ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.9-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետը «հայտարարագրվող» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչեւ ներքին մաքսային մարմին տեղափոխելու նպատակով հայտարարագրման դեպքի)» բառերով, իսկ նույն կետի «4-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերի» բառերը փոխարինել «14-րդ եւ 15-րդ կետերի» բառերով.
2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) մեկ ապրանքային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացման համար, բացառությամբ սույն մասի 14-րդ եւ 15-րդ կետերի՝
| ա. մինչեւ 3 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար | բազային տուրքի յոթնապատիկի չափով |
| բ. 3-ից ավելի մինչեւ 10 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար | բազային տուրքի 13-ապատիկի չափով |
| գ. 10-ից ավելի մինչեւ 25 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար | բազային տուրքի 18-ապատիկի չափով |
| դ. 25-ից ավելի մինչեւ 60 տոննա ներառյալ բրուտտո քաշով ապրանքների համար | բազային տուրքի 24-ապատիկի չափով |
| ե. 60 տոննայից ավելի բրուտտո քաշով ապրանքների համար | բազային տուրքի 35-ապատիկի չափով». |
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի տասնմեկերորդ պարբերության 2-րդ կետում «եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա մեկից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
06.02.2026
Երեւան
ՀՕ-8-Ն