ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Հոդված 2. Համաներման կիրառման շրջանակը
1. Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչեւ 2019 թվականի հունիսի 29-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձինք ազատվում են պետական տուրքի եւ պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պետական տուրքի գծով պարտավորությունների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիմքով հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով դրամական պահանջների հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման՝ կատարողական վարույթի կողմերին ազատելով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Հոդված 3. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
19.12.2025
Երեւան
ՀՕ-407-Ն