Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-257-07.02.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ կետի 20-րդ ենթակետի վերջում՝ «օտարում» բառից հետո  ավելացնել «դիզելային վառելիքի ներմուծումը եւ (կամ) օտարումը»։

Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածի`

1. 1-ին կետի աղյուսակի՝
 
2710 12  Բենզին 1 տոննա 40000 դրամ

տողի «40000» թիվը փոխարինել «25000» թվով:

2. 1-ին կետի աղյուսակի՝
 
2711 21 սեղմված բնական գազ 1000 մ3 25000 դրամ

տողի «25000» թիվը փոխարինել «8330» թվով:

3. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի եւ Օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 120000 դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 120000 դրամի»:

Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

1. Եթե սույն հոդվածի 2-14-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝

1) ամսական դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.
 
Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 150000 դրամը ներառյալ  23 տոկոս
150000-ից մինչեւ 300000 դրամը ներառյալ 34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
300000-ից մինչեւ 2000000 դրամը ներառյալ 73500 դրամ՝ գումարած 300000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
2000000-ից ավելի դրամ 549500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

2) տարեկան դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.
 
Հարկման բազայի տարեկան մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 1800000 դրամը ներառյալ 23 տոկոս
1800000-ից մինչեւ 3600000 դրամը ներառյալ 414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
3600000-ից մինչեւ 24000000 դրամը ներառյալ 882000 դրամ՝ գումարած 3600000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
24000000-ից ավելի դրամ 6594000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» էներգակիրների՝ բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազի հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ ապրանքատեսակների գների բարձրացման: Մասնավորապես, սեղմված բնական գազի եւ դիզելային վառելիքի թանկացումը արդեն իսկ հանգեցրել է ընդհանուր գնաճի, ինչը իր հերթին նպաստում է Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը:
Նախագծի ընդունմամբ էներգակիրների հարկային բեռը կթեթեւանա, ինչը կնպաստի, որպեսզի այդ ապրանքատեսակները էժանանան:

Հարկային օրենսգրքի հոդված 150-ի համաձայն՝ մինչեւ 150 հազար դրամ ամսական եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար սահմանվում է եկամտային հարկի ավելի ցածր՝ 23 տոկոս դրույքաչափ՝ քան «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2015թ. ապրիլի 2-ի ՀՕ-246-Ն օրենքի Հոդված 10-ով ամրագրված 24.4 տոկոս դրույքաչափն է՝ ամսական մինչեւ 120 հազար դրամ եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար: Մինչդեռ 150 հազար դրամից ավել եկամուտ ստացող ֆիզիկական անձանց փաստացի եկամուտների նվազել է, քանի որ նրանց եկամուտների նկատմամբ 26 տոկոսի փոխարեն կիրառվում է եկամտային հարկի 28 տոկոս դրույքաչափ:

Նախագծի ընդունմամբ պայմանավորված 150 հազար դրամից մինչեւ 300 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին:

ՏԵՂԵԿԱՆՔ

Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հոդված 64 .

2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետեւյալ գործարքներն ու գործառնությունները.

20) ԱՏԳԱԱ 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի եւ մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմերի եւ տնկանյութի օտարումը, դիզելային վառելիքի ներմուծումը եւ (կամ) օտարումը.

Հոդված 88 .

1.Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափերով.
 
2710 12  բենզին 1 տոննա 40000 25000 դրամ

2711 21 սեղմված բնական գազ 1000 մ 25000 8330 դրամ

5. Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի եւ Օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 135000 120000 դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 135000 120000 դրամի:

Հոդված 150 . 1. Եթե սույն հոդվածի 2-14-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝

1) ամսական դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.
 
Հարկման բազայի ամսական մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 150000 դրամը ներառյալ 23 տոկոս
150000-ից մինչեւ 2000000 300000 դրամը ներառյալ 34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 26 տոկոսը
300000-ից մինչեւ 2000000 դրամը ներառյալ 73500 դրամ՝ գումարած 300000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
2000000-ից ավելի դրամ 552500 549500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

2) տարեկան դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.
 
Հարկման բազայի տարեկան մեծությունը Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 1800000 դրամը ներառյալ  23 տոկոս
1800000-ից մինչեւ 24000000 3600000 դրամը ներառյալ 414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 26 տոկոսը
3600000-ից մինչեւ 24000000 դրամը ներառյալ 882000 դրամ՝ գումարած 3600000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
24000000-ից ավելի դրամ 6630000 6594000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

N/ Ե-095
«14» փետրվարի, 2018թ.

ՀՀ ԱԺ նախագահ
Արա Բաբլոյանին.

Հարգելի պարոն Բաբլոյան.

Կից ներկայացնում եմ ԵԼՔ խմբակցության որոշումը` Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Խ-257-07.02.2018-ՏՀ-011/0 նախագծի հիմնական զեկուցողի եւ 2017թ. փետրվարի 16-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցչի փոփոխություն իրականացնելու մասին:

Որոշումը համաձայնեցված է «Ծառուկյան դաշինք» խմբակցության հետ:
 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
խմբակցության ղեկավար
 

N/ ԵՈ-023
«14» փետրվարի, 2018թ.

ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցության
ՈՐՈՇՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Խ-257-07.02.2018-ՏՀ-011/0 նախագծի հիմնական զեկուցողի եւ 2017թ. փետրվարի 16-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցչի փոփոխություն իրականացնելու մասին*:

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 2 եւ 3-րդ մասերը ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցությունը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Կատարել Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Խ-257-07.02.2018-ՏՀ-011/0 նախագծի հիմնական զեկուցողի փոփոխություն` Մանե Թանդիլյանի փոխարեն նշանակել Նիկոլ Փաշինյանին:

2. Կատարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` 2017 թվականի փետրվարի 16-ի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցչի փոփոխություն` Մանե Թանդիլյանի փոխարեն նշանակել Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյան
Խմբակցության ղեկավար

* Որոշումը համաձայնեցված է «Ծառուկյան դաշինք» խմբակցության հետ:
 

N/ Ե-076

«06» փետրվարի, 2018թ.

ՀՀ ԱԺ նախագահ
                                                                                                   Արա Բաբլոյանին.

Հարգելի պարոն Բաբլոյան.

ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով, Ձեզ եմ ներկայացնում  Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգիրք ՀՀ ՀՕ-165-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԵԼՔ խմբակցության կողմից ներկայացվող օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող՝ Մանե Թանդիլյան:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կից ներկայացնում եմ.

1) նախագիծը

2)խմբակցության որոշումը

3) նախագծի ընդունման հիմնավորումը,

4) գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանք

Խնդրում եմ նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
Կանխավ շնորհակալություն ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ
խմբակցության ղեկավար

 
 

N/ ԵՈ-021

«06» փետրվարի, 2018թ.
 

ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցության

ՈՐՈՇՈՒՄԸ

Հիմք ընդունելով  ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով ` ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցությունը

ՈՐՈՇՈՒՄ Է`

Ներկայացնել  Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգիրք ՀՀ ՀՕ-165-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԵԼՔ խմբակցության կողմից ներկայացվող օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող՝ Մանե Թանդիլյան:

ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ
խմբակցության ղեկավար