ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 02-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. սահմանել Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2018 թվականի հոկտեմբերի 02-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1) «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-341-15.06.2018,07.09.2018-ՖՎ-011/1
Հեղինակներ` Գագիկ Մինասյան, Սամվել Նիկոյան, Գեւորգ Գորգիսյան
2) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-315-03.05.2018-ՊԻՄԻ-011/1
Հեղինակներ` Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Անդրանիկ Հարությունյան
3) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-279-02.03.2018,31.07.2018-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4) «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-162-23.10.2017,05.09.2018-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-354-09.08.2018-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6) ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին
Պ-377-28.09.2018--012/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. Բաբլոյան
2018թ. հոկտեմբերի 1
քաղ. Երեւան
ԱԺԽՈ-054-Լ