ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. սահմանել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի մայիսի 26-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1) ա. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-567-15.04.2020,25.05.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակներ` ՀՀ կառավարություն, Վարազդատ Կարապետյան, Վահե Ղալումյան, Սերգեյ Բագրատյան, Վահագն Հովակիմյան, Համազասպ Դանիելյան, Գեւորգ Գորգիսյան
բ. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-5671-15.04.2020,25.05.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակներ` ՀՀ կառավարություն, Վարազդատ Կարապետյան, Վահե Ղալումյան, Սերգեյ Բագրատյան, Վահագն Հովակիմյան, Համազասպ Դանիելյան, Գեւորգ Գորգիսյան
գ. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-5672-15.04.2020,25.05.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակներ` ՀՀ կառավարություն, Վարազդատ Կարապետյան, Վահե Ղալումյան, Սերգեյ Բագրատյան, Վահագն Հովակիմյան, Համազասպ Դանիելյան, Գեւորգ Գորգիսյան
դ. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-5673-15.04.2020,25.05.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակներ` ՀՀ կառավարություն, Վարազդատ Կարապետյան, Վահե Ղալումյան, Սերգեյ Բագրատյան, Վահագն Հովակիմյան, Համազասպ Դանիելյան, Գեւորգ Գորգիսյան
2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-577-20.04.2020,25.05.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3) «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին
Կ-617-14.05.2020-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4) Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում եւ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության եւ Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2015 թվականի մայիսի 8-ին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին
Կ-618-14.05.2020-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-515-12.03.2020,04.05.2020-ՏՏԳԲ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6) ա. «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-606-07.05.2020-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-6061-07.05.2020,25.05.2020-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7) ա. «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-539-31.03.2020,25.05.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
բ. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-5391-31.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
գ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-5392-31.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
8) ա. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-439-10.01.2020,13.04.2020-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-4391-10.01.2020,13.04.2020-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-4392-10.01.2020-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9) ա. «Կերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-516-13.03.2020-ՏՏԳԲ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-5161-25.05.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-5162-25.05.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10) «Դեղերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-329-28.10.2019-ԱՍ-011/1
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան
11) ա. «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-479-13.02.2020,20.05.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-4791-13.02.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-4792-13.02.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-4793-13.02.2020,20.05.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-4794-13.02.2020,20.05.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-4795-13.02.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է. «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-4796-13.02.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը. «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-4797-13.02.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Կ-4798-13.02.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
12) «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-492-28.02.2020-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
13) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-487-25.02.2020,06.04.2020-ՄԻ-011/1
Հեղինակ` Ռուստամ Բաքոյան
14) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-423-17.12.2019,10.04.2020-ՏՀ-011/1
Հեղինակ` Գեւորգ Պապոյան
15) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-559-13.04.2020-ՏՀ-011/1
Հեղինակ` Բաբկեն Թունյան
16) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-463-04.02.2020,09.04.2020-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
17) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-450-21.01.2020,10.04.2020-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
18) ա. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-569-15.04.2020,25.05.2020-ՏՀ-011/0
Հեղինակներ` Արթուր Դալլաքյան, Արտյոմ Ծառուկյան, Արթուր Գրիգորյան
բ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-5691-15.04.2020,25.05.2020-ՏՀ-011/0
Հեղինակներ` Արթուր Դալլաքյան, Արտյոմ Ծառուկյան, Արթուր Գրիգորյան
19) «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-607-08.05.2020-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
20) «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-302-03.10.2019-ՖՎ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
21) «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-491-27.02.2020,07.04.2020-ՖՎ-011/1
Հեղինակներ` Արտակ Մանուկյան, Վարազդատ Կարապետյան
22) ա. «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Պ-554-09.04.2020,21.05.2020-ՖՎ-011/0
Հեղինակներ` Արտակ Մանուկյան, Վարազդատ Կարապետյան, Բաբկեն Թունյան
բ. «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-5541-09.04.2020,21.05.2020-ՖՎ-011/0
Հեղինակներ` Արտակ Մանուկյան, Վարազդատ Կարապետյան, Բաբկեն Թունյան
գ. «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-5542-09.04.2020,21.05.2020-ՖՎ-011/0
Հեղինակներ` Արտակ Մանուկյան, Վարազդատ Կարապետյան, Բաբկեն Թունյան
դ. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-5543-09.04.2020,21.05.2020-ՖՎ-011/0
Հեղինակներ` Արտակ Մանուկյան, Վարազդատ Կարապետյան, Բաբկեն Թունյան
ե. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-5544-09.04.2020,21.05.2020-ՖՎ-011/0
Հեղինակներ` Արտակ Մանուկյան, Վարազդատ Կարապետյան, Բաբկեն Թունյան
զ. «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-5545-09.04.2020-ՖՎ-011/0
Հեղինակներ` Արտակ Մանուկյան, Վարազդատ Կարապետյան, Բաբկեն Թունյան
23) «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Պ-562-14.04.2020,19.05.2020-ՖՎ-011/0
Հեղինակներ` Արտակ Մանուկյան, Վարազդատ Կարապետյան
24) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-582-20.04.2020-ՖՎ-011/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան
25) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-362-13.11.2019,17.01.2020-ՊԻ-011/1
Հեղինակներ` Նիկոլայ Բաղդասարյան, Սոնա Ղազարյան
26) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-374-15.11.2019,02.03.2020-ՊԻ-011/1
Հեղինակներ` Նիկոլայ Բաղդասարյան, Արուսյակ Ջուլհակյան
27) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Պ-500-04.03.2020,22.05.2020-ՊԻ-011/0
Հեղինակներ` Սոնա Ղազարյան, Սերգեյ Ատոմյան
28) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-546-06.04.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
29) ա. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-343-05.11.2019,17.03.2020-ՖՎ-011/1
Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
բ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-3431-05.11.2019-ՖՎ-011/1
Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-3432-05.11.2019-ՖՎ-011/1
Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
30) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Խ-262-28.08.2019,13.01.2020-ՊԻ-011/1
Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
31) ա. «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-452-24.01.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-4521-24.01.2020,26.05.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-4522-24.01.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
32) «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-583-20.04.2020,25.05.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան
33) ա. «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-467-04.02.2020,10.04.2020-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-4671-04.02.2020,10.04.2020-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-4672-04.02.2020,10.04.2020-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
34) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-549-07.04.2020,26.05.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
35) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-417-10.12.2019,26.05.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Արման Բաբաջանյան
36) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Խ-401-02.12.2019-ՖՎ-011/0
Հեղինակ`«Լուսավոր Հայաստան» խմբակցություն
37) ա. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-475-12.02.2020,25.05.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
բ. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Պ-4751-12.02.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
գ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Պ-4752-12.02.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
38) ա. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-527-25.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակներ` Մխիթար Հայրապետյան, Արտակ Մանուկյան, Համազասպ Դանիելյան, Սերգեյ Բագրատյան, Վլադիմիր Վարդանյան, Արթուր Դավթյան
բ. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Պ-5271-25.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակներ` Մխիթար Հայրապետյան, Արտակ Մանուկյան, Համազասպ Դանիելյան, Սերգեյ Բագրատյան, Վլադիմիր Վարդանյան, Արթուր Դավթյան
գ. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Պ-5272-25.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակներ` Մխիթար Հայրապետյան, Արտակ Մանուկյան, Համազասպ Դանիելյան, Սերգեյ Բագրատյան, Վլադիմիր Վարդանյան, Արթուր Դավթյան
39) «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-543-01.04.2020-ՄԻ-011/0
Հեղինակ` Վլադիմիր Վարդանյան
40) ա. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-547-07.04.2020,25.05.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-5471-07.04.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
41) ա. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-572-17.04.2020-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-5721-17.04.2020-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
42) «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-531-26.03.2020-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
43) «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին
Կ-517-13.03.2020-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
44) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-525-25.03.2020-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
45) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում
533-30.03.2020-ԳԿ

46) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդում
593-28.04.2020-ՊԻ


2. «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը (537-30.03.2020-ՊԻ) կքննարկվի հունիսի 1-ին՝ երկուշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում:




ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
2020 թվական, մայիսի 25
Երեւան
ԱԺԽՈ-035-Լ