ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 17.12.2025
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
| 2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով. | |
| «2.1. օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ամուսնացողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման համար, ներառյալ վկայական տալու համար | բազային տուրքի հարյուրապատիկի չափով». |
| 3) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. | |
| «4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ուղղման եւ լրացման համար | բազային տուրքի հնգապատիկի չափով». |
| 4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով. | |
| «4.1. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխության համար | բազային տուրքի երեսնապատիկի չափով». |
| 5) 5-րդ կետի «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով. | |
| 6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով. | |
| «6.1. Օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու համար | բազային տուրքի երեսնապատիկի չափով». |
| 7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ եւ 15-րդ կետերով. | |
| «14. օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման համար | բազային տուրքի երեքհարյուրապատիկի չափով |
| 15. քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար | բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.12.2025
Երեւան
ՀՕ-523-Ն