ՕՐԵՆՔԸ
««ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-340-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 17.12.2025
Հոդված 1. ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-340-Ն օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է մինչեւ 2026 թվականի ապրիլի 1-ը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.12.2025
Երեւան
ՀՕ-503-Ն