ՕՐԵՆՔԸ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1.
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի
4-րդ կետում «մոտոցիկլետներ» բառը փոխարինել «մոտոցիկլներ» բառով, իսկ նույն կետը «տրոլեյբուսներ» բառից հետո լրացնել «, մոպեդներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց շարժիչի առավելագույն ծավալը եւ զարգացրած առավելագույն արագությունը կամ շարժիչի առավելագույն հզորությունը եւ զարգացրած առավելագույն արագությունը չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական գրանցման ենթակա լինելու համար նախատեսված սահմանաչափը.»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
15.04.2026
Երեւան
ՀՕ-104-Ն