ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 05-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1. սահմանել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2019 թվականի մարտի 05-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը. |
||
Հարցի անվանումը | Կոդը և հեղինակները | |
1) | «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Խ-004-17.01.2019,26.02.2019-ՊԱ-011/0 Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն |
2) | «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-005-18.01.2019-ԳԿ-011/0 Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան |
3) | «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդում |
425-08.01.2019-ՊԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | Ա. Միրզոյան | ||
2019թ. մարտի 4
քաղ. Երեւան ԱԺԽՈ-007-Լ |