Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2982-06.04.2018,21.05.2018-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այuուհետ` oրենք) 20.1-րդ հոդվածի`

1. 1-ին  կետի 5-րդ ենթակետի առաջին սյունակի «դասակարգչի» բառից հետո լրացնել «220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության եւ իրացման,» բառերը իսկ «հատապտուղներից» բառից հետո հանել «(բացառությամբ խաղողի)» բառերը,
 
 2. 1-ին կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր 5.1-րդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ` «5.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման եւ մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար:
Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված արտադրանքի (բացառությամբ` ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի)  յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:
Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:
 
 տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով 

25 դրամ 
  
100 դրամ»,

3. 1-ին կետի 11-րդ ենթակետից հետո լրացնել նոր 11.1-րդ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ`
 
«11.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) «Բաց թողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման իրավունք ձեռք բերելու համար:
Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի ներմուծված արտադրանքի (բացառությամբ` ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի)  յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:
Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի «Բաց թողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:
 տարեկան բազային
տուրքի 10000-ապատիկի չափով 
  
25 դրամ 
  
100 դրամ»,

4. 2-րդ կետի «10-րդ ենթակետում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակի» բառերը փոխարինել «5.1-րդ եւ 10-րդ ենթակետերում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակների» բառերով:

5. 2-րդ կետից հետո լրացնել նոր 2?1-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ`

«2.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին եւ 1.1-րդ կամ 8-րդ եւ 8.1-րդ կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակների իրականացման իրավունք ձեռք բերելու համար վճարում են սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ կամ 11-րդ ենթակետերով սահմանված բազային տուրքի 15000-ապատիկի չափով տարեկան պետական տուրք:»:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի «է» ենթակետում «մատուցումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին կետի 5.1-րդ եւ  11.1-րդ ենթակետերով սահմանված գործունեության իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքը» բառերը:

Հոդված 3. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրք վճարած անձը մինչեւ տարեկան հերթական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաեւ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությամբ եւ իրացմամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման եւ մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար (այսուհետ` հիմնական պետական տուրք):

3. Հիմնական պետական տուրք վճարած անձը մինչեւ պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը 100 հազար լիտրից (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ավելի քանակությամբ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող արտադրանքի ներմուծման կամ իրացման իրավունք ձեռք բերելու համար մինչեւ լրացուցիչ խմբաքանակի ներմուծումը կամ իրացումը վճարում է սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված լրացուցիչ պետական տուրք, ընդ որում լրացուցիչ խմբաքանակի ներմուծումը կամ իրացումը պետք է կատարվի այն իրավունքի գործողության ժամկետում, որի համար վճարվել է հիմնական պետական տուրք: