Armenian ARMSCII Armenian
Կ-232-21.12.2017,23.02.2018-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-96-Ն օրենքում (այսուհետ` Օրենք)  «հիմնադրամ» բառը համապատասխան  հոլովաձեւերով  փոխարինել «ֆոնդ» բառով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը կարգավորում է ակտիվների արժեթղթավորման գործընթացի եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման, շրջանառության եւ մարման  հետ կապված հարաբերությունները:»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ակտիվների արժեթղթավորման  հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Արժեթղթավորման ֆոնդերի իրավական կարգավիճակի, ստեղծման, գործունեության կարգավորման, արժեթղթավորման ֆոնդերի գործունեության դադարեցման, սնանկության, լուծարման, արժեթղթավորման ֆոնդերի կառավարիչների գործունեության, ինչպես նաեւ արժեթղթավորման գործընթացի նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում եւ սահմաններում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:»:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) հանել «պարտապան», «թողարկող», «մնացորդային արժեք», «պահառու», «արժեթղթավորման հիմնադրամ» եւ «արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչ» պարբերությունները.

2) «ակտիվներ» պարբերությունը «ներհոսքեր» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ արժեթուղթ, դեբիտորական պարտք)» բառերով.

3) «ակտիվներով ապահովված արժեթղթեր» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ արժեթղթավորման ֆոնդի կողմից սույն օրենքին համապատասխան թողարկված արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռք բերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից.».

4) «ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ (ակտիվների խումբ)» պարբերությունից հանել «մեկ» բառը.

5) «արժեթղթավորում» պարբերությունը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«արժեթղթավորում՝ գործարք կամ գործընթաց, որով արժեթղթավորման ֆոնդը ձեռք է բերում ակտիվներ կամ ստանձնում դրանց հետ կապված ռիսկեր եւ թողարկում արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռք բերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից.».

6) «արժեթղթավորում»  պարբերությունից  հետո  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«ռիսկի ստանձնում՝ ակտիվի հետ կապված վարկային ռիսկի ստանձնումը՝ երաշխիքի տրամադրման կամ ածանցյալ գործիքի միջոցով կամ օրենքով թույլատրելի այլ միջոցներով.».

7) «սպասարկող»  պարբերությունից  հետո  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«արժեթղթավորման ֆոնդ` ներդրումային ֆոնդ, որը ձեռք է բերում ակտիվներ կամ դրանց հետ կապված ռիսկեր՝ արժեթղթավորման նպատակով.»:

Հոդված  5. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը  «օրենսգրքով» բառից հետո լրացնել «, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

Հոդված 6.  Օրենքի  4-15-րդ, 18-19-րդ հոդվածները, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ, 29-րդ եւ 30-րդ հոդվածները,  6-8-րդ գլուխներն ուժը  կորցրած  ճանաչել:

Հոդված  7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «կառավարիչը» բառից հետո լրացնել «, ի լրումն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունների, ունի նաեւ հետեւյալ իրավասությունները» բառերով:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Արժեթղթավորման ֆոնդի ակտիվների նկատմամբ պահանջները

1. Երրորդ անձինք, բացառությամբ արժեթղթավորման ֆոնդի թողարկած արժեթղթերի սեփականատերերի եւ արժեթղթավորման ֆոնդի հետ սույն օրենքի համաձայն կնքված պայմանագրերի կողմերի, չեն կարող արժեթղթավորման ֆոնդի ակտիվների նկատմամբ պահանջներ ներկայացնել մինչեւ ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը, եթե`

1) ակտիվների վաճառքն արժեթղթավորման ֆոնդին կատարվել է շուկայական գնով.

2) արժեթղթավորման ֆոնդին սույն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը.

3) նախաձեռնողը կամ վաճառողն իրավասու չեն փոխանցելու, գրավադրելու, փոխարինելու, հետ ստանալու, հետ գնելու կամ այլ կերպ օգտագործելու ակտիվները կամ դրանցից ստացվող միջոցները` առանց ակտիվներով ապահովված արժեթղթերի սեփականատերերի համաձայնության:»:

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Դեբիտորական պարտքերի պահուստավորման պարտականությունը կրում է արժեթղթավորման գործընթացի այն մասնակիցը, որը, կողմերի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, կրում է ակտիվի գծով վճարների չստացման ռիսկը: Ընդ որում, Կենտրոնական բանկի որոշմամբ կարող են սահմանվել պահուստավորման առանձնահատուկ պայմաններ՝ հաշվի առնելով կողմերի միջեւ կնքված պայմանագրի պայմանները:»:

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Կենտրոնական բանկն ակտիվների գրանցումն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերում առկա տեղեկատվության հիման վրա:».

2) 9-րդ մասը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Կենտրոնական բանկը սույն հոդվածում նշված ակտիվների խմբի ռեգիստր ստեղծելու, վարելու եւ շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկություններ տրամադրելու գործառույթները կարող է պատվիրակման պայմանագրով պատվիրակել այլ անձի:»:

Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.

«Հոդված 27.1. Ռիսկի ստանձնումը

1. Ներդրողների շահերի պաշտպանության կամ ֆինանսական կայունության կամ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով սահմանում է՝

1)  ակտիվի կամ դրա հետ կապված՝ ստանձնման ենթակա ռիսկի տեսակները.

2) չափանիշներ, որոնց բավարարող ռիսկերը կարող են ստանձնվել.

3) ստանձնվող ռիսկի հիման վրա թողարկվող արժեթղթերի նկատմամբ պահանջները.

4) ակտիվի հետ կապված ռիսկի փոխանցման պայմանագրի պարտադիր պայմանները:»:

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Ակտիվներով ապահովված արժեթղթերը

1. Արժեթղթավորման ֆոնդը կարող է թողարկել ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թողարկված փայերի (բաժնետոմսերի), պարտատոմսերի եւ (կամ) այլ պարտքային արժեթղթերի տեսքով:»:

Հոդված 13. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետից հանել  «՝ մնացորդային արժեքի հիման վրա» բառերը.

2) 5-րդ կետի «մնացորդային արժեքում» բառերը փոխարինել «փայում (բաժնետոմսում)» բառերով:

Հոդված 14. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվող արժեթղթավորման ֆոնդերի վրա: