, եթե՝

1) փոփոխվել է Uահմանադրության՝ տվյալ գործով կիրառված դրույթը կամ

2) ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված Uահմանադրության դրույթի այնպիuի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել Սահմանադրական դատարանի այլ որոշում, եւ տվյալ հարցն ունի uկզբունքային uահմանադրաիրավական նշանակություն։

17. Uույն հոդվածի 16-րդ մասում նշված հիմքով գործը քննության ընդունելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

18. Սույն հոդվածի 16-րդ մասում նշված գործերի քննությունը չի կարող մերժվել uույն oրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, եթե առկա են Սահմանադրական դատարանի որոշումը վերանայելու՝ uույն հոդվածի 17-րդ մասով նախատեuված հիմքերը։

19. Եթե Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որեւէ դրույթի՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչելն անխուuափելիորեն կառաջացնի այնպիuի ծանր հետեւանքներ պետության կամ հանրության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ իրավական ակտի վերացմամբ հաuտատվելիք իրավական անվտանգությունը, ապա Սահմանադրական դատարանը, տվյալ ակտը ճանաչելով Uահմանադրությանը հակաuող, իր որոշման մեջ հետաձգում է այդ ակտի իրավական ուժը կորցնելը։

20. Նորմատիվ իրավական ակտի ուժը կորցնելու հետաձգումը պետք է համարժեք լինի այն ժամանակահատվածին, որի ընթացքում հնարավոր եւ անհրաժեշտ է ձեռնարկել uույն հոդվածի 19-րդ մաuում նշված հետեւանքները կանխելուն ուղղված միջոցները։

Հոդված 69. Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա

1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաեւ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

2. Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է եւ հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման` հաշվի առնելով նաեւ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

3. Անհատական դիմումները կարող են Սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

4. Անհատական դիմումներով գործը քննության ընդունելու կամ գործի քննությունը մերժելու վերաբերյալ որոշումը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 16-րդ մասով նախատեսված դեպքերի, ընդունվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորի կազմով՝ Սահմանադրական դատարանի անունից:

5. Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաեւ այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

6. Անհատական դիմումներով գործի քննությունը մերժելու մասին սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով ընդունված որոշումը պետք է լինի պատճառաբանված: Այն պետք է ընդունվի միաձայն, հակառակ դեպքում գործը քննության ընդունելու հարցը Սահմանադրական դատարանը վերստին քննում եւ լուծում է ամբողջ կազմով, իսկ այդ հարցով որոշումն ընդունվում է անհատական դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս հետո:

7. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է համապատասխան նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:

8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիu հետո: Uահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով։

9. Անհատական դիմումների ընդունման եւ նախնական ուսումնասիրության կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով:

10. Uույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Uահմանադրությանը հակաuող եւ անվավեր ճանաչվելու, ինչպեu նաեւ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ oրենքով uահմանված կարգով։

11. Uույն հոդվածի 10-րդ մաuը տարածվում է նաեւ այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու oրվա դրությամբ դեռեւu պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, uակայն չէին դիմել Սահմանադրական դատարան։

12. Uահմանադրական դատարան դիմելու իրավունքի պահպանված լինելու հարցը լուծելիu uույն հոդվածի 11-րդ մասում նշված անձանց նկատմամբ uույն oրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերը չեն կիրառվում ։

13. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության եւ այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 7-20-րդ մասերի կանոնները:

Հոդված 70. Նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը` տեղական ինքնակառավարման մարմինների դիմումների հիման վրա

1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել տեղական ինքնակառավարման մարմինները Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

2. Սույն հոդվածում նշված գործերով տեղական ինքնակառավարման մարմինների դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր, ինչպես նաեւ սույն օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներին:

3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել ոչ ուշ, քան համապատասխան նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

4. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ ակտն ընդունած պետական մարմինը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:

5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում սույն օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում:

6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության եւ այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 7-20-րդ մասերով նախատեսված կանոնները:

Հոդված 71. Նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը դատարանների եւ գլխավոր դատախազի դիմումների հիման վրա

1. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ եւ գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

2. Գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով:

3. Դատարանները կարող են դիմել Սահմանադրական դատարան համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչեւ այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը, իսկ  գլխավոր դատախազը՝ տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո՝ մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով իրավասու դատարան ուղարկելը:

4. Դատարանները եւ գլխավոր դատախազը վարույթը կասեցնելու դեպքում սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացնել վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարան դիմելը ձեւակերպվում է համապատասխան դատարանի կամ գլխավոր դատախազի որոշմամբ:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումում դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով:

6. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումում Գլխավոր դատախազը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված որեւէ լիազորության պատշաճ իրականացումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով:

7. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ընդունած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:

8. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Կողմերը մինչեւ գործի դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարան են ներկայացնում իրենց դիրքորոշումներն արտահայտող գրավոր բացատրություններ:

9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիu հետո: Uահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով։

10. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության եւ այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 68-րդ հոդվածի 9-20-րդ մասերով նախատեսված կանոնները:

Հոդված 72. Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը կամ հանրաքվեի դրվելը, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը` վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովը:

2. Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:

3. Uույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիu հետո։ Uահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով։

4 Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

1) նախագիծը Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու մաuին,

2) նախագիծը ամբողջությամբ կամ մասամբ Uահմանադրությանը հակաuող ճանաչելու մաuին:

5. Uույն հոդվածով նշված գործերը Սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Սահմանադրական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հաuարակական մեծ հնչեղություն կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաuտի գործի հանգամանքների առավել արդյունավետ կերպով բացահայտմանը։

6. Սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ իրավական ակտերի նախագծերի՝  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանվում է շրջանառությունից:

7. Սույն հոդվածով սահմանված ընթացակարգով ընդունված օրենքը հետագայում սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վերանայելու համար գործը քննության ընդունելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հոդված 73. Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Հանրապետության նախագահը Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը չստորագրելու դեպքում դիմում է Սահամանադրական դատարան` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

2. Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի կողմից օրենքն ընդունելուց ոչ ուշ, քան 21 օր հետո:

3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով Սահմանադրական դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

1) Ազգային ժողովի ընդունած օրենքը Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու մաuին,

2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ամբողջությամբ կամ մասամբ Uահմանադրությանը հակաuող ճանաչելու մաuին:

5. Սահմանադրական դատարանի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենքը կամ օրենքի վիճարկվող դրույթը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում օրենքը հանվում է շրջանառությունից:

6. Սույն հոդվածում նշված գործերին առնչվող բոլոր այլ հանգամանքների քննության եւ այդ գործերով որոշումներ ընդունելու ժամանակ կիրառվում են սույն օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի կանոնները:

7. Սույն հոդվածով սահմանված ընթացակարգով ընդունված օրենքը հետագայում սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վերանայելու համար գործը քննության ընդունելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հոդված 74. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը

1. Մինչեւ Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան է դիմում Կառավարությունը:

2. Սույն հոդվածում նշված գործերով, իր ծանրաբեռնվածությունից ելնելով, Սահմանադրական դատարանը կարող է աշխատակարգային որոշում ընդունել հիշյալ գործերը միմյանց հաջորդող դատական նիստերում քննելու մասին` այդ գործերից յուրաքանչյուրի քննության ավարտից հետո հետաձգելով դրանով ըստ էության որոշման ընդունումը` մինչեւ բոլոր հիշյալ գործերի քննության ավարտը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործերից յուրաքանչյուրով Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումն ընդունվում է միեւնույն դռնփակ խորհրդակցության արդյունքում, եւ բոլոր որոշումները դատական նիստում հրապարակվում են հաջորդաբար` ըստ քննված գործերի հերթականության:

4. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը կարող է իրականացվել բանավոր ընթացակարգով:

5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

6.  Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը`

1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին,

2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին։

Հոդված 75. Սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը` Ազգային ժողովի եւ Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով, Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով:

2. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացվել վիճարկվող գործողությունը կատարելու, անգործության մասին հայտնի դառնալու կամ իրավական ակտն ընդունելու օրվանից հետո եռամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ կարող է հանդես գալ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը եւ Կառավարությունը:

4. Սույն հոդվածում նշված գործերով ներկայացված դիմումը պետք է պարունակի հիմնավորումներ առ այն, որ պատասխանողի գործողությունը, անգործությունը կամ իրավական ակտը խախտում է դիմող կողմին կամ նրա կողմից ներկայացված մարմնին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները կամ դրանց խախտման անմիջական վտանգ է ստեղծում:

5. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը կարող է իրականացվել բանավոր ընթացակարգով:

6. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

7. Uույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիu հետո։ Uահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով։

8. Սահմանադրական դատարանը, մեկնաբանելով Սահմանադրության համապատասխան դրույթը, սահմանադրական մարմինների միջեւ նրանց լիազորությունների վերաբերյալ վեճերով ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը`

1) վիճարկվող լիազորության իրականացման արդյունքում պատասխանողի կողմից կատարված գործողությունը կամ ցուցաբերված անգործությունը կամ ընդունված իրավական ակտը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող,

2) վիճարկվող լիազորության իրականացման արդյունքում պատասխանողի կողմից կատարված գործողությունը կամ ցուցաբերված անգործությունը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, իսկ ընդունված իրավական ակտը` ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր,

3) ճանաչում է վիճարկվող լիազորությունն իրականացնելու իրավասություն ունեցող՝ դատավարության կողմ չհանդիսացող սահմանադրական մարմնին, եւ այդ հիմքով կարճում է գործի վարույթը:

9. Սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում Սահմանադրական դատարանը գնահատում է նաեւ Սահմանադրությանը հակասող գործողության, անգործության կամ իրավական ակտի հիմք հանդիսացող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որեւէ դրույթի սահմանադրականությունը, եւ հանգելով դրա` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` իրավասու է այդ նորմատիվ իրավական ակտը կամ դրա համապատասխան դրույթը ճանաչել Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

Հոդված 76. Հանրաքվեների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը

1. Սույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել  Ազգային ժողովի խմբակցությունը՝ հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ հինգերորդ օրը, մինչեւ ժամը 18:00-ն:

2. Սույն հոդվածով նշված գործերով որպես պատասխանող կողմ ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

3. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրավասու է իր որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերումը հանձնարարելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ դատարաններին եւ դատախազության մարմիններին, անհրաժեշտության դեպքում` նաեւ իր աշխատակազմի աշխատողներին: Ներկայացված ապացույցները ենթակա են հետազոտման Սահմանադրական դատարանի կողմից՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սահմանադրական դատարանն իրավասու է նաեւ ձեւավորելու աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան ոլորտի փորձագետներ:

4. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելու պահից 50 օրվա ընթացքում:

6. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 30 օրով:

7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը`

1) հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ,

2) անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը:

Հոդված 77. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծումը

1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

2. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացվել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչեւ ժամը 18.00-ն։

3. Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

4. Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը կարող է որպես հարակից պատասխանող ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել եւ պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների:

5. Այն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության ընթացքում կամ դրա արդյունքում ընդունվելիք որոշմամբ, կարող են Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ որպես երրորդ անձինք ներգրավվել դատավարությանը` իրենց դիմումի հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր կերպով տարածվելու է նաեւ երրորդ անձանց վրա, ապա Սահմանադրական դատարանն ինքն է պարտավոր այդ անձանց ներգրավել դատավարությանը:

6. Երրորդ անձինք դատավարությանը կարող են ներգրավվել գործի քննության ցանկացած փուլում:

7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից եւ կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների եւ պարտականությունների, որոնք իրենց էությամբ կիրառելի չեն երրորդ անձանց նկատմամբ:

8. Սահմանադրական դատարանի կողմից որոշում ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերման առնչությամբ կիրառվում են սույն օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնները:

9. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

10. Փաստերի վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, եթե պատասխանող կողմը հրաժարվում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց, եւ եթե դրանք չեն հերքվում Սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներով:

11. Եթե պատասխանող կողմն ընդունում է այն հանգամանքները, որոնցով դիմող կողմը հիմնավորում է իր պահանջներն ու առարկությունները, ապա վերջինս ազատվում է այդ հանգամանքների վերաբերյալ հետագայում ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունից:

12. Սույն հոդվածում նշված գործերի քննությունը կարող է կասեցվել միայն այն դեպքերում, երբ կասեցումը չի խոչընդոտի տվյալ գործի քննությունը Սահմանադրությամբ եւ սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետներում ավարտելուն:

13. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը`

1) Ազգային ժողովի  ընտրությունների արդյունքներով  ընդունված որոշումը թողնել ուժի մեջ,

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի  ընտրությունների արդյունքներով  ընդունված որոշումը եւ

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգը,

գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

14. Եթե գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրությունների իրական արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, եւ դրանց համադրումը վկայում է դրանց միջեւ համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները:

15. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո:

Հոդված 78. Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծումը

1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության նախագահի թեկնածուները եւ Ազգային ժողովի խմբակցությունները՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների կայացման օրվանից հետո ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

2. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվում է Ազգային ժողովը:

3. Սույն հոդվածում նշված գործերի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանը պարզում է Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման եւ ընտրության համապատասխանությունը` Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված կարգին:

5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը`

1) Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ,

2) անվավեր ճանաչել Հանրապետության նախագահի ընտրության  արդյունքով ընդունված որոշումը եւ

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,

բ. ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին,

գ. նշանակել ընտրության երկրորդ փուլ,

դ. նշանակել ընտրության երրորդ փուլ,

ե. նշանակել նոր ընտրություն:

6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

7. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է գնահատելու նաեւ քննվող գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականությունը, եւ հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչում նշված դրույթները եւ ընդունում սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի ա. ենթակետով նախատեսված որոշումը:

Հոդված 79. Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն հոդվածով նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը:

2. Սույն հոդվածում նշված գործերով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով Սահմանադրական դատարան կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին:  Դիմումում պետք է նշվի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու՝ Սահմանադրության 95-րդ հոդվածով եւ 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը, ինչպես նաեւ դիմումին պետք է կցվեն այն հավաստող ապացույցներ:

4. Այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող եւ օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից եւ կրում նրա համար նախատեսված պարտականությունները: Պատշաճ ծանուցված պատգամավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

5. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

6. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը պարզում է պատգամավորի լիազորությունները դադարեցնելու Սահմանադրության 95-րդ հոդվածում եւ 98-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հիմքերի առկայությունը:

8. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ պատգամավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:

10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին,

2) դիմումը մերժելու մասին։

Հոդված 80. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ՝ Հանրապետության նախագահին պաշտոնանկ  անելու հիմքերի մասին Ազգային ժողովին հայտնի դառնալուց հետո ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովն իր որոշման մեջ պետք է մատնանշի Հանրապետության նախագահի այն իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որում առկա են պետական դավաճանության կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման հատկանիշներ:

3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը հավաստող  ապացույցներ:

4. Սույն հոդվածում նշված գործերով դատավարությանը որպես պատասխանող ներգրավվում է Հանրապետության նախագահը, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից եւ կրում է նրա համար սահմանված պարտականությունները:

5. Հանրապետության նախագահի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

7.   Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից երեք ամիս հետո:

9. Գործը դատաքննության նախապատրաստելիս Սահմանադրական դատարանը կարող է ձեւավորել աշխատանքային խումբ իր կողմից տրված հանձնարարականների հիման վրա գործի առանձին հանգամանքներ պարզելու նպատակով, ինչպես նաեւ իրավասու մարմիններին կարող է հանձնարարականներ տալ տվյալ գործին առնչվող որոշակի հանգամանքներ պարզելու համար:

10. Սույն հոդվածում նշված գործերի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը  կամ աշխատանքային խումբն իրավասու է՝

1) դատական, դատախազական, քննչական մարմիններից, պետական այլ մարմիններից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու իրենց տրամադրության տակ գտնվող նյութեր, քրեական, քաղաքացիական, վարչական գործեր, դատավճիռներ, վճիռներ, որոշումներ, տեղեկանքներ եւ այլ նյութեր,

2) պատվիրել փորձաքննություններ եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները,

3) հրավիրել եւ լսել այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով կայացվելիք եզրակացության համար:

11. Դատական նիստը բացվելուց հետո Ազգային ժողովի ներկայացուցիչը  ներկայացնում է դիմող կողմի դիրքորոշումը, որից հետո ներկայացված փաստերի առնչությամբ իր դիրքորոշումն է հայտնում Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը: Դրանից հետո կատարվում է ապացույցների հետազոտում: Նիստի վերջում եզրափակիչ խոսքով հանդես է գալիս դիմող կողմը, որը կարող է պնդել իր դիմումը կամ հրաժարվել դրանից, եւ Հանրապետության նախագահը  կամ նրա ներկայացուցիչը, որին տրամադրվում է պաշտպանությամբ հանդես գալու հնարավորություն: Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչն ունեն վերջին ելույթի իրավունք: Վերջին ելույթից հետո Սահմանադրական դատարանը կարող է սույն օրենքով նախատեսված կարգով աշխատակարգային որոշում ընդունել գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ, իսկ այդպիսի որոշում չընդունվելու դեպքում նիստը նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:

12. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

13. Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

14. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետեւյալ եզրակացություններից մեկը.

1) Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի բացակայության մասին,

2) Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին:

15. Եզրակացություն ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է նաեւ գնահատելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի` սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներն ամրագրող դրույթների սահմանադրականությունը: Հանգելով այդ դրույթների` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` Սահմանադրական դատարանն ընդունում է դրանք Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին որոշում եւ ընդունում սույն հոդվածի 14-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը:

16. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունում Սահմանադրական դատարանը պետք է նշի`

1) Հանրապետության նախագահի այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են պետական դավաճանության կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության հատկանիշներ եւ այդ հանցագործության որակումը կամ այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնցում առկա են Սահմանադրության կոպիտ խախտման հատկանիշներ,

2) սույն մասի 1-ին կետում նշված արարքներում Հանրապետության նախագահի մեղավորությունը հաստատող ապացույցները եւ դատարանի պատճառաբանված դիրքորոշումը դրանց գնահատման վերաբերյալ:

17. Եզրակացությունն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, ուղարկվում է Ազգային ժողով եւ հայտարարվում հանրային հեռուստատեսությամբ:

Հոդված 81. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերի քննությունը

1. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Կառավարությունը` Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան 5 օր հետո:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ Կառավարության որոշմանը պետք է կցվեն Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը հավաստող ապացույցներ:

3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

5. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը Հանրապետության Նախագահին հնարավորություն է ընձեռում արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, եթե դա հնարավոր է:

6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրավասու է`

1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաեւ բժշկական հաստատություններից պահանջելու եզրակացություններ,  տեղեկանքներ եւ այլ նյութեր,

2) կանչելու եւ լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով որոշում ընդունելու համար:

7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից հինգ օր հետո:

8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին,

2) Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերի բացակայության մասին։

9. Որոշումն ընդունվելուց ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է Ազգային ժողով, Կառավարություն եւ հայտարարվում է հանրային հեռուստատեսությամբ:

Հոդված 82. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում կարող են ներկայացնել Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր:

2. Դիմումում պետք է մատնանշվի Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքը:

3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ դիմումին պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը հավաստող ապացույցներ:

4. Սահմանադրական դատարանի այն դատավորը, ում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող եւ օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ կրում նրա պարտականությունները:

5. Պատշաճ ծանուցված Սահմանադրական դատարանի դատավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

7. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

8. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարումը ձեւակերպվում է դիմող դատավորների միաձայն համաձայնությամբ:

9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 50 օր հետո ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը՝

1) դիմումը մերժելու մասին,

2) Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ նրա նկատմամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերից որեւէ մեկը կիրառելու մասին:

10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը դատավորի նկատմամբ կարող է կիրառել հետեւյալ կարգապահական տույժերից որեւէ մեկը՝

1) նախազգուշացում,

2) նկատողություն,

3) խիստ նկատողություն:

11. Կարգապահական տույժ ընտրելիս Սահմանադրական դատարանը հաշվի է առնում կարգապահական խախտման հետեւանքները, դատավորի մեղքի աստիճանը, նախկինում կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու եւ գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

12. Եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, Սահմանադրական դատարանի դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական պատասխանատվության չենթարկված:

13. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանը գնահատում է նաեւ Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ամրագրող օրենքի սահմանադրականությունը եւ հանգելով դրանց՝ Սահմանադրությանը հակասելու համոզմանը՝ ընդունում է սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետում նշված որոշումը:

Հոդված 83. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գորժերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, որում պետք է մատնանշվեն Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասում եւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմքերը:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերը հավաստող  ապացույցներ:

3. Սույն հոդվածով նշված գործերով դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ դատաքննության ավարտը:

4. Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:

5. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող եւ օգտվում դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ կրում նրա պարտականությունները:

6. Պատշաճ ծանուցված Սահմանադրական դատարանի դատավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

7. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

8. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

9.  Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարվելը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավազորությունները:

11. Սույն հոդվածում նշված գործերով ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին,

2) դիմումը մերժելու մասին։

12. Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ սույն հոդվածի 11-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

Հոդված 84. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ գործերի քննությունը

1. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել գլխավոր դատախազը:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ դիմումին պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերը հավաստող ապացույցներ:

3. Սույն հոդվածով նշված գործերով դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ դատաքննության ավարտը: Դատավորի նկատմամբ հարուցված քրեական գործի կասեցման դեպքում դատավորը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչեւ քրեական գործի վերսկսման մասին որոշման կայացումը:

4. Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:

5. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող եւ օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ կրում նրա պարտականությունները:

6. Պատշաճ ծանուցված Սահմանադրական դատարանի դատավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

7. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

8. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

9. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 80-րդ հոդվածի 10-րդ մասով  նախատեսված իրավազորությունները:

11. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 48 ժամվա ընթացքում ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը, իսկ սույն մասի 1-ին կետում նշված որոշումն ընդունելու դեպքում՝ նաեւ սույն մասի 2-րդ կետում նշված որոշումը՝

1) Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին,

2) Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին,

3) դիմումը մերժելու մասին,

12. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանը գնահատում է նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերն ամրագրող օրենքների սահմանադրականությունը եւ հանգելով դրանց՝ Սահմանադրությանը հակասելու համոզմանը՝ ընդունում է սույն հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետում նշված որոշումը:

Հոդված 85. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եւ Կառավարությունը:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հիմքերը հավաստող ապացույցներ:

3. Այն կուսակցությունը, որի գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործ է քննվում, սահմանադրական դատավարությունում ներգրավվում է որպես պատասխանող, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից եւ կրում է նրա պարտականությունները:

4. Պատշաճ ծանուցված կուսակցության ներկայացուցչի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով դիմող կողմը հրաժարվում է դիմումից, եւ տվյալ կուսակցությունը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը կարճվում է:

6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

7. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 80-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավազորությունները։

9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումի մուտքագրման օրվանից` երեք ամսվա ընթացքում:

10. Սահմանադրական դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրությամբ եւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հիմքեր բացահայտելու դեպքում։

11. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) դիմումը մերժելու մասին,

2) կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին, եւ կարող է կուսակցության վրա դնել կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու պարտականություն,

3) կուսակցության գործունեությունն արգելելու մասին:

12. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է գնահատելու նաեւ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի` քննվող գործով կիրառման ենթակա դրույթների սահմանադրականությունը, եւ հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը` Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչում նշված դրույթները եւ այդ հիմքով ընդունում է որոշում սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում նշված որոշումը:

Հոդված 86. Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է Հանրապետության նախագահը՝ իր առարկություններն իրավասու մարմնի կողմից չընդունվելու կամ Կառավարության առաջարկված անդամին չնշանակելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը:

2. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող դատավարությանը ներագրավվում է Հանրապետության նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացրած կամ միջնորդությամբ դիմած մարմինը:

3. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:

4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

5. Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերը Սահմանադրական դատարանը քննում է դիմումը մուտքագրվելուց հետո տասնօրյա, իսկ Սահմանադրության 150-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերը՝ դիմումը մուտքագրվելուց հետո հնգօրյա ժամկետում:

6. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) իրավասու մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին,

2) իրավասու մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:

ԳԼՈՒԽ 9

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

Հոդված 87. Դատական ծառայությունը եւ դատական ծառայողները

1. Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, դատական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները դատական ծառայողներ են:

2. Սահմանադրական դատարանում դատական ծառայության վրա տարածվում են դատական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենքներն այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

ԳԼՈՒԽ 10

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 88. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքը, Սահմանադրության 210-րդ հոդվածի հիման վրա, ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սահմանադրական դատարանի աշխատակարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

3. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նշանակված սահմանադրական դատարանի նախագահի կամ անդամի պաշտոն զբաղեցրած անձի` սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ մասի 4-րդ կետերով սահմանված հիմքերով, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով` սույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ: Եթե նշված եղանակով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով:

4. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամի եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնն առնվազն տասներկու տարի զբաղեցրած անձին նրա լիազորությունները հրաժարականի դիմում տալու միջոցով դադարելու դեպքում անկախ նրա` օրենքով նախատեսված կենսաթոշակային տարիքը լրացած լինելու հանգամանքից, եթե պահպանվել են  սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները, եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով նշանակվում է կենսաթոշակ:

5. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

6. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքը։  

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ