ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 01-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. սահմանել Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի 2024 թվականի հոկտեմբերի 01-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի քննարկման հետևյալ հաջորդականությունը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1) ա. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-794-12.03.2024-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7941-12.03.2024-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7942-12.03.2024-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7943-12.03.2024-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7944-12.03.2024-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-820-16.04.2024-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3) «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-872-20.06.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4) ա. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-913-13.09.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-9131-13.09.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-9132-13.09.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-9133-13.09.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-9134-13.09.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ. «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-9135-13.09.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5) ա. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-850-29.05.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-8501-29.05.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-857-05.06.2024-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-877-01.07.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8) ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-863-11.06.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8631-11.06.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8632-11.06.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8633-11.06.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե. «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8634-11.06.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8635-11.06.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է. «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8636-11.06.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը. «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8637-11.06.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ. «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8638-11.06.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժ. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8639-11.06.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժա. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-86310-11.06.2024-ԱՍ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9) «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-878-02.07.2024-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10) «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-818-16.04.2024-ԳԿ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11) ա. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-874-25.06.2024-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8741-25.06.2024-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
12) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-900-16.08.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
13) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-896-07.08.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
14) ա. «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-901-16.08.2024-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-9011-16.08.2024-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-9012-16.08.2024-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-9013-16.08.2024-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
15) «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-884-16.07.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
16) Բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին
Պ-928-26.09.2024--012/0
Հեղինակներ` Սեյրան Օհանյան, Արծվիկ Մինասյան, Մհեր Մելքոնյան, Արման Ղազարյան, Գեղամ Մանուկյան, Գառնիկ Դանիելյան, Գեղամ Նազարյան, Թադեւոս Ավետիսյան, Արմենուհի Կյուրեղյան, Լեւոն Քոչարյան, Արթուր Խաչատրյան, Քրիստինե Վարդանյան, Արգիշտի Գեւորգյան, Ագնեսա Խամոյան, Աղվան Վարդանյան, Արթուր Սարգսյան, Տարոն Մարգարյան, Մարտուն Գրիգորյան, Հայկ Մամիջանյան, Արմեն Գեւորգյան, Տիգրան Աբրահամյան, Էլինար Վարդանյան, Աննա Գրիգորյան, Ասպրամ Կրպեյան, Իշխան Սաղաթելյան, Արփինե Վարդանյան, Մհեր Սահակյան, Լիլիթ Գալստյան, Զեմֆիրա Միրզոեւա, Աշոտ Սիմոնյան, Իրինա Գասպարյան, Աննա Մկրտչյան
17) Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն
925-24.09.2024-





ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
2024 թվական, սեպտեմբերի 27
Երեւան
ԱԺԽՈ-046-Լ