Armenian ARMSCII Armenian
Կ-3163-10.09.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 218-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 218. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումը

1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:

Հոդված 2. Օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին մասում «հասարակության եւ պետության կարիքների համար» բառերը փոխարինել «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 279-րդ հոդվածում 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հոդված 218).»:

Հոդված 4. Օրենսգրքի 1156-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արտոնագիրը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով կարող է օտարվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: