Armenian      
Ջրի ազգային ծրագրի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.02.2026

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածը «ռազմավարություններով» բառից հետո լրացն«, հայեցակարգերով, ինչպես նաեւ ծրագրերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածների 1-ին մասերը «ռազմավարական զարգացման ծրագրում» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, հայեցակարգում, ինչպես նաեւ ծրագրերում» բառերով, իսկ նույն մասերի «որը» բառը համապատասխանաբար փոխարինել «որոնք» բառով:

Հոդված 3.  Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.02.2026
Երեւան
ՀՕ-44-Ն