ՆԱԽԱԳԻԾ   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 05-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. սահմանել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի մայիսի 05-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-515-12.03.2020,04.05.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-298-26.09.2019,11.11.2019-ՏՀ-011/1
Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
3) «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-304-03.10.2019-ԳԿ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4) ա. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-331-29.10.2019,07.02.2020-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3311-29.10.2019,07.02.2020-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3312-29.10.2019-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3313-29.10.2019-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3314-29.10.2019-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5) «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-476-12.02.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-420-12.12.2019,10.02.2020-ՏՏԳԲ-011/1
Հեղինակներ` Սերգեյ Բագրատյան, Վարդան Վարդանյան, Տիգրան Ստեփանյան, Հրանտ Մադաթյան, Դավիթ Մանուկյան, Ջանիբեկ Հայրապետյան, Սոնա Ղազարյան
7) «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-361-13.11.2019-ԳԿ-011/1
Հեղինակ` Ալեն Սիմոնյան
8) Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին
595-29.04.2020--012/0

9) «Կերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-516-13.03.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10) ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-485-24.02.2020,13.04.2020-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-4851-24.02.2020-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-4852-24.02.2020-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-4853-24.02.2020-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-4854-24.02.2020-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-4855-24.02.2020-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11) «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին
Կ-551-07.04.2020-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
12) «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին
Կ-550-07.04.2020-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
13) ա. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-506-09.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-5061-09.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-5062-09.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նշումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-5063-09.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-5064-09.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
14) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կ-484-20.02.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
15) «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-541-31.03.2020-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
16) «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին
Կ-552-08.04.2020-ՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
17) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-369-15.11.2019-ՊԻ-011/1
Հեղինակներ` Արթուր Դավթյան, Աննա Կարապետյան, Նազելի Բաղդասարյան, Սերգեյ Ատոմյան
18) «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-512-12.03.2020,28.04.2020-ՄԻ-011/0
Հեղինակներ` Նաիրա Զոհրաբյան, Շաքե Իսայան
19) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-262-28.08.2019,13.01.2020-ՊԻ-011/1
Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
20) «Ներման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-414-06.12.2019-ՊԻ-011/1
Հեղինակներ` ՀՀ կառավարություն, Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան
21) ա. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-507-09.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-5071-09.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
22) ա. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-342-05.11.2019-ԳԿ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3421-30.04.2020-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-3422-30.04.2020-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
23) «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-381-19.11.2019,15.01.2020-ՊԻ-011/1
Հեղինակներ` Համազասպ Դանիելյան, Հերիքնազ Տիգրանյան
24) ա. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-343-05.11.2019,17.03.2020-ՖՎ-011/1
Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
բ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-3431-05.11.2019-ՖՎ-011/1
Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-3432-05.11.2019-ՖՎ-011/1
Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
25) Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին
603-04.05.2020--012/0


2. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը (Կ-495-02.03.2020) կքննարկվի մայիսի 5-ին գումարվող հերթական նիստերի չորեքշաբթի օրվա առաջին հիմնական նիստում:

3. «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը (548-07.04.2020-ՄԻ) կքննարկվի մայիսի 5-ին գումարվող հերթական նիստերի հինգշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում: