Armenian   Russian    
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2026
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասում «հատուկ կացության կարգավիճակի ժամկետը լրացած կամ այդ կարգավիճակից զրկված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակի ժամկետը լրացած կամ այդ կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված» բառերով:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող հատուկ կացության կարգավիճակի վերաբերյալ կարգավորումները շարունակում են գործել մինչեւ օտարերկրացիներին տրված հատուկ կացության կարգավիճակի ժամկետի ավարտը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.02.2026
Երեւան
ՀՕ-15-Ն