ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 07-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1. սահմանել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2019 թվականի մայիսի 07-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը. |
||
Հարցի անվանումը | Կոդը և հեղինակները | |
1) | ա. «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Պ-012-11.02.2019-ԳԿ-011/1 Հեղինակ` Հովհաննես Հովհաննիսյան |
բ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Պ-0121-11.02.2019-ԳԿ-011/1 Հեղինակ` Հովհաննես Հովհաննիսյան |
|
2) | ա. «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին |
Պ-034-28.02.2019,06.05.2019-ՏՀ-011/0 Հեղինակ` Հրաչյա Հակոբյան |
բ. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-0341-28.02.2019-ՏՀ-011/0 Հեղինակ` Հրաչյա Հակոբյան |
|
3) | ա. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Կ-068-22.03.2019-ՊԻ-011/1 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
բ. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Կ-0681-22.03.2019-ՊԻ-011/1 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
գ. «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Կ-0682-22.03.2019-ՊԻ-011/1 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
դ. «Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Կ-0683-22.03.2019-ՊԻ-011/1 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
ե. «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Կ-0684-22.03.2019-ՊԻ-011/1 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
զ. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում) |
Կ-0685-22.03.2019-ՊԻ-011/1 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
4) | Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-044-06.03.2019-ՏՀ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
5) | Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Պ-066-21.03.2019,03.05.2019-ՏՀ-011/0 Հեղինակ` Վարազդատ Կարապետյան |
6) | «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Խ-076-29.03.2019,02.05.2019-ՖՎ-011/0 Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն |
7) | ա. «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-065-20.03.2019-ՖՎ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
բ. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-0651-20.03.2019-ՖՎ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
գ. «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-0652-20.03.2019-ՖՎ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
|
8) | Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-039-06.03.2019-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
9) | «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին |
Պ-048-06.03.2019-ԳԿ-011/0 Հեղինակներ` Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան |
10) | Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կ-045-06.03.2019,03.05.2019-ՏՀ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
11) | Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին |
Կ-062-19.03.2019-ՏՏԳԲ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
12) | Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին |
Կ-063-19.03.2019-ՏՀ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
13) | «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-064-20.03.2019-ԱՍ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
14) | «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդում |
081-01.04.2019-ՊԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | Ա. Միրզոյան | ||
2019թ. մայիսի 7
քաղ. Երեւան ԱԺԽՈ-029-Լ |