Armenian ARMSCII Armenian
Կ-10241-24.11.2006-ՍԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի առաջին մասի«բ» կետում «33 (չորրորդ մաս)» բառերը փոխարինել «33 (երկրորդ, երրորդ եւ չորրորդ մաս)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) առաջին մասի «զ» եւ «է» կետերի «60» թիվը փոխարինել «80» թվով.

2) երկրորդ մասի «վեցապատիկից» բառը փոխարինել «ութապատիկից» բառով:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի չորրորդ մասում «տրվում է ամսական 6000 դրամ դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ տրվում է 2000 դրամ» բառերը փոխարինել « տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: