Armenian      
Տարածքային կառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2026

Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ կետերով.

«2) մարզում ապահովում է  Կառավարության կլիմայական քաղաքականության իրականացումը.

3) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ,
29-րդ հոդվածի 3-րդ եւ 30-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «մշակումը» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ դրանում կլիմայական քաղաքականության ներկառուցումը,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.02.2026
Երեւան
ՀՕ-21-Ն