ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1. սահմանել Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2020 թվականի նոյեմբերի 17-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը. |
||
Հարցի անվանումը | Կոդը և հեղինակները | |
1) | Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին |
Կ-752-02.10.2020-ՖՎ,ԱՍ,,ԱՀ,ԳԿ,ԵԻ,ՄԻ,ՊԱ,ՊԻ,ՏԵ,ՏՀ,ՏՏԳԲ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
2) | «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին |
Կ-768-22.10.2020-ՖՎ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ | Լ. ՆԱԶԱՐՅԱՆ | ||
2020 թվական, նոյեմբերի 16
Երեւան ԱԺԽՈ-064-Լ |