ՕՐԵՆՔԸ
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 11.02.2026
Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «ա» ենթակետը «գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մասնագիտական հանձնաժողովի մասնագիտական ուսումնասիրությունների առարկա չեն կարող լինել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված օտարվող սեփականության եւ դրա նկատմամբ գույքային իրավունքների գնահատման հաշվետվությունները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
16.02.2026
Երեւան
ՀՕ-32-Ն