Armenian      
Սոցիալական աջակցության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.03.2026
Հոդված 1.  «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ժբ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժբ. «Ռազմական  գործողությունների  հետեւանքով  ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նկարագրված իրավիճակների  կամ արտակարգ դրության հետեւանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու, ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով ընտանիքի անդամի գերեվարված լինելու կամ զոհվելու (մահանալու) հանգամանքով.»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.03.2026
Երեւան
ՀՕ-90-Ն