ՕՐԵՆՔԸ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.02.2026
Հոդված 1.
«Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված՝ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքներով կնքված գործարքներ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.02.2026
Երեւան
ՀՕ-52-Ն