Armenian ARMSCII Armenian
Կ-26418-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «գ» եւ «դ» ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) ողորկ-երկարափող հրազեն` այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (առողջապահության բնագավառի լիազոր մարմին) սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.

գ) գազային զենք` առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռեւոլվեր), դրանց փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային եւ այլ սարքեր.

դ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմնի (այսուհետ` ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմին) պահանջներին եւ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր եւ կայծային պարպիչներ:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «հանրապետական գործադիր» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում «առողջապահության հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառի լիազոր մարմնի» բառերով, իսկ «ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման հանրապետական մարմնի» բառերը` «ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում «առողջապահության հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառի լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում «ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) «ե» կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:»:

Հոդված 8 . Օրենքի 29-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաեւ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման հանրապետական մարմինները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: